ԿՈՎԿԱՍՑՈՒ ՈՐԴԻՆ
Զինադադար էր :Հրամանատարը մտահոգ դուրս եկավ խրամատից, իր մոտ կանչեց բուժքրոջը:Կովկասցի զինվորներն իրար նայեցին ու ժպտացին:
Ամենատարեցն ասաց.
-Մի քանի օրից հարսանիքի ենք հրավիրված:Էն Կախեթի գինին չխմեք, կպահեք...
Ելիզավետան երկար չմնաց հրամանատարի մոտ,շփոթված դուրս եկավ, մտավ անտառ: Քիչ անց նրան հետևեց հրամանատարը:
Անտառի ծաղիկները նման չէին հրամանատարի բնաշխարհի ծաղիկներին:
Մի մեծ ծաղկեփունջ կապեց, դրեց Ելիզավետայի ծնկներին: Մտովի իրենց սարերում էր, ծնողների մոտ… Ելիզավետան վճռական ասաց. ,, Էդուարդ, ես քեզ սիրում եմ, բայց քեզ
Հետ չեմ ամուսնանա, պատերազմ է…
Ժամ չէր անցել, քարե կարկուտ թափվեց, ամեն ինչ թաղվեց հողի մեջ, տեղ-տեղ կոտրատված
ճյուղեր էին երևում`բզկտված տերևներով:Հողը շարժվում էր, և այստեղից այնտեղ ուրվականներ էին երևում` արնաշաղախ, անձեռք,անոտք…
Մի քանիսն էին հրաշքով փրկվել:Երեկոյան անտառի խորքից օգնություն ստացան, տեղա-
Փոխվեցին:
Ելիզավետան կատարում էր բուժքրոջ պարտականություններն ու աշխատում արցունքները կուլ տալ:Լուսադեմին վիրավորների մեջ նա գտավ Էդուարդին:Ամենածանր վիրավորն էր:
Վիրաբույժը որոշեց վիրահատել Էդուարդի ոտքը:Ելիզավետան ընկավ մտորումների գիրկը.
-Էդուարդն ուզում է, որ շատ երեխաներ ծնվեն, հողի պաշտպաններ բազմանան, իսկ ինքը…
Ծնողներն նամակում խորհուրդ են տալիս հեռանալ կովկասցուց:Ինքն այդ մասին չի ուզում ասել Էդուարդին: Հրամանատարի վիրահատությունը բարեհաջող անցավ: Ապաքինվեց: Զի-
Նադադարներին սկսեցին միասին քայլել, երազել ու վիճել: Զգացմունքը հաղթեց: Նշանակվեց հարսանիքի օրը:Պարեցին, կատակեցին:
Անցան ամիսներ, իմացան, որ պատերազմի երեխա է ծնվելու: Ծիծաղեցին ու լաց եղան:
-Ելիզավետա, պատերազմ է, եթե կենդանի չմնամ,կասես,որ ինքը կովկասցու զավակ է…
Ելիզավետան համառում էր, չէր ուզում թողնել ամուսնուն, բայց հրաման էր, հղի կանանց
Ուղարկում էին թիկունք:
Էդուարդի պապն ու տատը ոչինչ չէին խոսում թոռան հոր մասին: Բակի ամենաչարն ու անկարգն Էդուարդն էր,կրում էր մոր ազգանունը, բայց հոր անունը`Էդուարդ Էդուարդի:
Ռուս ընտանիքը խռովվում էր, երբ կովկասցուց նամակ էր ստացվում: Ելիզավետան կարդում , պահում էր, բայց չէր պատասխանում:
1950թվականին իրենց զորամասի ողջ մնացածները, Մայիսի 9-ին, հանդիպելու էին Բելոռու-
Սիայում:Ելիզավետան որոշեց չմասնակցել, չհանդիպել Էդուարդին:
Էդուարդը ներկաների մեջ փնտրեց Ելիզավետային, հարցուփորձ արեց, ոչ մի տեղեկություն չկարողացավ իմանալ. ,,Ի՞նչ անել, գնալ Իվանովո, իմանալ ճշմարտությունը, թե թքել ամեն ինչի վրա: Երևի չի ծննդաբերել, իսկ գուցե բան է պատահել: Ինչու՞ է լռում:Մի՞թե
Կովկասցիներս… Պատճառը պատերազմն էր, թե՞ չէր ուզուն Կովկաս գալ…
Էդուարդը գնաց հայրենիք, ծնողների ընտրությամբ ամուսնացավ մի սիրունատես աղջկա հետ: Լսեց առաջնեկի ճիչը, հետո` երկրորդի, երրորդի:ՈՒրախ, թե տխուր պահերին հիշում էր Ելիզավետային,կարծես լսում նրա քնքուշ ձայնն ու բարի խորհուրդները:Հոգին չէր խաղաղվում:
Գնացքը փնչալով կանգնեց կայարանում:Ելիզավետան որդու հետ տեղավորվեց հյուրանոցում:Ծառայողների կոպիտ վերաբերմունքը,գոռգոռոցները նորից հիասթափեցրին
Ելիզավետային: Իսկ տասներեքամյա Էդուարդը յոթերորդ երկնքում էր:Նկարի նմանողությամբ հորն էր փնտրում: Բայց քունը հաղթեց: Ելիզավետան նորից մեղադրեց իրեն.
-Ինչու՞ եմ սխալս կրկնում, հնարավոր է ապրել այսպիսի մարդկանց հետ… Մի՞թե հնարավոր
Չէ հանգիստ խոսել:
Էդուարդը, երբ արթնացավ, կեսօր էր: Կարդաց մոր գրությունը. ,, Նախաճաշիր, գնում եմ հասցեների բյուրո,,:
Էդուարդը հայելու առաջ երկար պտտվեց, ուղղեց օձիքը, նայեց հոր նկարին ու ինքն իրեն
Ժպտաց:Մորը խնդրել էր, որ հորն իրեն ցույց չտա, ինքը կճանաչի:
Երեկոյան Ելիզավետան հոգնած մտավ հյուրանոց, կարդաց որդու գրություը` ,,214 սենյա-
Կում եմ,,:
Էդուարդը ծանոթացել էր իրենից մեծ տղաների հետ, շախմատ էր խաղում:Մոր գալը չուրախացրեց որդուն:
-Տեղափոխվել է Երևան…
Մայրը ետդարձի տոմս էր գնել, որդին համառեց`գնանք Երևան…
-Որդիս, հայրդ արդեն ընտանիք է կազմել, կարի՞ք կա խանգարել նրա անդորրը:
-Մայրիկ, կտեսնենք, ես կմնամ,դու ետ կգնաս, ի՞նչ է`ես անհայր եմ մնալու:Էլ ինչու՞ անունս
Էդուարդ դրեցիր…
-Ի հիշատակ մեր սիրո, երկար ժամանակ ճակատից նամակ չստացա:Պատերազմն ավարտվեց: Դու երեք տարեկան էիր, որ հորիցդ նամակ ստացա:
-Ազգանունս ի՞նչ է:
-Մելիքյան:
-Այս տարի ազգանունս կփոխես, ես հայ եմ:Այն շախմատ խաղացողը հայ էր,ինձ շատ բան
Պատմեց Հայաստանի մասին:ՈՒրեմն ես հայ եմ:
…Լուսաբացին գնացքը մտավ Երևան:Ռուս կինը, որդու ձեռքը բռնած, գտավ հասցեների բյուրոն,իմացավ Էդուարդի աշխատավայրի հեռախոսահամարը:Որոշեց`Էդուարդն է զանգահարելու հորը:Զանգահարեց…Տղամարդը մի քանի անգամ ցած դրեց լսափողը,
Վերջին անգամ նախատեց. ,,Տղաս, ամոթ է, ինչո՞ւ ես ինձ ծաղրում, ո՞վ է տվել այդ համարը,
Մյուս անգամ չզանգահարես:
Էդուարդը մորը խնդրեց, որ ինքը խոսի, իրեն չեն հավատում:
-Ինչպ՞ես հավատա, տասնչորս տարի է անցել:Նա ինձնից ոչ մի տեղեկություն չունի, գրեց, չպատասխանեցի:
-Ինչո՞ւ:
-Որոշել էի չգալ Կովկաս, կովկասցիների տաքարյուն բնավորությունը ինձ դուր չէր գալիս:
-Մայրիկ, խնդրում եմ`զանգահարես:
-Չեմ կարող:
Մոր և որդու վեճը երկար տևեց:Աշխատանքային օրն ավարտվում էր՞:Ելիզավետան չհամար-
Ձակվեց հավաքել հեռախոսահամարը. ,,Ի՞նչ ասի, ինչ՞ու եկավ,ինչո՞ւ լսեց տդային,,: Էդուարդը նորից զանգահարեց, քարտուղարուհին զգուշացրեց. ,,Կրկնվելու դեպքում կհայտնվես ճաղերի հետևում: Տղան համառորեն շարունակեց. ,,Խնդրում եմ լսեք, տվեք հյուրանոցի մեր սենյակի համարը`21:
-Էդուարդ, տղաս, հիմա ես ի՞նչ անեմ, չեմ ուզում հանդիպել, հասկացիր…
Լենինի հրապարակում Էդուարդը ծառայողական մեքենայից իջավ, ոտքով բարձրացավ, մտավ ,,Երևան,, հյուրանոց:Հ. 21 սենյակում նստած էր մի շիկահեր տղա, իր հորը շատ էր նման, անգամ`երեսի խալը… Մի՞թե..Մահեր տեսած տղամարդը տիրապետեց իրեն…
Իսկ ո՞ւր է մայրը… Հայր ու որդի երկար իրար նայեցին:
Լռությունը խախտեց որդին. ,,Դուք ե՞ք Էդուարդ Մելիքյանը…
Խոսքերն ավելորդ էին:Լուռ արտասվեցին:Պինդ գրկախառնված` երկար, շա՜տ երկար մնացին…
Ելիզավետան տեսել էր հյուրանոց մտնող հրամանատարին և որոշել էր չհանդիպել:
Էդուարդները պայմանավորվեցին հանդիպել վաղ առավոտյան:
…Գարունը փռվել էր Երևանի ծառուղիներում:Հայր ու որդի շրջեցին ողջ Երևանը: Օրն
Անցավ:Հայր Էդուարդը չգիտեր` ուր գնալ, տանը սպասում էին կինը,աղջիկները:Ճաշի ժամը
Վաղուց էր անցել: ,,Հիմա կինս հազար ու մի տեղ է զանգահարել:Վարորդին ինչո՞ւ չզգուշաց-
Րի, կամ էլ քարտուղարուհուն: Ի՞նչ եմ ասելու…,,:
Փողոցային լույսերը ժպտում էին նորոբողբոջ ծառերի ու ծաղիկների հետ: Մեղմ սյուքը մտել
Էր թփերի մեջ, աշնանից մնացած չոր տերևնեևի ու խոտերի հետ զրույցի բռնվել:
Էդուարդը հասավ զբոսայգու կենտրոն:Երկար կանգնեց.մերթ ռումբի պայթյուն էր լսում,մերթ աղեկտուր ճիչեր,իրենց էին կանչում մարտում նահատակված ընկերները: ՈՒ այդ
Բոլորի մեջ`կապուտաչյա Ելիզավետան վիրակապ էր դնում ու մեղմ ժպտում:Կես բառից իրար հասկանում էին, իսկ այսօ՞ր…
Հասավ տան շեմին, գլուխը բարձրացրեց, կինը դռների մոտ կանգնած իրեն էր նայում:Չգիտեր`ներս մտնի, թե՞ ետ գնա:Աղջիկները խախտեցին լռությունը:
-Հայրիկ, ուր էիր, մաթեմատիկայիս խնդիրը չեմ լուծել,-ասաց փոքր աղջիկը,- մայրիկը գնալու է պապիկի տուն…Ճի՞շտ է, որ ռուս կին ունես…
Հազիվ հասավ բազմոցին, շորերով էլ պառկեց…Աչքերի առջև պատերազմական հինգ
Տարիներն էին, անհայր մեծացած որդին… Ելիզավետան ինչու՞ չերևաց, չուզեց ինձ տեսնել…
Ախր ինչու՞ չգրեց, ինչու՞թաքցրեց ինձնից որդուս, հիմա ի՞նչ անել…
Լուսաբացին Էդուարդը թակեց ծնողների, ապա եղբոր,հորեղբորների դռները, պատմեց ճշմարտությունը:Էդուարդի հայրը որոշեց, որ ինքը կխոսի հարսի հետ: Հարսը չուզեց լսել
Ոչ ոքի:Սկսեց իրերը հավաքել,կանչեց բարեկամներին, տեղեկացրեց բաժանման որոշման մասին:Ամուսնուն ասաց. ,,Ոչ մի պատճառաբանություն, ես գնում եմ այս տնից…Կամ` ինքդ
Գնա:
-ՈՒ՞ր:
-Կնոջդ մոտ:
-Նա չցանկացավ ինձ հետ ամուսնանալ, գալ Կովկաս…Երեխան ի՞նչ մեղք ունի:Նրանք նո-
Րից նորից գնալու են Ռուսաստան:Մի քանի օրով են եկել:
-ՈՒրեմն քո ուշ գալը, գործողումները կապված են նրա հետ:
-Տասնչորս տարի նրանից լուր չունեի:Պատերազմից հետո գրեցի, չպատասխանեց, մտածեցի
Կենդանի չէ, կամ չի ուզում ապրել իմ հայրենիքում:
-Ստում ես:
-Երդվում եմ…
Էդուարդը հյուրանոցում հանդիպեց Ելիզավետային:
Չբարևեց, դուրս գնաց սենյակից:
Էդուարդներն սկսեցին զրուցել:Տղայի աչքերում հայրը երեկվանը չէր, աչքերի նախկին
Փայլը չկար, իրեն չէր առաջարկում տուն գնալ. ,, Բա քույրերիս ե՞րբ եմ տեսնելու ,,:
Տղայի բոլոր հարցերը մնացին անպատասխան:
-Հայրիկ, ինչու՞ ես տխուր, չե՞ս հավատում, որ քեզ շատ-շատ եմ սիրում:
- Տղաս,մորդ ասա` վաղն ևեթ գնացեք, ամառային արձակուրդին կգամ Մոսկվա, այնտեղ
Կհանդիպենք:
-Ինչու՞:
-Մեծ տղա ես, հասկացիր, ես ընտանիք ունեմ, մորդ մոտ մնա…
Ելիզավետան դեռ սենյակ չէր մտել, երբ հյուրանոցի տնօրենը կանչեց.,,Մի կին զանգահա-
Րում է և ասում, եր 21-րդ սենյակում ապրում է ամուսնու սիրուհին…Ասում է, որ մի ապօրի-
Նի զավակ ունի, ցանկանում է օրինականացնել, պաշտոնյա ամուսնուն տիրանալ…,,:
Դեռահաս կինը օրորվեց ու փլվեց բազմոցին: Հյուրանոցի տնօրենը ,, Շտապ օգնություն,,
Կանչեց:Կինը ուշքի եկավ և անխոս սկսեց իրերը հավաքել:Էդուարդը մորը տեղեկացրեց
Հոր որոշման մասին:Մայր ու որդի իրերը դասավորեցին ճամպրուկում:
Սարսափելի գիշեր էր Ելիզավետայի համար… Երկար կանգնեց պատուհանի մոտ, վերապրեց իր անհոգ մանկությունը, պատերազմական տարիները, որդու ծնունդը…
Տղան վաղ առավոտյան դուրս եկավ հյուրանոցից,շրջեց Լենինի հրապարակում, մտավ
Կիրովի անվան այդի, նստեց կանաչ ներկված նստարանին և խոսքի բռնվեց այգու պահակի
Հետ:
-Հայ ես, հա՞:
-Հա:
-Բա ինչու՞ հայերեն ոչ մի բառ չգիտես:
-Ռուսաստունում եմ մեծացել:
-Ինչ անենք, գոնե ասա` հայ եմ:
-Այ եմ:
Տղան ցայտաղբյուրից ջուր խմեց, ունկնդրեց հրապարակի զանգերը, զգաց`կեսօրն անցել է:
…Ինչ-որ ծառայողական մեքենա ներքևում իրենց էր սպասում: Էդուարդն իմացավ, որ հայրն է ուղարկել:ՈՒրախ-ուրախ այդ մասին տեղեկացրեց մորը:Մայրը որդուն նստեցրեց մեքենան,
Ինքը տաքսի կանչեց:
Կառամատույցում հայրը խոսում էր ուդու հետ` չնայելով Ելիզավետայի կողմը:Ելիզավետան էլ իր հերթին չէր ցանկանում նայել հրամանատարին`օտարացած մար-
Դուն` չնայած կապող օղակ կար:
Ելիզավետան իրերը տեղավոևեց վագոնի խցիկում,կանգնեց պատուհանի մոտ, ձայնեց
Տղային`Էդուարդ, շտապիր:
Հայր ու որդի գրկախառնվեցին, հայրը որդու հետ մոտեցավ վագոնի աստիճանին:Գնացքը
Սուլեց ու պոկվեց տեղից:Ելիզավետան դուրս եկավ միջանցք, տղան չերևաց, զգաց` գնացքը հևալով արագացրեց ընթացքը:Պատուհանից նայեց դուրս, որ ոք չերևաց:Ծառայողը հայտարարեց. ,,Այս վագոնի ռուս տղան գնացքից թռավ,փառք Աստծո, անվնաս մնաց:
Ելիզավետան որոշեց հաջորդ կանգառում իջնել, խորհուրդ տվեցին սպասել: Մի տարեց ու-
Ղևոր ասաց. ,,Շուտով հեռագիր կստանաս:
Լենինական կայարանում ծառայողը Ելիզավետային տվեց հեռագիրը. ,,Գնա, եթե Էդուարդին չուղարկեմ, կտամ գիշերօթիկ: Էդուարդ,,:
Ելիզավետայի հոգում սկսվեց մի նոր պատերազմ` ,,Ի՞նչ անել, գնա՞լ, թե՞…,,:
Էդուարդը որդուն տարավ ծնողների մոտ, խնդրեց չասել կնոջը: Պապն ու տատը շատ բան
Հասկացրին թոռանը:ՈՒրախ էին, որ վերջապես տղա թոռ ունեն,որոշեցին Էդուարդին իրենց
Մոտ պահել:Տղան լսեց հոր խորհուրդները,բայց հարմար գտավ տղային տեղավորել գիշերօ-
Թիկում:
Գիշերօթիկում Էդուարդն իրեն վատ էր պահում, ծեծում էր, ծեծվում:Հայրն իր վարորդի, ծանոթ կնոջ,հոր ու մոր միջոցով լրացուցիչ սնունդ էր ուղարկում որդուն,ուշ ժամերին այցելում, խորհուրդ տալիս ետ գնալ Ռուսաստան:Տղան ոչ մի կերպ չէր համաձայնվում.
-Ես հայ եմ, ռուս չեմ, ի՞նչ գործ ունեմ այնտեղ:
Ամիսը չլրացած Ելիզավետան Երևանում էր:Նախկին հրամանատարը ընկերների միջոցով
Բուժքրոջը տեղավորեց աշխատանքի, տուն վարձեց,երեխային հանեց գիշերօթիկից, տվեց հանրակրթական ցերեկային դպրոց, բայց չուզեց այլևս ոչ Ելիզավետային տեսնել,ոչ լսել նրա
Մասին. ,,Մի՞թե մայրն այդքան դաժան կլինի, գոնե գրեր, որ զավակ ունենք, ինչու՞ կյանքս
Գեհեն դարձրեց…,, :
…Էդուարդն ավարտեց յոթերորդ դասարանը:Անհիմն հետապնդումներն իրեն ու մորը հան-
Գիստ չէին տալիս:Զանգահարում, դիմում էին ամեն տեղ`դպրոցից, գրանցումից հանեն, հետ ուղարկեն:Զանգահարում էին Ելիզավետայի աշխատավայրը: Մայր ու որդի ապրում էին ծանր կյանքով:Մոր հորդորները չէին օգնում Էդուարդին, որ գնան ,Ռուսաստանում հանգիստ
Ապրեն:
Էդուարդն ընդունվեց սննդի արդյունաբերության տեխնիկում, ավարտեց, անցավ աշխատանքի,հետո ընդունվեց Մոսկվայի ռազմական ակադեմիան:
Ելիզավետան իր հեղինակությունը, թե արժանապատվությունն ապահովելու համար Երևան գնալու երկրորդ տարում ամուսնացավ, բայց հրամանատարի կինն էլի չհանգստացավ, նոր հոգսեր ավելացրեց:
Հայր ու որդի հանդիպում էին հոր աշխատավայրում, օրը մի քանի անգամ հեռախոսա-
Զրույց ունենում:
Էդուարդի ծննդյան երեսունհինգամյակն էր, հայր ու որդի գնացին ,,Արմենիա,, ռեստորան, հետո ճաքճքան ձյան վրայով հասան Ազիզբեկովի հրապարակ, մտան հոր տան մուտքը,բայց
Չկարողացան բաժանվել:Հայրը որդուն ասաց ճշմարտությունը,որ կինն իրեն երբեք չի ընդունի, աղջիկները` նույնպես, ավելի լավ է չփորձի մոտենալ: Էդուարդը մի քանի անգամ
Մոտեցել էր հոր տանը, փորձել էր հոր աղջկա հետ խոսել,աղջիկը չէր կանգնել:Ինքը բարոյական վերաբերմունք էր պահանջում,աչք չուներ հոր ունեցվածքի վրա:
Հայրը դատարկեց երկրորդ ծխախոտատուփն ու մեղմիկ ասաց. ,,Ամուսնացիր, ընտանիք
Կազմիր:
…Ցուրտ ձմեռ էր, Էդուարդը թատրոնից կնոջը տարավ իր քրոջ տուն, որ տղայի հետ կապ-
Ված հարցերը լուծեն: Գիշերը վաղուց էր կիսվել,երբ տու հասան:Կինը չցանկացավ նույնիսկ,
Որ տղային գոնե Նոր տարուն ընդունի իր հարկի տակ:
-Նշանվել է, արի հարսանիքը ռեստորանում անենք…
Էդուարդին թվաց`կինը համաձայն է, ուրախացավ:
Կարճ դադար, և լսվեց ծղրտոց. ,,Այդ մասին ոչ մի խոսք,,:
Թբիլիսիից, հայրենի գյուղից հազար ու մի հարցով դիմում էին Էդուարդին, սիրով կատարում էր, իսկ իր սեփական որդուն գողեգող էր օգնում, գողեգոց տեակցում:
Տղայի հարսանիքին միայն հայրն ու տղայի ընկերներն էին:Հայր ու որդի լացում էին:Նորա-
Հարսը ոչինչ չգիտեր, զարմացած շուրջն էր նայում:Տասնութամյա աղջկան ասել էին, որ տղա-
Յի մայրն ու քույրերը արտասահմանում են, չեն կարող մասնակցել հարսանիքին: Երբ դուրս
Եկան ռեստորանից,Էդուարդը հարսին խնդրեց հեռախոսազանգերին չպատասխանել,չանհանգստանալ, իրեն անհանգստացնողներ կլինեն:Տանտիրուհուն էլ էր
Զգուշացված.հարսին կանչում էր հեռախոսի մոտ միայն անհրաժեշտության դեպքում:Հարսը
Կամաց-կամաց ամեն ինչ հասկացավ,ավելի շատ սիրեց ամուսնուն, որը հոգատարության շատ կարիք ուներ:
…Հաղթանակի 45-ամյակն էր: Էդուարդի թոռները ,,Հաղթանակ,, զբոսայգում միասին էին խաղում, բայց չգիտեին իրենց արյունակցական խճճված կապերի մասին:Էդուարդը մոր անունը տվել էր տղայի առաջին աղջկան, իսկ երկրորդ թոռնուհուն անվանեցին Ելիզավետա:Թոռնուհիները հորն ու մորը հարցնում էին. ,,Բ ա ինչու՞ պապիկենց տուն չենք գնում,ինչու՞ են պապիկն ու տատիկն առանձին ապրում:Ինչու՞ պապիկն իրենց տոնածառի հանդեսին չի գալիս…
Էդուարդը հուզվում էր ու լռում.հետաքրքրասեր աղջիկներին ոչինչ չէր կարողանում պա-
Տասխանել…
Սահեցին տարիները, եկան ծանր, մղձավանջային օրեր:Էդուարդը ընտանիքով տեղափոխվեց Ռուսաստան մոր մոտ:Մայրը որդու հոր մահից մի քանի ամի անց բնակարանը վաճառեց, ամուսնու հետ տեղափոխվեց Իվանովո. ,,Ինչքան հալածվեցի բավական է,-Եիզավետան գրեց Երևանյան օրագրի վերջին էջում:
Ելիզավետան մասնակցել էր Էդուարդի թաղմանը, հեռվից վերջին անգամ հրաժեշտ
Տվել իր մարտական ընկերոջը`իր որդու հորը,որի հայրենիքում երեք տասնամյակից ավելի ապրեց, մեծացրեց իրենց որդուն,բայց միմյանց գեթ մի անգամ չբարևեցին:Ինքը գիտեր իր մեղքի բաժինը: ,,Սիրելով ապրել նույն տարածքում,իրար մոտիկ, իրարից հեռու…,,,-մտո-
Րում էր Ելիզավետան ու իր ունեցած արժեքավոր իրերը տեղավորում հարսի սնդուկում:
Գարնանային զովը օրորում էր գերեզմանատան ծաղիկները:Էդուարդը կնոջ ու աղջիկների հետ երկար կանգնեց հոր շիրիմի մոտ: ,,Մի կյանք` լի հալածանքներով: Եվ ինչի՞
Համար, որն էր իմ, կամ հորս ու մորս մեղքը:Հայրս գիտեր հիվանդությանս մասին, գիտեր,որ
Կյանքս կարճ է, չդիմացավ վշտին;Բա չմտածե՞ց 14,15 տարեկան աղջիկներիս մասին:Ո՞վ է
Պահելու,ինչպե՞ս են ապրելու:Մայրս էլ հեռացավ:Ջահել կինս ի՞նչ կարող է անել…,,:
Էդուարդի վիրահատման հինգերորդ տարին էր,գնալով ձայնը կտրվում էր:Քաղցկեղը շնչափողում էր:Իջնող, բարձրացող ձայնով պատմում էր կյանքի տխուր պատմությունը, կնոջը`ցույց տալիս հորից ստացած նամակները, բացիկները, որն ստացել էր Մոսկվայում`
Ուսանողական տարիներին:
-Ինչի՞ս էր պետք հորս ունեցվածքը, ինձ վերաբերմունք էր անհրաժեշտ, հարազատություն:
Առանձին թղթապանակներում դրել էր հորից ստացած նամակները, նկարները:ՈՒսերը ցնցելով լաց էր լինում ու շնորհակալություն հայտնում ուսուցչուհուն,որ հասկացավ իր և
Հոր, երեխաների հոգեբանությունը,սատար կանգնեց, օգնեց,որ բաց թողած երեք տարիները,
Որոնք անցկացրին հոր մահից հետո Ռուսաստանում,լրացնի լրացուցիչ պարապմունքներով:
ՈՒսուցչուհին հետաքրքրությամբ լսում էր Էդուարդին և մտովի հիշում աղջիկների դպրոց ընդունվելն ու նրանց պապի խնդրանքը. ,,Բայես, Էրեխեքին տիրություն կանես…,,:
Աշուն էր, երևանյան աշուն:Էդուարդի մերձավորները գերեզմանատնից եկան տուն, երկար զրուցեցին:
Տարեց կինը, որն Էդուարդին տղայի նման էր խնամել,հարսին`աղջկա նման, հանգիստ ասաց.,,Լավ է`հայր ու ուդի նույն գերեզմանոցում թաղվեցին, թեկուզև իրարից հեռու:Միմյանց շատ էին սիրում ու տառապում:Մարդն ի՞նչ է տանում այս կյանքից…
Հասակ առած թոռնուհիները իրենց մայրիկի հետ գնում են գերեզմանատուն, տոն ու հիշա-
Օրերին սպիտակ մեխակներ են դնում պապիկի ու հոր շիրմաքարերին: ՈՒ չեն գտնում
Մարդկային չարության պատճառը:Պատերազմի երեխան ինչո՞վ էր մեղավոր, ինչո՞վ էր
Մեղավոր այն զգայուն էակը, որը դեռ մանկուց փնտրեց հորը, գտավ, ցավը խեղդեց ու խեղդվեց…
Հարգարժան ընթերցող Մ.,կատարեցի Ձեր խնդրանքը:
Զ.Մելիքսեթյան
:
Շնորհակալ եմ տիկին Մելիքսեթյան...Դուք հավերժացրեցիք ինձ համար ամենաթանկ մարդու կյանքնի "ողբերգությունը"....
ReplyDelete