Thursday, December 23, 2010

բանաստեղծություններ

Մթնշա՜ղ է, մթնշա՜ղ,
Շուշանները գլխահակ,
Ճերմակաթույր, լուսնաշող,
Ծաղկաբույլեր վաղ գարնան...
       ***
Իմ ծաղիկ ները` քնքուշ ու բարի,
Աճում են միայն գետի եզերքին,
Երազները` մացառով պատված,
Ամայի դաշտում հևում են հոգնած...
    ***
Ծաղիկը գլուխն անձրևից թեքել,
Մտել է փշե պսակի գիրկը,
Բուրում անօգուտ` նման լերկ սարի
Էն կապույտ ծաղկին` ձորաբերանի:

Եվ ոչ ոք նրան չի էլ նկատել,
Բույրն ըմբոշխնել կամ էլ նկարել,
մենավոր բույս է մերկ ժայռի կրծքին,
Մահը կգտնի խենթ քամու գրկում...
      ***
Մայր իմ, մի՞թե գարնանը չես գալու,
Վիրավոր թևով ինձ չես գրկելու,
Մի՞թե մեր տանը էլ չենք մնալու,
Կարկաչ ծիծաղդ էլ չեմ լսելու...

    ***
Դեռ ովքե՞ր, ինչե՞ր են ծնվելու,
Ինչքա՜ն սրտեր են միանալու.
Սարից իջնող մեղմիկ հովեր,
Դեռ քանի՞ սերունդ եք ճամփելու...
                        1961թ.
   ***
Իմ  ճերմակահեր գետակի վրա
Փրփուրներ բռնող, խաղացող չկա,
Էն մանրիկ- մանրիկ ձկների խայտին
Կարոտ աչքերով էլ նայող չկա:
ՈՒ՞ր են հարսները սև գլխաշորով,
Որ այրիացան ջահել հասակում,
Երա՞զ են  դարձել, նիրհու՞մ են հողում`
Աչքի կոպերում արցունքը պահած:
Ճանփորդ էլ չկա, որ նստի հոգնած`
Վերապրի կյանքը բախտակիցներիս:
 
      ***
Խաչմերուկու՜մ, խաչմերուկու՜մ
Սառ անձրևն է հեծեծում,
Աջ ու ձախից գալիս, խփում,
Խաղ է խաղում աղջկա հետ:
Խելառ քամին ծամը բռնում,
Ոլորում է, տանում-բերում,
Իսկ վերևից նոճին հանդարտ
Ջուր է մաղում` մաղը բռնած:
Խենթ ու խելառ գարնան քամին
Ոսկեհյուսը բռնում- տանում,
Հեզ, ամոթխած աղջիկն էլ
Քղանցքներն է հավաքում,
Չորս կողմ նայում ու սպասում,
Թե երբ կգա արևը բորբ`
Ջերմացնելու,  չորացնելու...
Մեկ էլ մտքով ետ է թևում.
-Կես դար առաջ գուցե այստեղ
գետինն է ջրով ցողվել,
Հեզ կապուտաչն է բուրել,
ՈՒ լցվել են փոսերը գորշ,
Գրկել հունդեր, սերմե՜ր:
Կես դար առաջ ու կես դար ետ
Ո՞վ է խորհել, թե ո՞վ կգա,
ՈՒ՞մ երազը կթևածի,
Կորուստները ետ կբերի...
      ***
 
         ԱՆԿՈՒՇՏ  ՄԱՐԴ
Գորշ փշատենուն արևը գրկեց,
Շողերով պատեց, պտուղը լցվեց,
Քաղցրափոշին պատենավորվեց:
Թանձր ոստերը թևաթափ կախված,
Փոշոտ ճամփորդին հովանի դարձան:
Ինչքան ճամփորդներ եկան, գնացին,
Ոստեր պոկեցին, պտուղը տարան:
Հեգ արմատները  ջրին կարոտած,
Դարավերջին վառելիք դարձան:
Անհոգ ու անմիտ մարդը զարմացավ.
-էս ծառն, ա՜խ, ինչու՞ անպտուղ մնաց,
Ո՞վ է զավակիս կերակրելու,
Տարվա ապրուստը տունս տանելու:
Կիսախուփ կոպը ծառը մեղմ բացեց,
Կարոտով նայեց ընկած ճյուղերին
ՈՒ խիստ զայրացած` ցավով մրմնջաց.
Ինչ էլ տաս մարդուն, նա միշտ անկուշտ է...
    ***
Մերթ թվում է` սարերում եմ`
Ծաղկազարդ նոր շորերով,
Վազվզում եմ ու թռչկոտում,
Ձորեր անցնում, արտ մտնում:
Մերթ թվում է` աղջնակ եմ,
Բարակ ծեղին մորի շարող,
սարալանջին ծաղիկ քաղող,
Լալազարի փնջեր կապող...

      ***
       ԻՄ  ԲԱԼԻԿՆԵՐ
Օտար ափերում ինչպե՞ս եք ապրում,
Ո՞վ է ձեզ ծածկում, ձեր ճաշը եփում,
Ո՞վ է ձեզ նայում իմ կարոտ աչքով,
Հիվանդ օրերին ո՞վ է խնամում:
Խոցվել է հոգիս, արյուն է ծորում,
Իմ հոգնած սիրտը էլ չի դիմանում,
ՈՒ հիվանդ սրտով ելնում եմ տնից,
Գնում դպրանոց` ցավեր մեղմելու:
     ***
         ԱՐԱՐԱՏ
Թիկնալանջդ մշուշ ու մեգ,
Ծվեն-ծվեն,
Ծղարշների ճերմակ քողով
Շղարշվել են աճքերդ սև:
Լույսը հույսիդ ապավինած`
զավակներդ ոտքի ելան,
Արնահեղեղ հող փրկեցին,
Որ հավերժի Ոգին հայի...
 
  ***
Տեր,Ամենազոր,
Մահվան մահճում անգամ
Ապահով կմնամ,
Քանզի դու ես պաշտպանս հավերժ,
Թ ե անգիտակից մեղքեր եմ գործել,
Ներել ես, տարել ու հուսադրել:
Աղաչում եմ քեզ,
Առագաստ բացիր ուռենու ոստով
Կարկաչուն առվի կամ գետի ափին:
Գիշերը լուսինն ինձ վերմակ դառնա,
Ցերեկը` երկինք` ջինջ ու կապուտակ,
Մեղմ հովը շոյի, արփին ջերմացնի,
Ձկները խայտեն, ծառերն օրորվեն:
Քեզ հետ միայն ես զրուցեմ,
Հուշերով չապրեմ,
Քանզի կյանքս անցնող երազ էր...
    ***
Հապաղեք, մտքեր, ցած մի իջեք,
Թողեք օրս հանգիստ սահի,
Տարի դառնա, ես հանդարտվեմ:
Տես, հոգնել եմ կեղծ ու շինծու
Սին խոսքերից, չար մտքերից,
 Ծանր ու թեթև շատ եմ անում
ՈՒ չեմ  գտնում ոչ մի ելք;
Իմ ասածն ու գրածը,
Խորհուրդներս պարզամիտ,
Ոչ բալասան են դառնում,
Ոչ էլ օգուտ են բերում;
Քանզի դարի ախտ ու կեղտով
Ընչաքաղցն է պարուրվել:
      ***
Մոխիրների մեջ կայծեր մի փնտրեք,
Ոչ ծերությունում` նոր ջահելություն,
Հնի մեջ` նորը, նորի մեջ` հինը,
Նոր կայծերն էլ իզուր չանթեղեք:

Ինչ լինելու է, հարկավ, լինում է,
Ով ապրելու է, իրավ, ապրում է,
Գոյության  կռվում չարն է հաղթում,
Խոհունը մնում միայն ստվերում...

         /Գիրքը  87 էջ է, զետեղեցի  ծաղկաքաղ:/

բանաստեղծություններ

,,Կապույտ անուրջները,, հեղինակի չափածո   մտորումներնկյանքի, մարդկային հարաբերությունների,ապրած օրերի և պայծառ ապագայի մասին: Անկեղծ  ու
անպաճույճ մտորումներ են դրանք, որոնք կհուզեն նաև ընթերցողներին;

        ***
    Իմ աչքերի մեջ դեղին տերև է,
Քո աչքերի մեջ կարմիր արև է,
Իմ հոգու խորքում ցավ ու մրմուռ է,
Քո հոգու ներսում կիսահաս նուռ է...
     ***
Քարե աշխարհում քարե մշուշ է,
Քարսիրտ մարդկության խաչքարի հուշ է,
Քարե կամուրջ է, քարե անուրջ է,
Իմ Քարաստանում դեռ աղջամուղջ է...
   
***

Ապրում

Գրքի առաջին մասում ներկայացված է ետ-
պատերազնյան շրջանի գյուղաշխարհն իր մեծ
ու փոքր հոգսերով:Որբություն ճաշակած գյուղի
աղջնակին բախտ է վիճակվում ապրել քաղա-
քում, ապրել նոր կյանքով, սակայն նա միշտ հա-
վատարիմ է մնում իր սկզբունքներին, կարողա-
նում է հաղթահարել խոչընդոտներով լի իր ճա-
նապարհը:
    /Առաջին գիրք/

   Արևը այրում էր հողը, ծխախոտի դաշտը լըց-
ված էր մեղվի բզզոցով: Ամառային շուտա-
հաս տանձն ու խնձորը լողում էին առվի մեջ:
փոքրիկ տափարակը նման էր եդեմական վայրի:
-Սուրմա՛,Սուրմա,-լսվեց Առաքել քեռու ձայնը:
Ծխախոտի մարգում աշխատող կինն արձագանքեց`
քեռի՜...
- ՈՒլ ա իմ Լաքել քելին, ասա դա,- ծվծվաց ճոճից
կախված Գոհարը, որին սուրմա էին անվանում խաղո-
ղանման աչքեր ունենալու պատճառով:
 -Ալվարդ, ուր է Սուրմաս,-հարցումով Առաքել քե-
ռին մտավ ձորը, որը տասը- քսան մետրով էր բաժան-
վում խնձորենիներից:
      /էջ3-ից  121-ըչի գրվում:Գրվում է էջ 121-ից վերջ:/

ՈՒստարին ավարտվեց, Գոհարը, ըստ պայմանա-
վորվածության, մորաքրոջ հետ գնաց ծովափ:Հուլիս-
յան գիշեր էր, երկնքում փայլփլում էին աստղերը, գըգ-
վում ծովի մանրիկ կոհակները: Գոհարը օրագրում ար-
տագրեց  ,,Չուղարկված նամակը,, , որը գրված էր 1960թ.
հուլիսի 29-ին`իր ծննդյան օրը:
   Բարև Գոռ, թեթևսոլիկ ջահելների հետապնդումնե-
րը պատճառ դարձան, որ մի օր փորձեմ դառնալ լեռնա-
յին կատաղի գետի բաժին, բայց ընկերուհիներս փրկե-
ցին:Դա տարիներ առաջ էր: Կյանքի անարդարություն-
ները, հատկապես բուհ ընդունվելու հետ կապված,
ծանրացան հոգուս:
  Թռչում են տարիներս:Քայլում եմ մեն-մենակ,
անտրտունջ, քանզի ամեն ինչ իմ ցանկությամբ է լինում,
իհարկե, կյանքի գնով...
    Ընդամենը տասնութ տարեկան եմ, բայց հարյուրա-
վոր տարիների կյանք եմ ապրել:
    Մտովի 2002 թվականի ամառն է, ես վաթսուն տարե-
կան եմ, դու` վաթսունհինգ: Քաղաքի նույն բակում ենք
ապրում: Ես միայնակ, դու...
     Հանդիպում ենք, նայում ենք իրար ու անխոս հեռա-
նում...
   Ինչ լավ է, որ ամեն ինչ եթերային է...  Քո ասած հրաշք
աղջիկը ցանկանում է իր կյանքի ընթացքը փոխել, բայց
ափսոս,աշխարհավեր պատերազմական տարինե-
րը... Դու հայերեն կարդալ չգիտես, գրածս քեզ կպատ-
մեն կիսատ-պռատ, գուցե ընտրած անունս քեզ  որևէ
բան հուշի` Լարիսա..
     Երազով արի, իմ երազ տղա, ու ինձ ներիր, որ մե-
խակները  ձեռքիդ մնացին: Տար տուր ուրիշի, ով կյան-
քում կարող է թռչկոտել ծաղկից ծաղիկ, տրորել սուրբ
երազներ...
   Ինչքան կուզենայի` հազարների նման թեթև սահեի
կյանքի վրայով, տեսած չլինեի մեծ մայրիկիս ու մորս
աչքերի արցունքները...
                    
               ***
          Ծովը մռվչում է, ցավ ունի ներսում;
                            1969թ., հուլիսի 29, Գուդաուտա

.
    

Tuesday, December 21, 2010

Պատերազմի հետքերը Հնձեցին

 
    Աշակերտուհին ոտքերը քաշեց նստարանի տակ;
 ՈՒսուցիչը նայեց ոտացոբիկ աղջնակին,հայաց-
քը փախցրեց. ,,Պատերազմը ինչե՜ր չբերեց մարդկու-
թյանը; Այս դասարանում 25-ից 18-ը հայր չունեն...,,;
    Ամաչկոտ, թխահեր աղջնակը գրատախտակին գրեց
ուսուցչի թելադրած բառը,նախադասություն կազմեց,
նստեց, արտագրեց, հիշեց մորը և, այն օրը, երբ մեծ մայրի-
կը առաջին տառը գրել սովորեցրեց և ձեռքը համբուրեց...
   Աղջնակն արտասվում էր, ուսուցիչը մոտեցավ, շո-
յեց փարթամ վարսերը.
-Գոհար, աղջիկս, մայրդ երկու օրից հիվանդանո-
ցից կգա, մի տխրիր;
   Դասի վերջին րոպեներն էին; Գոհարի մեծ քույրը
մտավ դասարան`ձեռքին մի զույգ ռետինե կրկնակոո-
շիկ, և դրեց վերջին նստարանի տակ; գոհարը դասամի-
ջոցին հագավ, բայց բակ չգնաց, ոտքերին մեծ էին; դա-
սերի վերջին միայնակ բռնեց տան ճամփան; ամեն օր
երկուսուկես կիլոմետր ճանապարհը գնում, գալիս էր;
հասավ իրենց տներին, կանգնեց, մտամոլոր նայեց  ան-
ցորդներին.
-Ա՜խ, երանի մայրս այսօր գա, թեկուզև անթև... Ախր
ինչու՞ չեն տանում հիվանդանոց... երևի մահացել է...
Բա տաստս ինձ ինչպե՞ս է պահելու, ո՞վ կաշխատի;
   Կեսօրն անցել էր, աղջնակը  քաղց չէր զգում; Ճամփ-
եզրին դեղնել էին խոտերը, թոշնել աշնանային դա-
լուկ ծաղիկները; Վայրի կիսահաս տանձը թափվել էր
ճամփին, տխիլը կեղևից անջատվել, լցվել էր առվի մեջ,
ընկույզը` փոսերը;Սկյուռիկները ձմեռվա պաշար էին
ժողովում...
    Տատը կալի ծայրին թոռանն էր սպասում; Գրկեց ու
թռչունների երամը ցույց տալով` ասաց.
-Մարդն էլ թռչուն է, բայց իր տուն ու տեղին կպած
է մնում, սրանք գալիս են, մեզ ուրախացնում ու գնում;
Տես, ինչ սիրուն են գնում`շարվեշարան...
  Տատը կաթով ալյուրի ճաշ տվեց, մի կտոր էլ հաց;
-Գոհար ջան, դասերդ կկարդաս, գնամ ջուրը,
գնամ,- մեջքը հազիվ ուղղելով` ասաց տատը;
   Փայտե սյան մեխից, որի վերևում ցուլի եղջյուրներ
էին, տատը վերցրեց խուրջինը, կոպին հանեց, դրեց
սնդուկը, դրսի գոգնոցը կապեց, դարպասի սողնակը
բացեց, ետ եկավ, մածնի փաթաթանը ետ գցեց ու մտա-
մոլոր բռնեց ձորի ճամփան; անցավ հոնի ծառի տակով,
ճյուղը կպավ թևին. ,,Էհ՜ է`, դու՞ ինչ ես ուզում, իմ կար
միր օրերը վաղուց սևացել են, ոչ քեզ եմ հիշում, ոչ մոշ,
ոչ մասուր,,;
     Հասավ գետին, քթոցները դրեց կապույտ քարի
կողքին, մեջը` հինգ-վեց գլաքար, որ գիշերը ձկները մե-
ջը լցվեն;
-Էս  բարիքները որ չլինեին, երեխաներիս ինչպե՞ս
էի պահելու, մենակ կաթ ու մածունով պահե՞լ կլինի...
   Փառքդ շատ, տեր Աստված... հարսիս ձեռքը, որ օձը
չկծեր,ամեն ինչ լավ կլիներ; Գնամ ,Նազիկս եկած կլի-
նի, Շավարշս ու Լենիկն էլ գնացին բերք ստանալու ու
 չեկան... Է՜, տվածներն ինչ է, քանի՞ օր կբավականաց-
նի;
 Նանը մտքի ետևից ընկած` մի փեշ վայրի տանձ ու
խնձեր հավաքեց, դույլն աղբյուրի ջրով լցրեց ու նեղ
կածանով բարձրացավ տուն; Ճանապարհին տասն
անգամ ախուվախ արեց. ,,Քո տունը քանդվի, Հիտլեր,
ինչի իմ տունը քանդեցիր; Բա քեզ մայր չէր բերե՞լ,,;
  Նանը  տեսավ իրեն մոտեցող թոռներին;
-Ձեր ջանին մատաղ, թռչուններ ջան, հաց ե՞ք կե-
րել, Հասմիկս ինչպե՞ս է, երբ է գալու;
   Հենց իմացավ, որ հարսը երկու օրից գալու է, ուրա-
խությունից պարեց;
-Գա, ձեզ տեր դառնա, էլ ձեռումս ուժ չկա... Սիրտս
քրքրվեց` ուժ որտեղի՞ց...
   Երեկոյան գոհարը դասը սովորեց, նորից հարցրեց,
իմացավ որ մայրը գալու է; Թռչունի պես վերև թռավ,
թռչկոտեց ու պառկեց քնելու;
     Աքաղաղները առաջին թևին տվին, կանչեցին, լույ-
սը բացվում էր;
   Նանը ձու խաշեց, կաթ տաքացրեց; Չորսն էլ նստե-
ցին իրենց հոր ձեռքով պատրաստված սեղանի շուրջը;
    Նանը ուտելուց նորից հրաժարվեց;
 -Ես գնամ գոմ, դուք կերեք;
ես տանն եմ, ինձ ինչ
կա, սովորողը դուք եք, լավ սնվեք;
   Փոքրիկ աղջնակի համար երկու օրը տարի թվաց;
Մայրը պառկել էր փայտե թախտին` ձախ ձեռքը
կրծքին կպած;գունատ դեմքին սառել էր նախկին ու-
րախ ժպիտը;
-Նանի, երանի մեռնեի, ամո՞թ չի, պատերազմի
հաշմանդամ հո չե՞մ; Կինարմատը անձեռ կլինի՞...
-Կարևորն այն է, որ ողջ ես... Մենք երեխաների հա-
մար ենք ապրում...,-մխիթարեց նանը, իսկ հակինթ աչ-
քերից արցունքներ էին հոսում;
                                                                      1969թ.
    
      Տղամարդն ուսապարկը դրեց գլխի տակ, աջ ու
ձախ նայեց, մթության մեջ ոչինչ չտեսավ, մի-
այն զգաց, որ ինչ-որ մեկը կանոնավոր շնչում է, մյուսը`
խռմփացնում;
 -Ո՞վ ես, երիտասարդ, առաջին անգամ ե։ս բանտ
նստում;
   Տղամարդու ձայնը երիտասարդին հուսադրեց, բայց
երիտասարդը չպատասխանեց Ձայնի կողմից լույս
երևաց, ճրագ էր, կամ` մոմ;
  Երիտասարդը շորերը հանեց, կոկիկ դասավորեց
իրեն հատկացված տեղում; Պառկեց, քնել չկարողա-
ցավ.միտքը պտտվում էր ծեր ծնողների, ջահել կնոջ
շուրջ; Երեխաներին էլ չհասցրեց համբուրել.կարթնա-
նան, հարցուփորձ կանեն, ինչ են ասելու` իրենց  հայրն
ինչի՞ համար է նստել, դաշնակցական մամուլ կարդա-
լու՞, թե տղաներին ճիշտը ասելու՞ համար...Չէ, չէին
կարող սարերը բարձրանալ, Գեղամին ու Գարեգինին,
Լեվանին կհասնեին...
   Բաղիշը շուռումուռ էր գալիս չոր տախտակին, իրեն
մոռացել, ընկեր-բարեկամ տղաներին էր հիշում; կոպե-
րը փակվեցին...
   Մի ծանր բան զգաց թիկունքին, աչքերը բացեց, լու-
սացել էր, իսկ մեկը իր թիկունքն էր ծածկում;
- Տղաս, ենթարկվիր բանտային կարգ ու կանոնին,
խորհրդային կարգեր են...
 Զգաց` երեկվա հուսադրող ձայնն էր;
-Ներող եղեք, ինձ համար  ամեն ինչ անսովոր է...
-Կսովորես...
Մութը փռել էր թևերը, տարեցն արդեն ծանոթացել
էր երիտասաևդին, խորհուրդ տվել հարմարվել վիճա-
կին;
-Ինձ հաշված օրեր են մնացել,այստեղից  ինձ
փրկություն չկա...
      Ամիսը չէր լրացել`տղայի մայրը եկավ տեսակցության;
-Քույրիկ, գյուղում Բաղիշի նման  ջահելներ շատ
կա՞ն, ինչ էլ բարեկիրթ է, օրհնվի ծնունդը...
-կան, եղբայր, բայց տղայիս նմաններին հանգիստ
չեն տալիս; կեսին բանտարկեցին, կեսը սարերը բարձ-
րացավ, մի մասն էլ ռսի  հողը գնաց; թափթփուկները
իշխանությունը վերցրին,գրագետներին հալածում են,
ուզածներն ի՞նչ է, մարդ բան չի հասկանում;
  Գիտե՞ս քանի դուռ եմ գնացել, որ տեսակցություն
են նշանակել...Տղաս պատմեց, նամակներում էլ էր
գրում, որ մի արժանավոր մարդու հետ է նստում,վեր
կենում; Էս մինուճարն է, աչքիս լույսը;Մեծս Թիֆլիս սո-
վորում էր, 14 թվին գնաց, լուր չկա... ջահել հարսին ինչ
ասեմ, ո՞րն է իմ տղի մեղքը...
-Քույրիկ, տղայիդ հասկացրու խորհուրդս կատա-
րի...
-Մինուճարս քեզ, դու` Աստծուն... Շնորհակալ եմ,
եղբայր...
   Հսկիչը շտապեցնում էր, մայրը տղային համբուրեց
ու շտապ դուրս գնաց;
  Անցան շաբաթներ, Բաղիշը գյուղ նամակ գրեց և
պարտավորեցրեց, եթե տղա շնվի, անունը դնեն Շա-
վարշ`բանտային ընկերոջ, հարգարժան մարդու անու-
նը;
   Բաղիշին տեղափոխեցին Տաշքենդ; Տաշքենդի
բանտից ազատվելուց հետո գնաց Երևան, փնտրեց,
գտավ Շավարշենց տունը; Մի կին զգուշացրեց, որ
այլևս իրենց կողմերը չերևա, Շավարշից լուր չունեն...
    Մեծ հայրենականն ավարտվեց, Բաղիշը դժգոհում
էր, որ իր անունը կրճատում` Շավո են ասում, իսկ նանը
օրհնում էր արժանավոր մարդուն ու մրմնջալով
ասում. ,,Հնձեցին, հնձեցին, բանիմացներին հնջեցին...
որդիս, քո անունը էն մեծ մարդու անունն է, որ հորդ
մահից փրկեց, ինքը դարձավ կրակի բաժին, ինչ է թե`
դաշնակ է...,,;
      Բայց հայրդ ցուցմունքը չէր փոխել...
                                              1959թ.
       ***
Ճերմակ ամպը սահեց, գգվեց,
Գեր, հեզանազ գորշ անպերին,
Ջերմ համբույրից, թե՞հպումից,
Ամպեց երկինքն ու լացեց;

լացեց լորին ու թեք կաղնին,
Ջրվեց խոտը թավ անտառի,
Որսորդն առավ
Հոտը թարմ, գտավ հետքը մարալի;

Ձորի ջուրը գլոր-գլոր
Ծառի արմատն էր լիզում,
Շեղաչք հորթը  դունչը առվում`
Սառնորակ ջուրն էր խմում;

Կրակոցից, մոր բառաչից,
Հորթը սուրաց ձորն ի վայր,
Բայց եկավ, մորը տեսավ`
արյան ծովում գլխիվայր...
                   1959թ.
       ՀՈՒՇ
Կորած սիրո մի փշուր,
Մեղմ երեկո, մեղմիկ սյուք,
Սև թթենի քաղցրանուշ,
Օրորում եք կորած հուշ;

Հեզ լուսինն է նազում,
Ծաղիկներին ստվերում,
Միայն մի ձեռք` հեզ,քնքուշ,
Ճյուղը հպում մեղմանուշ;

Աղջկական թեք ժպիտ,
Խոսք-զրույցը միամիտ,
Երազներով խելամիտ,
Կոտրեց անուշ, սիրող սիրտ...
1969թ.

      ՄԻ ՔԻՉ ԴԱՆԴԱՂ

Մի քիչ դանդաղ սահեք, օրեր,
Մի քիչ հանդարտ ու կենսաբեր,
Քանզի խոսքս չեմ սկսել,
Անելիքս ավարտել;

Հավք չեմ` թևիս տամ ու թռչեմ,
Ոչ անօրեն, որ ավերեմ,
Սառ ձյուն չեմ, հալվեմ, կորչեմ,
Ոչ էլ կարկուտ, որ ջարդոտեմ;

Ոչ էլ անձրև` մանր մաղվող,
Մանկան խաղում` հոգսաշատ կին,
Լավ ու վատին` լույս արարող;
Մի քիչ դանդաղ անցեք, օրեր,
Մի քիչ հանդարտ...
                 1979թ.-հուլիս
     ***
   Անթեղված կրակի մոխրում` շշուկները նման են
կաղնու կոճղի կրակին, որ մխում է լուռ, անտառի թա-
վուտներում, հովիվների հետքը կապող արահետում...
ՇՇուկներ կան, սիրո կայծեր` բուռ-բուռ արցունք ամեն
կանչում, հույս ու երազ, ավեր, խավար, խավարի մեջ`
երազ ու սեր...
      Ինչպես ծաղիկը փոշոտվելիս ցավ չի ապրում, ծաղ-
կաթերթը ծաղկաթերթին չի համբուրում հպանցիկ է հո-
վը խաղում, առէջները մրմուռ ցավով չի ապրում, այդ-
պես էլ տմարդները մարդկայինը չգիտեն...
                                                1969թ.-հուլիս   

    ***
  Երբ ետ կգան գարունները,
քեզ լուր կտան մեղմ հովերը.
-Թեև թևդ կոտրած մնաց,
Բայց քո երգը թևեց, գնաց...
   ***
       ԻՄ   ՍԻՐՈ ԳԱՐՈՒՆ

 Իմ սիրո գարուն,
Այդ ու՞ր ես գնում,
Իմ երազները
ՈՒ՞ր ես անթեղում...

Նրանք թևել են
Ծառ ու ծազկի մեջ,
Հովերի գրկում,
Մանկան կանչերում;

Եկել, ծվարել
Իմ ջահելության,
Թուխ ու մթամած,
Երազ օրերում;

Եկել է աշուն,
Որ թևի, տանի,
Վիհերը գցի
Երազս անհուն;

Իմ սիրո գարուն,
Երգերս պահիր,
Աշունը նորեն
Երգս չմարի...

      ***
Արցախ աշխարհի հողը մեզ ձայնեց`
Եկեք կորյուններ` հողի պաշտպաններ,
ՈՒ մենք ազգովի ֆիդայի դարձանք,
Որ հող հայրենին օտարին չտանք...

      ***
Իմ երգերը բաց վերքեր են,
Դարի գրկում, դարից քիչ դուրս,
Իմ խոհերը զուտ սերեր են,
Դարում ապրող` լուռ, սուս ու փուս...
Ծաղիկներս քնքշաթերթ են`
Սև քարերի, փշերի մեջ,
Իմ երգերը բաց վերքեր են...
Իմ երգերը`սեր են անշենջ...
     ***
       ԵՐԱԶ  ԲԱԼԵՆԻ
Շքեղազարդ, ճերմակաթույր,
Դու ծաղկում ես ամեն գարնան,
Օրոր -շորոր ինձ ես կանչում`
Երազներս թողած հեռվում...


Սահող արփին շող արձակում,
Շեղ է գնում, ոստդ օրորում,
Մատղաշ ճյուղիդ ձեռքս դրած,
Պատանիս է դեմս կանգնած;

Նա էլ արբած գարնան բույրով,
Արևշողից սեր է հայցում,
Ամաչում է, ետ էգնում,
Մնում եմ ես քո ստվերում..

      ***
      ԴՈՒ Ի՞ՆՉ ԵՍ  ՈՒԶՈՒՄ...
Ավերված վանքից դու ի՞նչ ես ուզում,
Մի չոր տեղ չկա, որ մոմը վառես,
Քարեր շաղախված սիրո արցունքով,
Մի մատ տեղ չկա,որ մոմը այրես...

Վաղուց ավերված սիրուդ վանքը`
Պահում է խորքում սիրո անթեղը,
Մի թեթև սահքից նա վեր է թևում
ԵՎ անուրջների գիրկն է ընկնում;

Սուրբ սիրո վանքից դու ի՞նչ ես ուզում,
ՈՒր լոկ սիրո մոմերն են վառվել,
Այրում են իրար, հուշը` երկուսիս,
Ավերված վանքից դու ի՞նչ ես ուզում...
       ***
        ԵԿԱՎ  ԱՇՈՒՆՍ
Իմ դեղնահարս բարդին այսօր
Աչքիս շատ է սիրունացել,
Օրորվում է աշնան գրկում,
Կարծես նոր է դեռ հարսնացել;

Ամեն աշնան գուցե այսպես,
Օրոր, շորոր պար է բռնում,
Լուռ նազում է արփու գրկում,
Շողին անհաս հողում մնում:


Հոգսը այնքան շատ է կյանքում,
Ինձ ոչ մի բան էլ չի գերում,
Ոչ գարունը կանաչավարս,
Ոչ ձմեռը ճերմակաթույր:

Իմ աշնան հետ աշուն եկավ,
Եվ չգիտես` ի՞նչ կտա ինձ`
Տառապանքի ուղի՞ անդարձ,
Թե՞ հուշերի նոր վերադարձ...
      ***
 Ճերմակաթույր ծաղիկները
Ամաչում են քամու գրկում,
Մեկ վախվորած ինձ են նայում,
Մեկ էլ` անցնող տղամարդուն:

Նրանց կյանքում էլ կարոտ կա,
Որ հեզանազ են բուրում,
Վառ կարոտ կա աիկներում,
Սպասում կա երազուն...
                   1960թ.

     Ի՞ՆՉ  ԿԱ ՎԵՐԵՎՈՒՄ
Ճերմակ աղավնին ճերմակ ամպերից
Մի կում ձուր խմեց ու ամպին ձուլվեց,
Դրանք ամպե՞ր  են, թե՞ աղավնիներ,
Վերև են սահում, տանում են,բերում,
Միայն մարդակերպ ոչ թե ծառ-ծաղիկ,
Մեկ ձյունաթույր ձի,սև թամբած ձիեր,
Թմբուկ ու զուռնա, հեզնազ աղջիկներ,
Միայն հարազատ պատկեր ու դեմքեր,
Ուրախ մանուկներ, դահուկ ու սահնակ,
,,Միգ,, ինքնաթիռներ, գրիչ ու տետրակ,
Մի խորախորհուրդ, ճերմակ ծերունի,
Աղոթատեղի ու ջահել հարսներ,
Ամենը` ինչ կա կյանքում,աշխարհում:
Լոկ երազնե՞ր են, հարազատ պատկե՞ր,
Թե մեր միտքն է ամպերի վրա
Նկարներ անում, ինչ-որ բան գրում,
ՈՒզու՞մ է տեսնել կյանքի հեքիաթը,
Որ անհաս երազ մնաց մեզ համար:
Մենք ի՞նչ իմանանք`կյանքի երազը
Սու՞տ է, անցողի՞կ, թե ընդմիշտ գերող,
Թե՞ հոգի հանող,անմիտ թևածող:

  
     ԿԵՆԴԱՆԻ ԵՄ ԴԵՌ
Վերջին պատառը ծամեց զինվորը,
Սողեսող գնաց դեպի դիրքերը.
,,ՈՒր որ է մեկն իրեն ձայն կտա,
Կամ մեկ ուրիշի, սպասում են, չէ՞...,,:
Սուրաց գնդակը, հողը գալարվեց,
Խոտածաղիկը կոպերը փակեց,
Միայն զինվորի մրմունջը լսվեց;
Ծորաց արյունը, հողը տաքացավ;
Սահեց գիշերը, լույսն աչք թարթեց,
Արևը դանդաղ շողն արձակեց
ՈՒ արնաքանված զինվորին գրկեց;
Ջահել զինվորը աչքերը բացեց,
Լսեց հևոցը թշնաիլների:
Զենքը շոշափեց, առանց հապաղման
Ձգանը քաշեց, նռնակը նետեց,
Վերև բարձրացող անարգ թշնամին
Ետ շրջվեց, փախավ, սև փոշի մնաց:
Թվաց` զորքն է սարերից իջնում:
Հասան տղերքը, Արային գտան,
Դիակ էր արդեն, տաք ու սառ դիակ:
Թեք ծաղիկների լուրթ աչիկներում `
Մահի սարսափի արցունք  էր դողում...
13.07.93թ.

***
Թռչում է ջուրը, նազում է  ուռին,
Մեղմիկ հովիկին գրկում է պարում:
Հենց որ փչում է ուժեղ փոթորիկ,
Հերարձակ ճյուղը ջուրն է մտնում:


Ճակատագիր է, պիտի օրորվի,
Ժպտա ու խնդա, լացի ու թախծի,
Իր երգը խառնի գնացող - եկող,
Գարնան ու աշնան պղտոր ջրերին...

                                    ,

եռածալ նամակներ

             ԵՌԱԾԱԼ  ՆԱՄԱԿՆԵՐ
    Սահակ դային տղայի հարսանիքի օրը նշանակեց շոգ
հունիսին; ծանոթ- բարեկամ դժգոհեցին, թե սար ու չոլ թողած,
ապրանքն անտեր` մասնակցե՞ն, չմասնակցե՞ն, ո՞նց չմասնակ-
ցեն;Սահակ դայու մինուճարն էր Արսենը; ՈՒսումական տղա է,
տարին երկու անգամ հազիվ է Գորիս մտնում, նշանածն էլ երեք
տարի է, վարժապետ է;
    Սիրանն ու Արսենը պսակվեցին;
  Սահակ դայու ասած` օրորոցից էին սիրահարված; թաղի
աղջիկ-տղա էին, միասին էին խաղում, միասին դպրոց  գնացին,
միասին միջնակարգն ավարտեցին; Արսենը գնաց Երևան
սովորելու, Սիրանին նշանակեցին տարրական դասարանների
ուսուցչուհի;
    Սիրանը մնաց երկու տան ծաղիկ;
    Պատերազմի լուրը ցնցեց աշխարհը; Արսենին կանչեցին
զինկոմիսարիատ, հաջորդ օրը մեկնեց ռազմաճակատ; Գյուղա-
քաղաքում տղամարդ չմնաց; Դաշտային եռծալ նամակները
մեկ-մեկ հասցեատիրոջն էին հասնում;
      Սիրանն սկսեց նամակներ հորինել` հինը նորացնելով
կարդալ; Տասնվեց տարի ապրեց անտրտունջ, մնաց հարս-
աղջիկ, աչքը ճամփին;
     Սյունյաց աշխարհում գարունն աճքը թարթեց,
քարածերպերում բացվեցին կոկոնները;
    Գարնանային սյուքը մեղմիկ խաղում էր Արսենի տնկած
տանձենու  ծաղիկների հետ; Սահակ  դային Սիրանին ու կնոջը
կանչեց իր մոտ, տանձենու  ծաղկաբույլերին նայելով, արցունքը
խեղդելով` ասաց.
  - Ամեն տարի ծառը ծաղկում է, բերք տալիս, մարդն էլ պետք
է ապրի իր կյանքը, գնացողի հետևից ո՞վ է գնացել, որ մենք
գնանք, կգնանք աստծո կամքով; Դեմքը խոժոռեց, ներքին ցավը
խեղդելով արտաբերեց.
-Սիրան, քեզ ամուսնացնելու եմ, կարող է Արսենը...
 Երեքով լուռ արտասվեցին;
-Չէ, ես էս տնից չեմ գնա...
-Տան վրա կբերեմ...
-Չէ,-ծղրտաց Սիրանը;
   Սահակ դային, սիրանի կանքին հակառակ, հարսին
տեղափոխեց Երևան, տուն վարձեց, ուսուցչական աշխատանքի
տեղավորեց; ,, Մենակ մնա, միգուցե մտքափոխվի,, ,-կարկաչուն
աղբյուրի մոտ թիկնած` մտորում էր Սահակ դային;
    Տարիներ անց Սիրանի ձեռքը խնդրողը գնաց գյուղ`Սահակ
դայու մոտ; Սահակ դային տասնինը տարվա հարս-աղջկան
պսակեց Երևանում;
    Ծնվեց Սիրանի անդրանիկ զավակը` Արսենը, երկրորդը`
Սահակը; Ճերմակահեր, վաստակաշատ ուսուցչուհին մեկ
տարում ամուսնու հորը և Արսենի  հորը հուղարկավորեց;
   Կյանքը ծաղկել էր Արսենի տնկած տանձենու նման,բայց
սիրո թելերը փաթաթված մնացին երկու-երեք խունացած
դաշտային եռածալ նամակներին;
    -Արսեն ջան,թե հնարավոր լինի, ինձ թաղի Արսենենց գյուղի
գերեզմանոցում,-հիվանդ ժամանակ խնդրել էր Սիրանը;

հեղեղը լափեց

       Արևի նրբագույն շողերն իջան;  Այծյամը հեռացնում էր
անմոռուկները, նորածիլ թավիշ խոտը պոկում, ինչ-որ ձայն
հանում, կանգնում` վիզը ծուռ;
     Երևի որսորդ էր երևացել կամ ձագին էր կորցրել;
Արևոտ օրը մռայլվեց, սև ստվեր գցեց անտառին; Անտառի
ստվերները հասան բացատի կեսը; կայծակը փայլեց, ահռելի
ձորը հեղեղով լցվեց; սարերի բլուրներից  գետակներ հոսեցին,
միացան ու սև լավայի նման ուրթերը լցվեցին;
     Խուճապահար մարդիկ իրար հրելով վազվզում էին; Հեղեղը
խլացրեց ամեն ինչ... Ձայնիկին միրգ էին ուղարկել, միայն ինքն ու
բերողը գիտեին գաղտնիքը; Մատիտը բերանն էր տանում,
թքոտում ու մրոտված թղթի վրա գրում; Մտքերը խռնվել էին...
    ,, Էլ չեմ պատասխանի, երեխամայր եմ...Գալուստը չլսի...,,;
Հարևանի ութ տարեկան աղջնակն  օրորում էր մանկանը;
լսեց Ձայնիկի ասածներն ու աննկատ դուրս գնաց;
...Սև ջուրը լցվեց դագեն, օրորոցը ճոճվեց; Ձայնիկը
օրորոցից հանեց մանկանը, բարձրացավ թախտին, դագեն
փետուրի նման հեղեղի բերանն ընկավ;
     ՈՒրթվորը քարացավ, հեղեղը լափեց մորն ու մանկանը;
     Գալուստը վազելով ուրթը հասավ, մազերը պոկեց...
Միայն իրենց դագեն չկար; Կորած սիրո  գաղտնիքն էլ ջրի
հետ գնաց...
    Օրը բացվեց, ամպերի քուլաները հեզանազ սահեցին;
Հանգչող արևը տխուր նայեց ուրթերին...

Սարերում

             Սարերում
Առավոտյան շաղերի մեջ վազվզում  էի, անմոռուկներ քաղում,
ծաղկեպսակ գործում, դնում գլխիս; Տատս էլ ավելուկ էր քաղում
ու ձայն տալիս, որ հեռու չգնամ; Մի քիչ ճանապարհից
բարձրացել էի, ուրթերից աղեկտուր  լացի ձայն լսեցի; Երկու
ոտաբոբիկ կին պատգարակով մի սիրուն աղջնակ էին տանում;
Կապու՜յտ-կապու՜յտ խոշոր աչքերը շրջապատված էին երկար
արտևանունքերով; կանայք հեռացան. աղջնակը վիզը ծռած`
թախծոտ աչքերով ինձ էր նայում;
  Տատս իմացավ աղջնակի հիվանդության մասին, տխրեց;
  Հիշում եմ` մանկությանս սարերի բացվող ամնոռուկների մեջ`
մի տխուր, թախծոտ, տխուր դեմք է երևում;
  Անհոգ թռվռում էի. ի՞նչ  իմանայի, որ մեր սարերում այդքան
շատ տխրություն կա...

Monday, December 20, 2010

Մետաքսե մանկություն





            Գառը բակում  մայում էր, կանաչ թարմ տերևը տրորում, վիզը
երկարացնում , պարանը ձգում;
     Մա՜ ա՜ ա՜... Աղեկտուր էր գառան ձայնը;
Երեսուն տարի առաջ էր;Մայրս մեր գառը կապեց
խնձորենուց և ասաց, որ մինչև իր գալը խնամեմ; Գառը մայում էր,
տերևը տրորում;
Օրապահիկ հացս տվեցի, կերավ; ես սոված
մնացի; Իրիկվա հովի հետ մայրս եկավ; Եղածն իմացավ, գրկեց ու
ասաց. ,, Էդ խղճով էս աշխարհում ո՞նց  ես ապրելու,,;
  Խնձորենին երեսուն  անգամ ծաղկել է, վարդաթերթերը ցրել,
բերք տվել, էլի կանգուն մնացել; Երեսուն անգամ  երևի լացել  է իմ
ու աշխարհի բախտի համար;
    այդքան ու ավելի սիրտս է ցավել, զարմացել, որ անխիղճ մարդիկ դեռ շատ կան; Մանկությանս խնձորենուց` մետաքսե
թելով կապած` դեռ մի գառ է մայում...

                                                                 1978թ.
       

Sunday, December 19, 2010

Լսիր, Աննա,անուշ բալա,

Լսիր, Աննա,անուշ բալա,
Թող Լիլիթը ճոճում քնի,
Որ հով քամին գա օրորի;
Դու էլ գնա, տունը մաքրի,
Մայրիկդ գա, ուրախանա;

ԿԱՐԴԱ, ԼՍԵՄ...

  ***
Լսիր, Աննա,անուշ բալա,
Թող Լիլիթը ճոճում քնի,
Որ հով քամին գա օրորի;
Դու էլ գնա, տունը մաքրի,
Մայրիկդ գա, ուրախանա;
  ***
Թավ անտառի մի բացատում,
Կկուն թուխս էր նստել բնում,
Քամին փչեց, բունը փոխեց,
Անձրև մաղեց, բունը փոխեց;
Մի օր բոխուն, մի օր կաղնուն,
Մի օր թխկուն, մի օր լորուն;
Գգվեց կռվեց արուի հետ,
Թռավ գնաց, հեռու անհետք...
ԵՎ ձվեևը սառեցին զուր,
Կկուն մնաց անճուտ, ամուլ...

  ***
Գարունն եկավ,
Մորին հասավ,
Արթուրիկը
Այգի մտավ,
Մորին կերավ,
Թուփը պոկեց;
Արայիկը նայեց նրան,
Սիրով ասաց.
-Այ դու, անմիտ,
Մորին կերար,
Լավ արեցիր,
Բա խեղճ թուփը
Քեզ ի՞նչ արեց,
որ պոկեցիր...
   ***
   ՏԱԹԵՎԻԿ

Տաթևիկ,Տաթևիկ,
Հովը դառնա քեզ թևիկ,
Գնա այգի ածխատիր,
Մատաղ ծիլը փայփայիր;

Առվի ջրով դու սնիր,
Ծիլն աճի, դալարի,
Աշխատանքով անբասիր
Ա  յգում նոր երգ կարկաչի;

   ***
     ԳՐՔԵՐԻ  ԱՇԽԱՐՀՈՒՄ

Տատը գնեց նախշուն գրքեր,
Այնտեղ կային շատ ծաղիկներ,
Մեծ-մեծ փղեր, արջ ու աղվես,
Գայլ, բորենի ու կզաքիս...

Աննան նայեց ու զարհուրեց,
 տատին խնդրեց,
Որ չստիպի իրեն կարդալ;

-Խելոք բալիկ, բառախաղ է,
Բառախաղով գայլ ու գազան,
Մարդու լեզվով խաղ են ասում,
էլ ինչի՞ց ես դու վախենում...

    ***
 ՍՈՎՈՐԻՐ
Ժամացույցի սլաքը մի շարժիր,
Բայց սովորիր, երկու թվերի մեջը
Հինգ րոպե է, 12-ից դեպի աջ, մինչև
6-ը, ասա`անց, 6-ից`12-ը,ասա պակաս;
Թե որ լինի փոքրը 1-ին, մեծը 12-ին,
Ասա`մեկն է, փոքրը լինի 2-ին, մեծը`
12-ին, ասա` երկուսն է;Այդպես փորձիր...
    ***
Մայրը մանրեց                           Լուռ պառկել է,
   Չոր հացերը,                                 ՈՒ նայում է
Տվեց որդուն,                                Ճնճղուկներին,  
Որ դուրս տանի,                          Ճնճղուկներն էլ    
   Տա ծտերին;                                   Փշուրներն են    
Մի քիչ անցավ,                                 Կտցահարում:
   Որդին չեկավ;                             - Արի, մայրիկ, 
Մայրը գնաց                                   Նստիր հաշվենք
Եվ ինչ տեսավ,                                    Ճնճղուկների
   Ձյան վրա                                      Ատամները:


    ***

Մի շպրտիր թուղթը  փողոց,
Եվ ծացիկներ թառամած,
Մաքուր պահիր բակ-փողոցը,
մարդիկ նայեն  հիացած...

    ***
Բարձրացար տրամվայ, վերցրու տոնսը,
Խելոք նստիր, բարձրաձայն մի խոսիր,
Մի ասա`քեռին խմած `, քույրիկը չար է...
Երբ տուն հասնես, կհարցնես ու կիմանաս
Ո՞ վ է ճիշտ, ո՞վ սխալ...
   ***

Լսիր, Գևորգ, մի լացիր,
Պաղպաղակը սառն է,
Մի շտապիր, սպասիր,
Շուտով- շուտով կհալվի...

    ***
    Ի՞ՆՉ  ԼԱՎ Է`ԿԱՏՈՒ ՈՒՆԵՆՔ

Երեք կոնֆետ
Աննան տվեց եղբորը;
Նա էլ կերավ, թուղթը թափեց;
Տատին ասաց`կատուն  կերավ,
Մի քիչ էլ տուր;
-Այ, իմ խելոք, կատուն անձեռք
Թուղթը բացեց, թուղթը թափեց;
-Բա որ չունի ոնց է ճանկռում,
Թաթով տալիս;
Նա դիտմամբ է ձեռքը պահում,
որ քեզ չօգնի...
     ***
-Մեր Նազիկը
 Չի մեծանում,
Ոչ ուտում է, ոչ քնում;
-Ապա, փորձիր
Միայն միրգ տալ
 Ու մի  խոսիր.
Չի կարելի,
Շատ մի ասա,
Ձեռքը բռնիր,
Ինքդ արա,-
ասաց Աննան
 ՈՒ ծիծաղեց;
Մայրիկ, նայիր
Տիկնիկներիս,
Պար են բռնել
Ես եմ նրանց լավ խրատել...
     ***
     ԵՂԲԱՅՐՆԵՐԻ  ԶՐՈՒՅՑԸ
     /2 և 4 տարեկան/
   Երկու եղբայր են լինում, մեծը չար, փոքրը` խելոք;Փոքրը սիրով
խաղալիքները, ծաղկազարդ ափսեն, գնդակն ու մատիտները տալիս էր
մեծին, իսկ մեծը` ոչինչ...
   Փոքրը միշտ ասում է. ,, Գոռ, բա ես քո ապերը չեմ, թող ես էլ խաղամ, խաղալիք տուր...,,;
մեծը աքլորանում է;Մի օր մայրը լսում է, ինչպես է մեծը փոքրին ասում, որ իրենք եղբայր-
ներ են , դրա համար է ,,Նու պագադի,, մայկան հագել; Փոքրը ասում է. ,,Բա ինչու՞չես ավ-
տոն տալիս ես խաղամ,,;
   -Ապեր, ավտոն շոր չէ, կջարդես;
-Շորն էլ ` դու կպատռես...
    ***

      ՈՎ ՇՈՒՏ, ՆԱ ԿՈՒՇՏ
Չալ հավերը
կտին հասան,
մինչև տատը
ջրամանը
ջուր կլցներ,
նրանք կերան;
Ոսկեփետուր
հավը եկավ.
-Այսօ՞ր  էլ ես
սոված մնամ;
-Երբ կանչում են`
ջու,ջու,ջու, ջու,
մենք վազում ենք
անմիջապես;
դու էլ վազիր,-
հավերն ասին;
-Լավ կլինի,
որ բաժինս
առանձին տաք;
-Ոչ,ոչ...
Եվ հավերը
որոշեցին,
իրար մոտից
չհեռանալ,
կտին հասնել
միշտ միասին;
      ***
Սևիկ,սևիկ, մի լորիկ
Ձու էր ածել չալպտուրիկ;
-Է՜յ, չար տղերք, հեռացեք,
Քար չգցեք էլ բնին,-
ասաց Սեթը ամենքին.
-Թող ճտերը դուրս թռչեն,
այգում, դաշտում թռչկոտեն,
ՈՒրախ երգեն ձորերում,
Առվի նման կարկաչեն...
       ***
Անի, Անի, շուտ արի,
Տամ քեզ խաչը մեր դարի,
Տար Մասիսը  զարդարի,
Թող թշնամին կարկամի...

Թռիր աղջնակ իմ դարի,
Արծվաբունը մեր Վանի,
Ոսոխը թող իմանա,
Որ դուստրն ես հայ ազգի...

Շրջիր  Վանում գեղանիստ,
Մուշ ու Սասուն էլ մտիր,
Շենացրու սուրբ Անին,
Որ զանգերը ղողանջեն...

   ***
  ԻՆՉՊԵ՞Ս  ԵՆ ԾՆՎԵԻ ԹՎԱՆՇԱՆՆԵՐԸ
Կլոր-կիոր մի շրջան էր,
ուղիղ կիսվեց,
մեկը ծնվեց, մեկը հատվեց,
ծնվեց չորսը, հինգը, վեցը,
յոթը, ութը, ինը, տասը;
-Ինչպե՞ս, մայրիկ;
-Նկարում եմ, հիմա նայիր;
Մայրը գծեց ու նկարեց;
-Մայրիկ, իսկ չես ասի,
ու՞մ նման են,
ինձ ասում են, քեզ նման  եմ;
-Ոչ թե` ու՞մ, այլ`ինչի՞;
-Տես, մեկը գիծ է մեխի նման,
գլխին թեք, փոքրիկ տաշեղ;
Երկուսը`մեր Բոնախի պոչն է`
վերև տնկած;
երեքը ոչխարի եղջյուրներ`
իրար կպած;
Չորսը լ-ն է, մի հատ պոչ;
Հինգը` մանգաղ;
Վեցը`ձու`կողքը կոտրած,
գույնը թափած, դեղնուցը
տակը նստած;
Յոթը`ռախիտ նեկ, մեջքին գոտի;
ՈՒթը`երկու զրո իրար կպած;
Ինը`շրջված վեց;
Տասը`մի մեկ, մի զրո;
Թվանշանները սրանք են,
որ կոչվում են արաբական;
     ***
Հոպոպ, հոպոպ,
շուտ արի,
ցույց տուր ճամփան
մեր սարի;

Գնամ սարը
ծաղիկ փնջեմ,
ուրախ-ուրախ
գյուղ մտնեմ...

Դպրոց գնամ,
կարդամ, գրեմ,
գրեմ նամակ
տատիկիս;

Բարև գրեմ
պապիկիս,
նախշ-նախշունիկ
քույրիկիս...
     ***
Վա՜յ, ծիտիկ ջան,
 քո կուտիկը`
լավ հատիկը,
հավը տարավ;

Գնամ, բռնեմ,
լավ քոթակեմ,
խլեմ, բերեմ
իր տարածը;

Էլ մի լացիր,
լուսածագին
կուտ կլցնեմ
կալի ծերին...

***
Արի, արի, ջան Աննա,
նորից կրկեմ կաթոգին,
նանիկ ասեմ`օրորվի,
արփին շողա, դու քնի...

Երբ արթնանաս դու քնից,
ուսեմ, գնանք Մոսկվա,
հայրիկդ` որպես ծաղիկ
գրկի, քեզնով հիանա;

Հետո ասես` տատա, ը՜ը,
մատդ տանես շրթունքիդ,
շրթներկ քսեմ շողշողա
ծիծաղատեսք ջինջ դեմքիդ;
   ***
       ՁՈՒԿԸ  ՄՈԼՈՐՎԵՑ
Մի տեղ սառույցը
կամուրջ էր կապել,
մոլորված ձուկը
սառել, մնացել...

Հասնի կամրջին,
թարփը կընկնի,
թե տեղում մնա,
թշնամին կգա...

             ***
   ԾՈՒՌԹԱԹԸ
Մրթմրթալով ծուռթաթը,
տրորելով սահնակը,
հոտոտելով թարմ օդը,
աչքին ընկավ փեթակը;

Նա չէր եկել անտառից,
բերել էին վանդակից,
դաս էր առել դպրոցում,
նաև պարի հանդեսում...

Կոնֆետ կերավ ու պարեց,
հինգ-վեց անգամ  պտտվեց,
հենց բերանը դատարկվեց,
ոռնաց, գոռաց,կատաղեց...

   **
Տոտիկ, տոտիկ,
արի, ծիտիկ,
քեզ տամ կորեկ,
ցորեն-հատիկ;

Ձյունը հալվի,
ցուրտը փախչի,
գարունը գա,
 դու երգի.

ծը՜լ-վը՜լ,ծը՜լ-վը՜լ,
ծի՜վ-ծի՜վ, ծի՜վ-ծի՜վ,
ծի՜վ-ծի՜վ, ծի՜վ-ծի՜վ,
կը՜տ-կը՜տ, կը՜տ-կը՜տ...
      ***
    ԵՐԵՔ  ՕՐ
Մի նազ թմբլիկ, փափկամազիկ,
չորքոտանի,
երկուսը կարճ, երկուսը երկար,
երբ վազում էր սարն ի վեր`
մրցող չկար նրա հետ,
երբ իջնում էր վազքով ձորը,
գլուխկոնծով, քիթ պռունկ է
արունոտում;
Մոր անուշիկ լիքը կրծքից
երեք օր է նա կաթ ուտում;
Շատ հնուց էխոսվել էսպես,
առաջին շլդիկն էր աշխարհ գալիս,
գայլը հասավ նրան խժռի;
-Ինչքա՞ն մնամ, շատ եմ քաղցած;
-Աշխարհ բերեմ, ձագիս հարցնեմ,
ինչքան ասի, թե մի երկու,
թե վեց, յոթ, ութ, թե շատ տարի;
-Լավ իմացիր, ձագիդ էլ եմ ուտելու;
-Թող արև տեսնի, մի քիչ խաղա
ծաղիկներում ու խոտերում,
սառ ջուր խմի այս ձորերից...
Մռայլ գայլը`բաց երախով, անգութ սրտով,
շատ սպասեց, աչքը թփից չհեռացրեց;
ՈՒ կեսօրին մայր Նազիկը շլդիկ ծնեց;
Մղկտալով հարցրեց ձագին.
-Երեք տարի կաթ տամ, թե՞ երե՜ք օր;
Երե՜ք օրը, որ խեղճ մայրը`
դողդողալով երկար ասաց,
շլդիկին թվաց` դա է լավը;
Բլբլում է` երե՜ք, երե՜ք օր...
Շլդիկը դեռ աչք չէր բացել,
ի՞նչ իմանար, որն է չարը, ուը` բարին...
Դրա համար շլդիկները կարճամիտ են,
մոր կաթն է հարստացնում
որդու միտքն ու խիղճը;
Շլդիկները սկսեցին մորթի փոխել`
անտես մնան որսորդից ու չար գայլից,
որ ձագեր տան ու  բազմանան,
դաշտ անտառում ոստոստեն...

    ***
         ԳԻԺ  ՄԱՐՏԸ
Ցուրտ ձմեռ էր, պառավ նանը`
չոր խոտ չուներ, գառ,ուլին
կշտացներ...
Գարուն  բացվեց, խոտը շլեց,
դաշտ ու անտառ կանաչեց;
Պառավ նանը ուրախացավ.
-Ջա՜ն,գիժ մարտն էլ անցավ-գնաց,
էլ դարդ չունեմ;
Մարտը լսեց, նորից գժվեց.
-Ես դեռ այստեղ, նանը ծաղրի;
Ապրիլին խնդրեց, փոխ առավ
մի քանի օր,
խեղճ ուլերին սովից խեղդեց...


Տխուր մնաց պառավ նանը,
գնաց նստեց կանաչ դաշտում,
խեղճ ուլերին մտաբերեց
ու ավանդեց սերունդներին.
-Էլ չծաղրեք, դուք գժերին,
տեսեք, ինձ ինչ օրը գցեց;
Ապրիլի սկիզբը`
գիժ մարտի օրերն են,
զգույշ եղեք, ձեր գառ, ուլին
գիժ մարտը չգա, խեղդի...
    ***
      ՇԱՏ  ԷՐ  ՈՒԶՈՒՄ
    Գնելը վերցրեց դահուկները, սար բարձրացավ ու սուլելով  ներքև
իջավ; Տեսավ հետքեր ձյան վրա; Թե իմանամ արջի հետք է,ուղիղ որջը
կգնամ;Պայման կանեմ, ինձ չգզի,ամռանը մեղր ու հասուն տանձը կտամ
ուտի,մենակ  թողնի, մի քիչ որջում մնամ, լավ տաքանամ, թե չէ սառած
ինչպես խաղամ;
Գնելը հասավ ու ի՜նչ տեսավ; Խեղճ  շլդիկը թակարդում,կարճ
ոտքերը արունոտված, վնգստում է ու աղերսում; Տղան փրկեց շլդիկին      ու
մոռացած արջի որջը`թռչկոտելով գյուղ հասավ;ՈՒզեց խոսել ստից-
մտից, շատ ամաչեց ու մտածեց; Պատմեց ճիշտը, ինչ եղել էր,ինչ տեսել
էր; Մեծ եղբորը խնդրեց` սար գնալիս իրեն տանի, շատ է ուզում մի արջ
տեսնի`որջում քնած...

***
          ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ
Պրոֆեսորը փողոցում հանդիպում է իր նախկին ուսանողուհուն,որը
մայրենի լեզվից ութ, թե՞ տասն անգամ անբավարար էր ստացել, երեք
անգամ էլ պետական  քննությանն էր մասնակցել;
-Ինչպե՞ս ես, գոնե տարրական դասարաններում կարողացար
աշխատել;
-Երեք դասագրքի հեղինակ եմ;
-Դրա համար է քերականությունը հանվում դասագրքերից;
         ***
      Սարգիս պապիկը աջ ոտքի տրեխը հանեց, հողը թափ
տվեց, նստեց թամբին;
     -Պապի, մյուս տլեխտ էլ թափ տուլ,-ասաց թոռը;
-Արմեն ջան, էն մինը երկու համար ոտիս փոքր ա, հազիվ եմ հագել,
քրոջս թոռի կոշիկն է, հող դառնալու տեղ չկա...

       ***
    Տարեց Մարիամ տատը դժգոհեց քաղաքից եկաշ հարսին;
-Լիանս ո՞նց է ընդունվելու, էլ հին ունեցվածքս չկա;
-Քննություն կտա, կընդունվի;
-Ի՜,ի՜նչ քննություն, սաղ փող ա...
-Իմացողի համար փող չի;
-Ոնց չի փող;Մարտիկս,որ ընդունվեց, 56 հավ ունեի, կչկչալով
ածում էին, չխկչխկալով ծախում  էի;200 մեղվի փեթակ ծախեցի;
  Ստալինը նոր էր մեռել, 1500ռուբլի տվի ընդունվեց, 7-8 էդքան էլ տվի,
ավարտեց, գոմեշն ու կովերն էլ ծախեցի, դատավոր շինեցի;
   Մեծ թոռս`արմենը,/հիշու՞մ չես/ երկու ,,Վոլգի,, ծախս արինք,որ
բժիշկ դառավ;
   Օրինակնին մեր տանն են;
Ասինք կարգերը փոխվին, կարմիր ժանտախտից  պրծնունք, տեհեք`
ինչ կարգեր կլինեն; Հըմի էլ ասում են կանաչ է պետք; ես էլ հենց գիդեմ,
դաշտի կանաչիցն են ուզում, ասում  եմ`որի՞ց...
       ***
            ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐ , ԵԿԵՔ...
Միակ 26 համարի դեղնադաչնագույն ավտոբուսը հասվ 9-րդ
զանգված` 9-րդ գյուղ, որտեղ ծառ ու ծաղիկը մուտք չի գործել; Լուցկու,
թե ծխախոտի տուփերի նման շարված են ինը հարկանի շենքերը;
Թաղամասը երիտասարդ է, բնակեցված նաև թոշակառուներով; Եվ
 միակ  պետական ավտոբուսին մոտենում են դողացող ձեռքերով ու
ոտքերով թոշակառուները, իսկ երիտասարդ վարորդը քմծիծաղով
ձայնում է`եկե՜ք,թոշակառուներ, ձրի տրանսպորտ է, եկե՜ք...
   Նրանց  տխուր հայացքները խոսուն են, մեկի կրծքին
,,Աշխատանքայն հերոս,,-ի աստղն է խունացած, մյուսի կրծքին`
պատերազմի վետերանի կրծքանշաններ...
  Ոսկրացած դեմքերով, արցունքոտ աչքերով գնում են պասիվ
բողոքի, ուր չեն  բացվում պաշտոնյաների դռները;
 Լավ է, որ շատերը չեն լսում հեգնանքը չեն հասկանում,
թերատ ու սառը ժպիտով բախտակիցները բարևում են միմյանց...

    ***
               ԷՔՍՏԵՌՆ  ԹՌԻՉՔ
       Վահանը 4-րդ դասարանից մինչև 8-րդ դասարան, շենքերի
նկուղներում շներ էր վարժեցնում, հաճախ էլ, հաճախ էլ դասագրքերի թոխարեն
շների ձագեր էր դպրոց տանում;
    8-րդ դասարանի առաջին կիսամյակում երեք գնահատական ուներ
միայն ֆիզկուլտուրայից;Ռուսերենի, անգլերենի տառերը չգիտեր,
հայերենի ձայնավորները բաղաձայններից չէր տարբերում, կարդում էր հեգելով;
    Տարվա կեսին մտավ տնօրենի առանձնասենյակը.
-Վկայականս տվեք, գնում եմ Մոսկվա;
-Ի՞նչ վկայական, 12 վատ ունես, մանկխորհը պետք է որոշի`
թույլատրել վերաքննության, թե մնալ նույն դասարանում,-զայրացավ
տնօրենը;
  Եկավ կարմիր մայիսը;Վահանը Մոսկվայից եկավ`կաշվե
վերարկուով,փայլփլուն կոշիկներով, ձեռնոցներով, ծամոնը բերանին;
-Զդրայստվույտե, տօվարիշ Վասիլյան, դայ մնե ատեստատ...
-Վահան, քննություններն մասնակցիր, պարապե՞լ ես...
-Չտո՛, չտո՛...
Վահանը,  մայիսի 9-ին, կարմիր հրապարակում ընկերուջը` Գևորգին,
ցույց տվեց երեկոյան դպրոցից ստացած ատեստատը` գերազանց
գնահատականներով:
- Արա՛, Վահա՛ն, 10-րդ յոթ տարու՞մ ես ավարտել:
-Երկու անգամ էքստեռն թռիչք եմ կատարել, թող Վասիլյանը մռլտա ...

                             ՄԱՆՈՒԿԸ
Մանուկը 4-5 տարում, ոչ մի օր ճիշտ ժամին դպրոց չմտավ:
-Ժամը չեմ ճանաչում, գումարում, հանում չեմ կարող սովորել:
Մի օր էլ Մանուկը կանգնեց  "Քավորի" սեղանի մոտ: Դասղեկը
հարցրեց, իմացավ դպրոց չգնալու պատճառը:
- Օրական 500 դրամ են տալիս:
- Կարողանու՞մ ես հաշվել,- անհանգստացավ դասղեկը:
Մանուկը ցույց տվեց ավտոմատ հաշվիչը:
- Բա, ո՞վ է կարդում ...
- Գմբոն ...

                        ՄՈՐԴ ԱՐԵՎԸ ԱՊՐԻ ...
Լույսը բացվելուն պես հարևանները` Սաթենը, Մանեն, Նանեն
միջանցքում նստում, սրճում էին: Ժամի 11-ին Մանեի սիրած տղամարդը
գալիս էր, հյուրասիրում` պաղպաղակով, բանանով, նարինջով, նոր
տեսակի շոկոլադներով:
Սաթենի բերանը 4-5 տարի էր չէր փակվում, Ռազմիկի արևով էր
երդվում: Ռազմիկի, "Վոլգա-24-ը" իրենց  ծառայողականն էր` սկսած
Կոշի գաղութից մինչև բժշկական ինստիտուտ ընդունվելը,
Բագրատաշենից Մարտունի:
- Տղա՛ է, տղա՛,- Ռազմիկի ճակատը համբուրելով` ասում էր
Սաթենը: Սաթենը  Ռազմիկի արևշատության համար օրը 10  անգսմ
երեսը խաչակնքում էր.
- Մորդ արևն ապրի, անփորձանք ապրես ...
Վարդավառի օրը Սաթենը, տան պատերը բռնելով, հազիվ դուրս
 եկավ: Լեզուն բերանում պտտեց, կարծես ջրի կարոտ էր, ատամները
զնդանի  նման իրար խփեց:
- Սաթե՛ն, ի՞նչըղ ես մռլտում, ի՞նչ եղավ,- անհանգստացավ
Մարիամը:
Սաթենը  երեսը ծամածռեց, հոգոց հանեց ու ճչալով ասաց.
- Նանոս զանգեց, մարդը 2-3 տարի է սիրեկան ունի, սիրուհու
հարևաններին ծառայում է, ինքն էլ իշի անգճում քնած;Բա, էդ
հարևանները մարդի՞կ են, խոսեք `՜...
Գործերը տվել է դատարան,
բաժանվում է, նման մարդու հետ ապրել կեղնի՞...
-Բա, դա տղամարդ ա,-ավելացրեց Մանեն;
- Ի՞նչ տղամարդ,- ծղրտացին մյուսները:
Մարիամն ու Նանեն երեսները խաչակնքեցին` մեղա՜, կանչելով ...

                  ԿԱՔԱՎՆ ՈՒ ԱՂՎԵՍԻԿԸ
Կաքավն անուշիկ երգեր երգեց ու փառաբանվեց, քանզի մեղմանուշ
ձայնին սպասողներ կային, սիրո մոլուցքով տարված, բայց Կաքավի փե-
տուրն անգամ չքսվեց նրանց պնչին: Կաքավը միայնակ էր, էն ծանր կյան-
քում, բնության պարգև` անգին զենք ուներ  ու այդ զինավառ զենքով ուրիշ
ձոր գնաց, ոչ կաքավելու, այլ` աշխատելու:
Աղվեսիկը` դունչը սրած, կրթության օդն էր հոտոտում, որտեղ
աղվեսատոհմի, շատ խելք պետք չէ, գտավ Կաքավին շողոքորթելով
տարավ, որ մերձեցնի աղվեսատոհմին: Ինչ դավեր նոթեց, խորամանկեց,
ապուպապերից ժառանգած սրեր խաչեց, բան չստացվեց.
Կաքավը երգը շրթից չհանեց:
Թռան տարիներ, Կաքավը երկու արու զավակ ունեցավ:
Հրաշք կատարվեց, Կաքավը կիսեց դարը մեջտեղից ու Կաքավ մնաց:
Շատ անգամ թռավ ուրիշ թառի մոտ, թռչներգ լսեց, բայց չխառնվեց:
Աղվեսիկը իր բույնը փոխեց, եկավ Փորձառուն: Կաքավին տեսավ, զնննեց
տոհմ ու ցեղ, թառից թառ թռցրեց: Կաքավը նորեն հիօն երգը երգեց:
Փորձառուն Աղվեսիկի դնչիկը շոյեց.
- Քեզ ի՞նչ էր արել այդ Կաքավը հեզ ...
Ու թողեց երգի` Կաքավն իր սարում, որ սարը սարին նմանվի ...
                                                                    1998 թ-. հուլիս

             ԿԱՔԱՎՆ  ՈՒ  ՄԺՂՈՒԿԸ
    Օրն էր բարի, օրն արևոտ, Կաքավը սարից իջավ գյուղամեջ ու
կաքավային համաչափ քայլով, ոտքն արևոտ, ոտքը շաղոտ, կտկտոցով,
օրոր-շորորով, ակամա շատերն էլ հիացան նրանով...Մեկ փարթամ
վարսերն էր կապում, քանդում ու հյուսում, սև աչք-հոնքը սուրմայով
ներկում, ձայնը զրնգուն, հոգին հարուստ, կարծես մեղմանուշ աղբյուր էր
հոսում; Ինքն էր ու ինքը, իրավ այդպես էր... Մժղուկը տեսավ Կաքավի
 տեսքը ու մժեղային միտքը խռնվեց; Կաքավին սիրե՞ն, հարսնանա, գա
ինձ դրկից, չէ մի...
       ՈՒ քունը կտրած` հնարը գտավ...
Լեզվի տակ խո՞մ ոսկոր չկար, ասավ ու ասավ...
Կաքավ ու մժղուկ դպրոցից ելան, Կաքավը կաքավ, քայլքը`հմայիչ,
շորոր շարժումով,մժղուկը մժղուկ, քայլքը`ծուռտիկ;
- Շատ ես բարձր, թաթիդ ծայրը, որ սղոցես, հարմար կքայլես...
    Հպարտ կաքավը երկու տարի հազիվ դիմացավ, գնաց`իր երգը
ուրիշ ձորերում անուշ երգելու, կաքավ մնալու...
 Մժղուկը խնդաց, որ մժզուկ մնաց ու քրքջաց,
-Դե, `լ Կաքավ չկա, ուրեմը Կաքավը ես եմ...
                       1965թ.-Թեղուտ

     Հ.30, 20.08.90թ.-,, Գրական թերթ,,
   ,, Օրենսդրություն կաշառքի մասին,, նախագիծ

-Վերջապես հասավ սպասված ժամը, ես գրանցվելու եմ
,,Կարմիր գրքի,, առաջին համարում /Գոնե սա օրինական տիրոջը
գտնի/... Խնդրում եմ միտինգայնություն չսկսել...

Լրացման հ.1 կետում կա առաջարկություն` ,,Կաշառակերությունը
որպես ուս. առարկա մտցնել նախադպրոցական, բարձրագույն ուս.
հաստատությունների ծրագրի մեջ,,;Հավաստի գիտեմ, որ այդ
առարկային տիրապետողները մանկավարժների 90    է կազմում, դժվար
կգտնվի իսկական մասնագետ, երբ քիչ ժամերով համաձայնի պարապել
/եթե զուտ մասնագիտականի անցնի/, կարելի է դասավանդողի
դրույքի մոջ փոփոխություն կատարել / բացառության կարգով/;
      Ըստ իս, առարկա մտցնելու կարիք չկա  ,,ջուրն իր ճամփան վաղուց
է գտել,,, 50-60-ական թվականներից ցայսօր /չնայած մեծ մայրիկս ասում
էր` մարդկանց մի մասը ի ծնե ընչաքաղց են/; կաշառակերությունը հասել
է որոշակի բարձունքի, համարյա բոլոր բնագավառներում, հատկապես
լուսավորության մինիստրության բաժնից մինչև
դոկտոր- պրոֆեսորի աստիճանը;
            Խորհուրդ ընթերցողներին /մասն./  բազկաթոռումդ հանգիստ նստիր
և հիշիր, թե ինչպես են արել, անում, դեռ պիտի անես; Չգիտես`թողն ինչ
բան է, ջրի նման ես գործածում; Այսօր տասնհինգ ռուբլի եմ ծախսել, գտնում եմ,
որ հինգ ռ. ավել է... ՈՒ ողջ կյանքում այսպես; Դուք կերեք ու քեֆ արեք,
նազարների կյանքն անմեռ է...

       Մսուր- մանկապարտեզ      50-200ռ. /վերջերս ոսկե իրեր/
        Թեքումով դպրոցներ     /մուտքի վճար/ 100-300ռ.;
       Հերթագրում` ուժեղ ծանոթ;
       Աշխատանքի անցում     1000-5000ռ.
        Տնօրենի պաշտոն` 3000-5000ռ.
        Փոխտնօրեն` 1000-2000ռ.

Դասաբաշխում, դասացուցակի կազմում, տոն- ծննդ,ան օրերին
վերաբերմունք;


ՈՒսումնարաններ- տեխնիկումներ -5000-8000ռ.
Կիրովականի մանկ. ինստիտուտ`15000-20000ռ.
Խ. Աբովյանի մանկ. ինստիտուտ` 12000-18000ռ.
Ժողինստիտուտ`35000-65000ռ.
Բժշկական իհստ.`80000-120000ռ.
Գյուղ,` 25000-55000ռ.


     Մամուլը, ռադիոն, հեռուստացույցը, ամբիոնները տրամադրված են
բոլոր կաշառակերներին;  Մի վախեցեք,դեմոկրատիայի պայմաններում
պահպանվում են նույն չափերը` խիստ զգուշությամբ; ՈՒրեմն կարիք չկա
կադրերի պատրաստման համար մտահոգվել;
     Քանի որ ռուսամոլները զգալի են, երկու տերմինն էլ կարելի է
օգտագործել  ,,նալոգ,, ,  ,,կաշառք,,;
Նորընտիր պառլամենտը,անշուշտ, նոր ձեռնոց կհագնի /վա՜յ, մեզ.../;
            Հայաստանի հայուհի

    Սիրելի խմբագրություն, անունս չեմ գրում, որ ընթերցողները չասեն`
էս ո՞վ է, էս հիմարը, ճանաչողները`քո հիմարությունով ինչի՞ հասար...

   ***
  Ոսկեղեն աշուն էր, եկեղեցու պատին աճած թեղին քրքումի պես
դեղնել էր; Կույսը կանգնել էր արևի տակ`հայացքը հառած
ուխտավորներին; Տարեց ուսուցչուհին քննախույզ  մոտեցավ կույսին.
-Ո՞վ է եղել Ձեր մայրը, եթե գաղտնիք չէ;
-Այստեղի 70 տարվա կույսը...

     ***
     Թոշակ-դոշակ...
-Է՜, Մանուշակ, թոշակի գնա, դոշակը ընգի..Էս պետությունը,որ 55
տարեկանում թոշակի է գցում, գիտի, որ 5-6 տարի հազիվ կապրես,
ամեն ինչ հաշվարկված ա...
     ***
       ,,   ԸՄԲՌՆՈՒՄ...,,
       Սառը քամին կոտրած պատուհանից խուժեց սենյակ;
ՈՒսուցչուհիները կծկվեցին հնամաշ վերարկուներում;
    -Կոշիկիս կրունկը չկա տասներորդցիների մոտ եմ, ինչպե՞ս գնամ,-
ասաց հիսունն անց քիմիայի ուսուցչուհին;
  -Ա՛յ, այսպես, հենվիր աջ թաթին, մտիր դասարան;
Գրատախտակին չմոտենաս, դուրս կգաս 5-6 րոպե ուշ, 7-րդ դասաժամն
է,-խորհուրդ տվեց մաթեմատիկայի ուսուցչուհին;
  -Կոշիկիս բերանը բաց է, թելով կապում էի, մի ամիս ոչ մեկդ
չնկատեցիք, համա ոտքերս ջրում գնում գալիս են,- ասաց մայրենիի
ուսուցչուհին;
  -Արի՛,արի՛,- պայուսյակից մի մաշված գուլպա հանելով` ասաց
ռուսերենի ուսուցչուհին,-անցկացրու կոշիկիդ վրայից, մտիր դասարան,
ափսո՜ս`կարմիր է...
 
Ոչ  մի աշակերտ էլ մեզ վրա ուշադրություն չի դարձնում, էլ չեն
ծիծաղում, հանգիստ մտեք դասարան; Նախագահը չի ասել
,,ըմբռնումով,, մոտեցեք,-ասաց ֆիզիկայի ուսուցչուհին;
     ***
   Բոթը հասավ նոր թաղերը,
Թե բակերի շները
Ենթակա են հավաքման...
Դռները բացեցին ու փակեցին...
Օրը չանցած`թաղը լցվեց
Վայնասունով...
_Էս վերդի՞ց լուս ընգան,
Ըսին ժողվել ե՞ն...
-Ժողվող ձեն կհանի՞,
Խելառ մարդ, կրակին,
Խո՞մ չարին,
Որ ըսածն ըրին,
Որ էսի էնեն
Քամու լման կթչեն,
Շան նման կհաչեն,
Էդ երբ է շուն
Շան ոտ կոխե...
           7.03.97թ.
   ***
           ԽԵՎԻԿԻ ԵՎ ԹԵՎԻԿԻ ՆՈՐՕՐՅԱ ՎԵՃԸ
  Խևիկը լսեց բուհ-ի քննություններին մասնակցելու լուրը,ամուսնուն`
Թևիկին, ասաց.
Ինչ լավ է, մի ամիս էլ կվարձատրվեմ, մի կուշտ ծիրան կուտենք;
-Իզուր պարի մեջ չմտնես, դա քո տեղը չէ,նրանք քեզպեսների
համար չեն տվել այդ հայտարարությունը;
-Կասկածում ե՞ս, Թևիկ ջան, դեռ գիտելիքներս  տեղն են, նույն
թեստերն են, որ բուհ-ի համար պարապում եմ,- կարճ կտրեց Խևիկը;
   Խևիկը մրցույթին հանգիստ մասնակցեց, գրեց,վստահ դուրս եկավ;

Միջանցքում Դեղձանիկը,Նուշիկը,Թուշիկը իրենց տիրունական
ձայնով գովերգում էին նոր նախարարի  տրամաբանական
մտածողությունը;
 -Ոչ եղել է, ոչ էլ կլինի այսպիսի նախարար,-ծվծացին
Թռչնիկները;
Խևիկը, Փշիկը, Մրջնիկը նայեցին-վերանայեցին իրենց գրավոր
աշխատանքվերն ու զարմացան, ստուգողներ Թաթիկն ու Թութիկն էլ

զայրացան;
-Ինչպե՞ս ես պարզեցրել, ոչ թե անդունդի վրա է կախված, այլ`
պատշգանբը... հասկացա՞ր...,-բազմանշանակ ասաց Թաթիկը;
-Չէ,- պատասխանեց Խևիկը;
-Դե որ չես հասկանում, էլ ինչ ասեմ,-դժգոհեց Թաթիկը;
-Շարունակեք,-կիսահեգնանքով ասաց Խևիկը;
-Ոչ թե բազուկը քաղհանեց,մոլախոտը լցրեց լցրեց առուն, ա՞յլ...
-Այլ ի՞նչ,- չհամբերեց Խևիկը;
-Քաղհանել, գիտե՞ս` ինչ է նշանակում`քաղել, հանել,ուրեմն
բազուկն են լցրել, ոչ թե մոլախոտը,- պնդեց Թաթիկը;
    Խևիկն զգաց,որ Թաթիկն ու Թութիկը այն հազվագյուտ
սովորողներից  են եղել, որոնք ոչ բուսաբանություն գիտեն, ոչ
ֆիզիկա, ոչ էլ տրամաբանություն ունեն;
 Զրույցն անցավ ,,ապահով,, խավին`միջանցքի թառահեղ
Թռչնակներին;
  -ՈՒրեմն քսաներեք տարի է բուհ-ի համար պարապում եմ,
երեսունհինգ տարվա մանկավարժ, դեռ քաղհանել բառը չեմ հասկանում,
նախադասություն պարզեցնել չգիտեմ,-դժգոհեց Խևիկը;
-Էն ժամանակ ի՞նչ լեզու, լեզու լեզու հիմա է,-ծվծվացին
Թռչնակները;
-Լեզվի մեջ նոր ի՞նչ փոփոխություններ կան, եթե կա ինչու՞  
դպրոցները տեղյակ չեն;
      Խևիկը մի քանի ձեռքով մի քանի տեղ դիմեց; Գրավոր աշխատանքը
արգելեցին հանել ,ի՞նչ պատճենահանում, ի՞նչ բան... Մի պրոֆեսոր
հրավիրեցին, պնդեց Թաթիկի ու Թութիկի տեսակետը...
 Շտապ ներս կանչեցին Թռչնակներին և Ագռավի  օգնությամբ
անսխալ գրավորներ  ,,կառուցեցին,,; Եվ 80-ից ավել հարյուր տոկոսանոց
գրավորներ դարձան...
   Ինչ լավ է ասել Պ. Պռոշյանը...
 Խևիկն աչքի  տեսածն ու լսածը պահեց հոգու խորքում`որպես
անմար հուշ...
  Վրա հասավ ամառը; Բոթը Իջևանից հասավ Երևան, Երևանից մյուս
մարզերը`մայրենի լեզվի քննությունը գտնվում է վստահելի, կյանքի
ուղիղ ճանապարհ անցած մարդկանց ձեռքերում; Խևիկը քնել
չկարողացավ, Թևիկը վշտացավ;
-Ցավող տեղ ունե՞ս, լեզվիդ տակ վալիդոլ դիր...
Լեզուն երեք օր հետո բացվեց;
-Թևիկ ջան, երկաթե հավերը`ՀՀՇ -ի հավերը,ձվերն անպատմելի...
Բանիմաց դասախոսներ եմ ունեցել, ոչ մեկն իրեն այդպես չի պահել,
ինչպես Թաթիկն ու Թութիկը; Դոցենտ-պրոֆեսորները  նրանց համար
ոչնչություններ են, զարմանում  եմ`անազնիվ մարդն ինչպե՞ս է
գրականություն պարապում, ազնիվի, գեղեցիկի, բարոյականի մասին
խոսում,մի՞թե նրա խոսքը կեղծ չի հնչում;
- Է՛, դրանք անտիկվար բաներ են;
-Չհասկացա՞, դրանք էլ են սեղանիկի  ապրանք...
-Դու մեր շրջանի Կաչաղակին լավ գիտես;
-ՈՒ՞մ;
_Տիկին սարսափելուն; Մի օր ասաց, կնիկդ անխելք է,
թևիս տակ չմտավ, մարդավարի ապրեր...
-Բա ճնճղուկը Կաչաղակին կընկերանա...
-Թևիկ ջան,ներիր, կարապիս վերջին երգն էր; Միայն մի խնդրանք
ունեմ համայն աշխարհի նորարներին`ստեղծել անթերի ռոբոտ, դրանով
լեզու դասավանդել դպրոցներում; Դիմորդների գրավորները
վերանայելիս  պարզվում է,որ միավորներն անգամ ճիշտ չեն գումարել
,,բռնելու,, տեղ են թողել; Առևտրի  աշխատողի նման միշտ մանրը      ետ
տալիս են սխալվում; ՈՒրագ են, ուրագ,անուշ էլ երգում են.
-Մի բան արեք` մտնեմ բուհ,
տիրեմ աթոռ`թիկնաթոռ,
ելնեմ սարը, ստի սարը
որ թոռներս ինձ հիշելիս
ասեն`ապրի մեր Տատիկը,
մենք էլ կապրենք`ճիշտ նրա պես...
                                1996թ.-հունիս

     20-ՐԴ ԴԱՐԱՎԵՐՋ /ՈՒՍՈՒՑՉԻ  ՕՐԱԳՐԻՑ/

  Սկսվեց1999-2000 ուս. տարին, իմ աշխատանքային 36-րդ աշունը;
Օգոստոսի 27-ին, բնակարանիս լույսը կտրեցին`պատճառաբանելով,որ
տասնմեկ հազար դրամ պարտք ունենք, ըստ էլեկտրացանցի աշխատակցի`
տեխնիկական սխալի պատճառով, ամսի վերջին 100-126 կվ առաջ է
ընկնում /երևի գիտի` ծանր ճգնաժամը/; Ինչևէ; Օրենք է, չմուծեցիր, լույս
չես ունենա; Վճարիր, պետությունը ի՞նչ մեղք ունի, որ դու ուսուցիչ ես,
փող չունես, աղքատ ես, մի ապրի, գրողի ծոցը...
-Օրենքի կտրած մատը չի մղկտա,-վաղուց է ասված;
  Սեպտեմբերի մեկին դպրոցից  տուն եկա,  ,,Հայաստան,, թերթից
հարցում արեցին, ես էլ հպարտորեն ասացի` գոհ եմ, որ ուսուցիչ եմ,
լավատեսորեն եմ նայում ապագային...
 Մի կտոր մոմ գտա,վառեցի, սկսեցի շնորհավորել
բախտակիցներիս`նոր ուս. տարվա առթիվ; ՈՒրախացա, որ հեռախոսը
չեն անջատել, չնայած երեք ամսվա վարձը չեմ մուծել...
ինձ պատասխանում են.
ա/Սեդա-Էսօր նստեցի ավտոբուս`ամչնալով իջա, վճարունակ չեմ,
ինչ էնեմ...
 Մի քանի օր առաջ արձակուրդայինս ստացա, տունը
երեք  օրվա հացի փող ունիմ, չիդեմ` ինչ անեմ; 12 ժամ էլ դաս ունիմ; Մի
տեղ հավաքարարի աշխատանք էղնի, գնամ աշխատիմ; Ըսպես բան
կեղնի, 40տարի կյանքդ մաշիս, էսօր սոված նստիս...
բ/ Ռուզան-100 դոլար պարտք եմ արել,երկու տղայիս նորել եմ, էս
երկուսը դպրոց կգնան երկու ամիսհ  հ ետո, երբ շոր, կոշիկ ունենան; Կամ
ինչ  դպրոց, նշանակում են, ոչ էլ դաս են անում...20 տարվա ուսուցիչ եմ,
ոչ հագիս կա, ոչ վրես...
գ/ Գուրգեն- Ես, տիկինս ամռանը ծանոթի միջոցով գերեզմանոցում
աշխատանք գտանք; Ես թոս էի փորում տիկինս գերեզմաններն էր
մաքրում; Մեռելների հին շորեր են տվել, նորի նման հագել ենք; Թելոն
ասաց` քեզ համար էլ է շորեր վերցրել; տեսնեմ ինձ կպահեն, թե
կազատեն /30 տարվա մանկավարժ/;
դ/ Մարիամ-Տան վեց անդամներն ինձ են նայում, թոռանս կաթի
փողն էլ է վերջացել; Չգիտեմ` ինչ անեմ, խելագարվել կարելի է;
Ամուսնուս հին շալվարից շրջազգեստ եմ կարել, ներկել հարսս էլ հոր
տնից բերած մի վերնաշապիկ էտվել, կներկեմ կհագնեմ /32 տարվա
; մանկավարժ/;
ե/ Տաթևիկ-Աղջիկս բժշկականի 3-րդ կուրսում է սովորում,վճարի
պատճառով դուրս է մնալու, չորս գնահատական միայն ինստիտուտում
ստացավ; Փոքրիս էլ իններորդից հանել եմ, տվել ավտոլվացող, օրը400
դրամ են տալիս, չոր հացի հարցը լուծված է...
 Ամուսինս ասաց`Ռուսաստանի վիճակը ծանր է,փող չի ուղարկելու,
երևի սանտիրուհու հետ էլ ամուսնանա, մեզ էլ կկանչի...Գլուխ
պահելու դար է, ինչ անենք.../24 տարվա մանկավարժ/;




   

Thursday, December 16, 2010

Տպագրված գրքերը

Զինաիդա Մելիսեթյանի հեղինակությամբ լույս են տեսել.
  1. Թվախաղ - 1991 թ.
  2. Անմոռուկներ - 1991 թ.
  3. Խատուտիկներ - 1997 թ.
  4. Թվախաղ (II  հրատ.) - 1998 թ.
  5. Ուզում եմ ապրել - 2002 թ.
  6. Մխացող մարխեր - 2003 թ.
  7. Կարդա, լսեմ - 2003 թ.
  8. Կյանքի աղջամուղջ - 2004 թ.
  9. Ապրում ... (Գիրք I) - 2004 թ.
  10. Կապույտ անուրջներ - 2008 թ.

Tuesday, December 14, 2010

Լա, լա լա

      Ժողովածուում տեղ են գտել հեղինակի բանաստեղծությունները, Լոռվա միամիտ զրույցները` փոքրի և պատանի ընթերցողին ցույց է տալիս գեղեցիկն ու բարին;


 Չեմ զետեղում միայն  ,, Հեքիաթներ, առակներ,, բաժինը...



   ***
Լա, լա լա
 Իմ Լալա,
Տոտիկ,տոտիկ
  Մոտ արի,
կաթը խմիր
  ՈՒ քնի...

Sunday, December 12, 2010

ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ...

          
     ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ...
/բանաստեղծություններ/

Ժողովածուն չափածո և արձակ մտորումներով ամփոփում է դժվարին կյանք  ապրած հայու-
հու խոհերը, հուշերն ու երազները, իր կրած
 դառնությունների, փոքրիկ ուրախությունների արձագանքը, չմարող լավատեսությունը և հավատն ու սերը բնության ուժի, գեղեցկության և իր հայրենիքի ու ժողովրդի հավերժության հանդեպ;


       

Wednesday, December 8, 2010

Խատուտիկներ


            ԼԱՐԻՍԱ_ԶԻՆԱԻԴԱ  ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
              ԽԱՏՈՒՏԻԿՆԵՐ
      /բանաստեղծություններ
                1997թ.-80էջ/

***
30-րդ  դարի մարդ
մի քիչ հապաղիր,
երբ օդանավդ վայրէջք կատարի
Լոռվա սարերում,
գթա, չտրորես անմոռուկներս,
ոտնահետքերս,
յոթ գլխանի շենքերի տեղը
դափ ու դագա էր,
խնոցու դնգոց, կժեր ու փարչեր`
փայտե, երկաթե,
պղնձե թասեր, թերեք ու հավաքս,
երկաթե սնդուկ;
Աղբյուրի ծայրին մի թարմ ավելուկ,
որով ծորում էր ջուրը`կըլթ-կըլթ,
լցվում կավե փարչը;
Սիրուն վարդաթուշ հարս ու աղջիկներ,
ամոթխած ու հեզ
,,Սոնա յար,, էին երգում լանջերին;
Հին հաճարենու  մոր չոր չյուղերից
ճլորթ եմ ընկել,
վախից սարսափել, որ ձորը կընկեմ,
կգնամ, չեմ գա...
30-րդ դարի մարդ, լսել ես թախիծ,
թեթախծելը հեքիաթից գիտես,
մեկ էլ....
30-րդ դարավերջի մարդ,
երբ օդանավդ Ձորագյուղիս թիկունքին
հասնի,
ձորապռնկին հառաչ կլսես,
պապիս ողբն է...
20-րդ դարում ավերվել է
նրա օջախը,
մարել է ծուխը, կտրել հույսը;
Նա դեմ է եղել դաժան խավարին...
Լսեք նրան, խորհուրդ է բերել
դարերի խորքից.
-Երջանիկ մարդի՛կ,
չարն ու կեղծիքը մոռացեք,
բնության սերմ կա, հողը փորեք,
հողը սուրբ է, սուրբ,
ընդերքում ուժ կա,
ուրիշին չտաք, ուրիշին չտաք...
խաղաղ ապրեք,
թույլ չտաք ատոմի հյուլե
ընկնի մեր հողում...

   ***
            ԽԱՉԸ  ԽԱՉ Է...
Փաթիլը խաչ է, կածանը խաչ է,
Վտակ -առուն ու գետը խաչ են...
Մեր բախտը խաչ է, հույս հավատը խաչ,
բուրվառ ու խաչքար, ծաղկող խաչքարեր...
Մեր խաչին ինչքան սուր է շառաչել,
գնդակներ կպել, վիհերը գցել,
նոթած դավերով`խաբված խաչքարեր,
գալիք դարերին եղեք վկաներ...
   ***
       ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ
Հրճվում էր արտը արևի գրկում,
բեղուն հասկի հետ հովն էր խաղում,
ջահել տղերքը արտի սրտում`
ոսկե խուրձ էին կապում ու դարսում...
Սարերի ճամփին մի սև ձիավոր
ծփուն արտն էր սուրում քամու պես,
չգիտեր` ինչ է խոսելու,
ջահել սրտերին ի՞նչ էասելու...

Հնձած հասկի պես նա ընկավ գետին,
սառ ջուր խնդրեց, վերցրեց, դրեց...
-Տղերք, կռիվ է, թշնամին մտել,
մեր ազատ հողում արյուն է թափում...
Լսեց արևը շշուկը հողի,
պարզ ժպիտները չքացան մի պահ...
-Գնացեք, տղաներ`հողի պաշտպաններ,
մի խուլ ներձայնով ասացին իրար...
Անցան բացատը, անտառը մտան,
սգվորի նման աղբյուրին հասան,
քարը լալիս էր, արևը շիկնում...
ՈՒ տղաները ծառերի սրտում
իրենց անունը նվեր թողեցին;
Ծառն էլ մղկտաց`սուրբ հողի համար,
ծառն էլ սգաց` սիրող մոր նման...
Տարիներ անց սևաչ պատանին
ծառերին գրած գիրը վերծանեց.
-Վարդան, Վահան,Գարեգին,Անդրանիկ,
Բաղիշ,Նորայր,Արամ, Ավագ, Սեդրակ...
ՈՒ սպիները տերևակալած`
շշնջում էին կարոտի ցավից.
-Գեթ մեկը չեկավ, գեթ մեկը չեկավ,
գեթ մեկը չեկավ էն ջահելներից...
ՈՒ հաճարենու չոր կնգուղներից
նռնաքարե հասուն հատեևը
դիզվում էին սև խաշամի վրա`
նահատակների երազների պես...
                                          1975թ.
    ***
      ԱՐՃԻՍՈՒՄ
Ամպը սահեց, լույսը շողաց,
կաղնին բոխուն փաթաթվեց,
վիրավոր զինվորի պես
հուշարձանը արտասվեց;

Գիշեր ու զօր ջուրն աղբյուրի
իր կարոտի երգը ցողեց,
թվաց` վաղուց գյուղ են մտել
տղաները ռազմադաշտի;

Չի ընդհատվել կյանքը վարար,
ձիախաղից տու են եկել,
շուտով պիտի փչի զուռնեն,
ծեր ու ձահել նորից պարեն...
    ***
Սաղարտախիտ անտառում`
սև մամռոտված քարի տակ,
ո՞վ է հանգչում խաղաղված,
կապուտաչյա որբուկը`
տխուր լացով մեծացած,
թե վշտաբեկ` մի խեղճ մայր...
Թե՞ զինվոր է հայազգի,
մինուճարը իր նանի...
Ագուցվել են կեչի, լորի,
ինչպես գետի քար ու ջուր,
մղկտում են` լուռ, անձայն,
որդեկորույս մոր նման;
                1982թ.-Վիլնյուս
   
       ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ...
Այդ սիրող մաշող հենակները`
մանկությանս արահետից
եկան, անցան ջահելության
կամարակապ ծիածանից;

Այդ սիրտ մաշող կինոները`
հրճվանքը բալիկներիս,
ոնց են քամում արցունքներս,
ծիածանված մորմոքներս;

Այդ սիրտ մաշող հենակները`
ոնց են գերում ու քրքրում`
դեղնած, մաշված հուշ ամոքած,
սիրտս այրում բոցով քրքում;

   ***
     ԵՐԿԱՐ  ԽՈՐՀԵՆՔ
Մարդիկ, անտառի խիտ բույսերի պես
միշտ խաղաղ ապրեք,
զենքեր մի ձուլեք, վերքեր մի բացեք...
Ախր, ինչու՞ եք զենքեր ձուլում,
չէ որ ձեր որդուն էլ կհասնի այն,
թե՞ այդ ժամին նավի նրա
խրախճանքում կլինի,
իսկ նրա որդին, իսկ որդու որդի՞ն...
Մեր երկրի նյութական արժեքը
ձեր ինչին է պետք,
պապիս արորը, օղու պղինձը,
մուրճն ու գերանդին,
մի ողջ պետություն` հուշարձաններով
ձեր ինչին է պետք;
Դուք զեխության սովոր,
ունեք ժամանակ բացել փակելու
այդքան տուն ու դուռ...

Երկար խորհեք,
ռունբի պայթյունից,
թե որ պիտ մեռնի մանկան ճիչը,
/ու՞մն էլ լինի, ո՞վ էլ լինի,
կյանքի ծաղիկ է.../;
Բանական մարդ եք, մահկանացու եք,
թողեք ձեր միտքը, մի սասանեք հողագունդը;
Վերջին որբի ճիչը մեկ էլ լսեք,
-Ի՞նչ հրաժք էլ լինի,
մարդկային կյանքը պիտ գոյատևի,
աշխարհը դառնա հրաշք բուրաստան.
թող ձեր թոռները չամաչեն ձեզնից...
Աշխարհի մարդիկ,
բույսերի նման անդավ եղեք,
սիրող զույգի պես
թեթև ժպիտից իրար հասկացեք,
առանց այն էլ
մահկանացու եք, հողի բաժին եք;
Մարդի՛կ, երկար խորհեք,
չորբանա նորամանուկը`
գարնան Արևը...
                     1978թ.

     ԱԶԳ ԻՄ,ՀԱՄԱԽՄԲՎԻՐ...

Արցունքոտվել են Հայոց լեռները,
Սև-մութ ամպերը դարերի խորքից
Եկել պատել են մեր մորմոքները;
Այս քաղաքակիրթ քարե աշխարհում`
Նոր խաղ են խաղում բթամիտները;
Նրանք կարող են աղվաններ կոչվել,
Խաչքարեր դնել, ստել ու կեղծել,
Սուրբ արյուն հեղել, չմեղադրվել,
Հողի տակ նետել հուշարձանները
ՈՒ տերը դառնալ մեր պապենական`
Օրհնած ձեռքերով աճեցրած ծառին;
Նրանք կարող են ամեն ինչ անել,
Մեզ քոչվոր կոչել, անտուն ու անտեր,
Խլացնել անգամ դարերի երգը
ՈՒ փականք դնել մեր խաղաղ
Երթին` ազգի զարթոնքին...
Ո՞վ է ուժ տալիս այդ անօրենին,
Որին ձեռք` քանդելու՞ համար է
Տվել Աստվածը, լեզուն` ստելու՞...
Այսօր  էլ, իր դավ մանուկն անգամ,
Նոր սուր է ճոճում սուրբ ազգիս վրա...
Ազգ իմ, արթնացիր, համախմբվիր,
Տեր-Զորը հիշիր, իմ Վահագնածին,
դուրս նետիր շղթադ, հայ քաջածին,
Ցրիր սև ամպը Վշտի աշխարհից,
Որ չարունոտվի հրաշքով փրկված,
Քարաստանի մի բուռ սև հողը...
               12.09.89թ.
    ***
       ԵՍ ՉԵՄ  ՀԱՍԿԱՆՈՒՄ
Ես չեմ հասկանում,
Մարդիկ ինչպես են ուրիշի որդուն
որբացնում, իզուր լացացնեւմ,
միլիոնների՞, արդ ու զարդի՞,
կեղծ հանբույրի՞,
թե մաքուր ու անբիծ
հավերժ, սուրբ սիրո...

Ես չեմ հասկանում,
մարդիկ ինչպես են ուրիշի  տունը
հիմնահատակ քանդում.
թե՞տանտիրուհուն կամ տղամարդուն
հարմար չեն գտնում, իսկ ո՞րբ     մանուկը..

Ես չեմ հասկանում,
որ դրկից մարդուն տանել չես կարող,
ինչու ես քծնում, հետո բամբասում;
Տոնական օրն էլ` կեղծ ժպիտ դեմքիդ,
թունոտ համբույր ես դրոշմում դեմքին;
Կեղծ քաղաքավարություն,
բայց ինչի համար...

Ես չեմ հասկանում,
թե մարդը ինչքան ժամանակ ունի,
որ օրվա կեսը`չարածը ծամում,
բրեգդանս պարում, աջ ու ձախ խաբում,
կեսն էլ բամբասում...
Ոչինչ  չարած`պահանջ է դնում
 ու քննադատում վերևից ներքև,
շուրջը չի նայում, հաշիվ չի տալիս,
լեզվի տակ էլ ոսկոր չկա,
ինչպես ուզի  կպտտի...

Ես չեմ հասկանում,
թե բութ մարդուն ինչպես են տալիս
երեք տասնամյակ մի թավշե աթոռ,
լոկ նստելու՞,հրամայելու՞,
երբ ձախ ձեռքից ուրիշ ձեռք չունի,
այն էլ սրտից սնուցում չունի...


Ես չեմ հասկանում,
թե չարն ու բարին, խաբեությունը
ստվերի նման  ինչու՞ են շրջում,
երբ դարեր ի վեր մարդկանց չեն կրթել...
սերունդներին ճիշտը հասկացնենք,
ջահը  ջեռքը տանք` չխարխափեն...


Ես  չեմ հասկանում,
ատոմի դարում մինչև երբ եք ստեր փչելու,
սրտեր փչելու...
եկեք լուրջ խորհեք
ու արմատը հանեք` չարի, կեղծիքի,
ոչ թե թանաքը տողերի վրա,
խոսքը բերանում աջ ու ձախ  խաբենք...

Ես չեմ հասկանում,
թե վշտի բեռը ինձ ուր է տանում,
դժվար ճանապարհ, արահետ քարոտ...
Որտեղից ունեմ այսքան վեհություն,
արճճի նման համբերություն.
կդիմանամ այսքան ծանր ցավերին...
Ով է հասկանում, ճիշտը լուծում,
ով է հասկանալու, լուծելու,
դարիս, դարերի այս լաբիրինթոսը...
Իմ գեղաչ Մանուկ իմ Վահագնածին,
բիբլիական լեռան ձյունե թագավոր, խավարը
ցրիր, լույս ուղի հարթիր, բավ է խարխափեմ,
մի բան հասկանում, կյանքից հեռանում...

    ***
         ՏԵՐ  ԱՍՏՎԱԾ...

Քառուղիներում` բուրվառ բուրյանով,
բաց երկնքի տակ` ծվատված, տոչոր,
դիակը անթաղ թողած`
երկրպագել ենք, հողն ակոսել,
վերջին փշուր հացին կարոտ
վանք կառուցել,մեր լեզուն պահել,
թռչնաթև աշխարհներ ընկել, բայց հայ
մնացել...
Հրաշք բնություն, քեզ ե՞րբ մոռացանք,
քեզ ինչ արեցինք,
որ այբ, բեն, գիմն ասելիս`
տաք կուրծքդ տարար,
ինչպես տանում են աշնան տերևը,
ծառ ու ծաղկի փտած կեղևը,
ինչպես հեղեղն էլափում կողերը,
երախը լցնում, տանում վիհերը,
ինչպես կայծակն է այրոմ կաղնուն,
ինչպես բորենին այծյամ է լափում,
ինչպես քամին մոխիր է քշում...
Ո՞ր հայն էր աղոթքը մոռացել,
մոմը հանգցրել.
էն հարսնացու՞ն, որ մավի թիկնոցն էր
նաշխում,
էն լույս աղջիկը` ծամերն էր հյուսում,
վանեցի սասը` առջնեկին պիտի պսակեր,
էն ալևորը`ծոռի առաջին տարին պիտ նշեր
ու  կնունքի սեղան բացեր,
էն տունը`տասը տարի բարուր չէր տեսել...
Ո՞վ,ո՞վ էր աղոթքդ մոռացել,
Տեր` Ամենազոր...
Թե աշխարհին սխալ ներկայացված`
նեգատիվի համար եկար,
որ շվեդն ու հոլանդացին,
ֆրանսիացին, անգլիացին գան
հայոց հինավուրց հողը,
սգավոր Մասիսն ու Արաքսն տեսնեն`
արցունքը աչքերում սառած,
հայացքը Մուշ ու Վանին հառած...
Տեր`Ամենազոր, ի՞նչ աղետ բերիր,
ո՞վ է տեսել, կամ լսել`մայրը մանկանդիակը գրկի, ինքնագոհ աչքը ծիծաղի...
Թե`ծով վշտում շատ էինք լացել,
լացը լաց տվեց;
Տեր` Ամենազոր,
թույլ տուր աղոթեմ`
ամնեղ զոհերի սուրբ հոգու համար;
Անմեղ զոհեր...
Գթա, տեր Աստված, քո գառնուկներին,
կես բուռ մնացինք;
Ի՞նչ էլ անես,
չարի դեմ մաքառել գիտենք,
մենք անմեռ անմահ ենք, մեզ ահ ու մահ չկա,
մեր վշտալլուկ սրտում վշտի երակ կա,
պինդ ապառաժ ենք,
ատոմն անգամ չի կարողայրել,
սուրն  ու շարժը մեզ ինչ կանի;
Մեր Բիբլիական լեռը վկա,
մենք չենք մեռնելու,
մենք լեզու ունենք, խոր-խոր արմատներ,
տես, լեռն Հայոց` վշտից ճերմակած,
մեր խորհուրդն է`աշխարհին պարզած...

Դեռ ձյունում ես, Տեր իմ,
պատան ես բերել անմեղ զոհերին,
հանդարտ իջիր, քո պարզության մեջ
պահիր հային`անմեղ զոհին...
Զգույշ ձգիր պատանը,
մանկան շուրթեր են, փափլիկ ձեռքեր են,
երազի, հույսի ծաղկաթերթեր են,
զգույշ, մոր ցաված սիրտ է...
Տեր`Արարիչ հրածք,
չենք ուզում տեսնեն մեր մրմուռ լացը,
վաղուց գիտենք ճիշտն ու սխալը,
արի,որդան կարմիրով դիր սահմանը անեղծ
ու մի մոռացիր Արցախ աշխարհը` թևերը
կտրված,
20-րդ դարում սևազգեստ կանգնած;
Թե չէ Արաքսն ու Մասիսն էլ
ընդմիշտ կտանեն,
իսկ հայի սիրտը, բանական լեզուն,
դու հավերժ վկա,չեն կարող պղծել,
դարերի շրթին անթեղած մարխ են...

                    ՏԵՍԻԼՔ

Ամպամած գիշեր, կիսավեր վանք,
սուրբ երրորդություն աղոթարանում,
քամին խեղդում էր մոմի թույլ բոցը,
անգղը ճանկերով ինձ դուրս էր կանչում;

Դիմացը  լ եռ էր` սև ու քարքարոտ,
դիզված դիակներ`հարս ու աղջկա,
պապ ու թոռների, անբախտ  հոր ու մոր,
պտուկը բերնին`արյունոտ բարուր...

Կախարդի նման ում էլ ձեռք տվի,
արթնացան, թռան, զենք , զրահ հագան,
անսանձ ձիերը թռիչքով անցան,
զենքի շառաչը ընկավ սար ու ձոր...

Հայկն ու Արան ձորի բացատում,
Ոհմակը ջարդում, տրորում էին,
ես էլ ուժ առած`կորյունների հետ,
արքայից հեռու աչք էի դիզում;

Արևը ժպտաց, մասիսը հանդարտ
քողը սքողեց, մշուշը ցրվեց;
Նոյը երևաց աղավնին թևին,
ձեռքիս սուրբ  խաչը մատնացույց արեց;

-Երկնային տերը քեզ վաղ է պատժել,
կրիր քո խաչը, քո տառապանքը,
էլ մի անրջիր ուրիշ վայելքներ,
լսիր և հիշիր մեր նոր մաղթանքը


Աղաթիր, ապրիր քո մենաստանում,
զինվիր, պաշտպանիր հողը երկնային,
ու մատիտները, որ ձեռքդ տվեց
էն Մեծ լոռեցին, չթողնես անհետք...

Վախը  երկյուղը վհատված հոգուս
վանեց, անթեղեց միայն երկուսիս,
ինչպես գիշերում արևը, լույսը,
ինչպես մահճում` ոգին ու հոգին;
ՈՒ հյուղս մտա ահից կարկամած,
հրաշքով գտա մատիտը կոտրած,
խամրած թղթերը մոտս դարսեցի,
քրքումե բոցով տաղեր գրեցի;

Երբ այգը բացվեց` լուսե շղարշին
սգո թափորը Սպիտակում էր,
հայ տարաբախտը կուրծքն էր ծեծում`
հայացքը հառած կործանված ժամին:

    ****
     ՑՆՈՐՔ - ԵՐԱԶ

Կրակ  ու բոց էր Լոռվա սարերում,
սև արյան հոսք`խանձված դաշտերում,
մայրական ողբ, սրերի շառաչ,
լեռնացող ճիչեր, ողբասաց հառաչ...

Մամռոտ պատերից կարոտ էր կաթում,
արյուն-արցունք օրորոցս հին,
ավեր ու խավար, փակ տուն ու դուռ,
այրվող օջախի ցավեր ու մրմուռ;

Հոգնաբեկ մայրս  ինձ դուրս էր կանչում,
թամբած ձիերը մատնացույց անում,
արցունքն աչքին զինում ու չամփում,
ինչպես արել էր ջահել օրերին;
                    1989թ.
        ԿՈՒԶԵՆԱՅԻ
Կուզենայի`
կռունկները մեր աշխարհից
տաք հարավ չգնան,
կարոտներով օտար ճամփի
խաչմերուկում չմնան;
Ծանր օրին մարդն էլ է
սահում, գնում`
կարոտակեզ հայ մնում,
իսկ մի բուռ Քարաստանը,
ո՞վ պահպանի, արյուն հեղի...
Բախտ է, մեկ էլ տեսար,
մեր աղբյուրը փակվեց, գնաց,
սև հուդայի բաժին դարձավ...
Կուզենայի հայը մնար
իր Քարաստան Հայաստանում,
նեղ օրն էլ է մարդու համար,
սա էլ կանցնի, բարին կգա;
Կտրիճներն էլ մարտում զոհված,
որ տաք արյամբ հողն են ներկել,
գարնան ծաղիկ դարձած կգան...
Կուզենայի`
մանկությանս լիքը ձորը
նորից ծաղկի ու հրաշքով
մերոնք տուն գան,
ծուխը ծխի շեն օջախի,
խաղաղ գրկի հովը գարնան,
գնա եթեր, գնա՜,գնա՜...
Կուզենայի կուզենայի,
որ երեխան չարցունքոտվի,
ոչ օջախում, ոչ էլ դրսում,
հոր ու մորով, յոթը հոգով,
աղ ու հացով սեղան նստեն...
Ծովից ծով Հայաստանը,
մայր Արաքսը` Բյուրակնյան
սուրբ արցունքը,
ողջ հասակով մերը լիներ,
վարար գետը գնա՜ր, գնա՜ր,
ոչ թե թուրքի սահման լիներ...
Մեր սփռված ազգը վշտոտ,
տուն դարձի ճամփեն բռներ...
Պետությունում սահմանադիր,
գողը մնար առանց ձեռքի,
առանց լեզվի...
Բանտ չլիներ, գաղթ չլիներ,
տուն ու դուռը անբանալի,
ելք ու մուտքը առանց դավի,
կուզենայի ազատ լինել,
թևածել աշխարհ-աշխարհ,
վերընձուղված Արցախը`
մայր աշխարհի թև թիկունքը`
/20-րդ դարավերջին/ արյան գնով
հողին կառչած`
կորյունների պատմությունը,
ոսկեծղնով վերջին անգամ,
վերջին անգամ գրվեր
ու Եղեռնի սյուների մոտ
արյան հուրը`որպես
սրտի անմար կրակ,
հար բոցկլտար,
որ դարեդար անիծվի
թուրք օսմանը`մարդակերը,
այդ հայակուլ ոխակալը...
Կուզենայի,կուզենայի`
մեր սահմանը մի հրաշքով,
հեռու լիներ ժանտ հրեշից,
պատմությունը չկրկնվեր...
Ինչ իմանանք, գուցե մի օր
սև բորենու միտքը  շարժվի,
կամ էլ հիշի`
հայ արծիվը լեռներում է
բունը դնում, ձագեր հանում...
Հայ Արծիվը սեգ լեռներից
ուր էլ գնա,
գարուն կգա, ետ կգա,
Հայոց լեռն առանց Արծիվ
 չի մնա...
Կուզենայի՜,կուզենայի,
մեր վաստակի`դառ-քրտինքի,
հացը ուտենք,
էլ չմուրանք օտարներից,
աղուտները բերրի դարձնենք,
բռան ջրով լճեր շինենք,
հալալ հացի տերը լինենք...
Հայ կնոջը կյանքի կոչենք,
նախշ-նկարով`գորգ ու կարպետ,
չալպտուրիկ գուլպա գործենք,
ասեղնագործ ժանյակներով,
շեն օջախը զարդանախշենք
սերունդներն ուսուցվեն,
ժառանգության տերը կնքվեն,
ոչ թե անհոգ `սուրբ մասունքը
թուրքին տանեն
ու հռհռան, գովազդեն`
ունևոր ենք, տուն-տեղներս
թուրքական կերպաս է...
Ձեռքիս, վզիս թուրքական ոսկի,
չիմանալով` արյան սև հոսք...
Կուզենայի`
հայը լիներ միայն կաղնի,
թեկուզ թեքված, հողին կառչած,
մնար, մնար`որպես կաղնի;
Հայը լիներ պարզ բնության
ծառ ու ծաղկի, թռչներգի,
հողատիրոջ հոգսերով լի,
դպրության ջատագով,
բարեժպիտ, հոգով հպարտ,
աղ ու հացը ընկերոջը բաժին հանող,
առանց դավի ու հեգնանքի,
ցավ դարմանող, նեղ օրերին  ,,ձեռը բռնող,
,ոչ թե փողի քսակ`
վիզ ծռած, ստրուկ դարձած,,,
Կուզենայի , խելքի գայինք,
ազնիվ մարդուն, ազգի համար
կյանք տվող, հային ընտրենք,
որ պատրաստ է` արյան գնով
հողը պահել...
Չգիտեմ, էլ ինչ...
Միայն գիտեմ, որ մի օր
հրաշք լինի`
նորից հաշտ ու խաղաղ
արնածոր հայող հողում,
սրբերի հետ ապրել ուզեմ...

           ԱՆՑՆՈՒՄ ԵՄ...
Անցնում եմ, ու պարզության ձայնն է կանչում,
որ մոխրացող կարոտների ստվերներում
անթեղվեց,
որ բոցկլտա մի մութ գիշեր
 ու խավարը ցրի , տանի,
սրբագործի հույս, հավատ,
մարդկային հոգու ախտը
արմատախիլ անի իսպառ...
Ի՞նչ է մարդը` շնչավոր կատարյալը,
մենք էլ նրա ժառանգորդը...
Վիշտ ու թախիծ միշտ ամբարած,
կամ պոթկում է պատռում
ափեր, տրորում մարդ ու օրենք...
-Մարդկայի՜ն է, մարդկայի՜ն է,-
մխիթարում հաճախ իրար,
վշտակցում, կամ բամբասում,
ելքը գտնում մարդկային ոռոգայթում;
Երբ մարում է փոթորիկը,
սիրտն համաչափ զարկն սկսում,
տեսնում ես` ինչքան շատ ես
տվել, առել,
ծանր ու թեթև արել,
բան չես գտել, բայց տվել ես անկարելին...
Մարդ-Աստված,
բա որ մարդը խելոք լինի,
կմոլորվի սիրո բոցից,
խենթ խոսքերից,
ծանր ու բարակ բամբասանքից...
Խոսքս Մարդու մասին է լոկ`
զերծ մարդկային ախտ ու կեղտից...
Եկենք վիճենք, չընդհանրացնենք;
Մարդ-կաղնիներ կան աշխարհում,
ես դրանց եմ երկրպագում,
որոնք քիչ են այս կարճ կյանքում
/գուցե ինձ են քիչ պատահել/,
որ չեմ ցանկա մատնանշել...

 Կեղծն ու՞մ էպետք,
թեկուզ լինի ոսկու քսակ;
Մրջաբունն էլ արժեք ունի,
երբ մրջյունը հող մանրում,,,
Իսկ թագը`ձուլված կեղծ ոսկուց,
կամ մի բաժակ թթու թանը,
որ կծվում է ջերմությունից,
յուղը հալվում տաք հպումից...
Լիքը հոգու`ներաշխարհի գանձերը բազում,
որ չի փոխվի
ոչ մի գահի ու թագի հետ...
Հոգու գանձը շատ անհաս է,
թանկ է այնքան ու սակավ,
որ քչերին տվեց Աստված...
Մեկը ունի փողի քսակ,
կամ վաստակած,կամ գողացած,
մեկը ` շքեղ ապարանքներ,
սիրուհիներ ու ծառաներ,
կեղծ կոչումներ, աստիճաններ...

Վայելքներ ու վայելքներ,
լիք սեղաններ, կեղծ ժպիտներ,
ծածուկ սերեր,նոթած դավեր...
Ի՜նչ զազրելի ու նողկալի
արարքներ կան մարդկային...
Թող ինձ ների Աստված մեկ էլ,
այս անցողիկ կյանքում,
շատերի ու ինձ համար գրոշ է դա...

Աղքատ գրպան, լիքը հոգի,
որ մրջյունին չի էլ կոխի,
հոգու համար լոկ կաղոթի,
նրա համար,
ով տեսնում է ծառ ու ծաղկի բողբոջումը,
թռչունների վեհ ճախրանքը,
կռնչյունը,
կամ էլ ճիչը` ցավի, տենչի...

Ճնճղուկն անգամ օգտակար է բնությանը,
նույնիսկ անչափ, իր խեղճ ու կրակ ծվծվոցով
շենացնում է լացող տներ, ավեր բներ,
իսկ ու՞մ է պետք դատարկ հոգով,
լի գրպանով հաստափորը,
որ չի տեսնում հոգուտ խորքի մութ անկյունը,
ուր կան սերմեր, լույսեր, հույսեր,
որոնց բարի շունչ է պետք...

Բողբոջում են ծառ ու ծաղկունք,
պսակվում է բնությունը ու արարվում...
այդքան շքեղ պարահանդես,
մարդն ինչքան էլ ընդօրինակի,
որքան էլ պճնվի, բնականին անհաս է,
պատճենած թուղթ է մնում,
իսկ երբ մարդու հոգին լիքն է
հույզ ապրումով,
գլուխը չի թեքում,
երբ լացող մայր է տեսնում,
որբ ու սոված, վիզը ծռած խեղճ մանուկներ,
չեղածից, իր գրպանի լումայից,
սրան-նրան հաց է տալիս...
Մարդ էլ կա, որ խոսում է,
գովաբանում ինքն իրեն,
հաճախ էլ պաշտոնյային`
թեկուզ լինի բութ մարմնացում,
աստիճան է պետք անցնելու...

մահկանացուն չի հիշում մահվան օրը,
թե որ հիշի, գուցե մի քիչ հաշվի նստի,
կամ սարսափից հոգին լցվի,
ոչ թե վախով`ձեռք բերովի գութով,
այլ` խղճով...
դե, ինչ արած, բնությունը թեկուզ շռայլ,
չտվեց բոլորին մարդկայինը` անթերին...
կյանքի, վշտի, թախծի համար
լացող տվեց, թե՞ստեղծեց, ի՞նչ իմանանք...
խենթեր, ինչքան ասես, բյուր են, բյուր`
խենթանման գլուխներն են օրորում,
սրան-նրան վատաբանում,
լուռ տրորում, ճամփան փակում;
Իրենք են, կան` աստվածային
շնորհքի տեր, դարի ծնունդ...
Մեկը  չկա, մի օր հարցնի,
եկենք հաշվենք ու բաժանենք,
Ձեր տվածը,
եթե օրվա 1/4-ը աշխատեիք
զուտ տաղանդով/ եթե դա կա/,
ոչ թե շինծու...
Օ՜, հրաշքներ կկերտեիք...
Ոչ թե մարդը պիտի ասի`
ես մարդ եմ,
դիմացինը առանց խոսքի,
կնկատի մարդ-Մարդուն,
ոչ թե քայլող երկոտանուն,
այլ Մարդուն...
գուցե ասեմ` աստվածային առեղծվածին...
որոնք քիչ են, այնքան նվազ,
որ կես դարում մեկ երկուսին
հազիվ գտա;
Եվ այն դեպքում,
երբ փնտրել եմ միայն նրանց`
ուշի- ուշով, անդադրում...
Թող ինձ համար վատը լինեն,
բայց մարդ լինեն,
նախ արարեն, նոր վայելեն,
մրրիկի պես չանցնեն, գնան,
զգույշ անցնեն, որ ծառերը
արմատները հողում պահեն,
ծաղիկները չտրորվեն,
մանուկները չորբանան...
ՈՒ միշտ հիշեն`մեր բաժինը
չորս տախտակ ու ութ մեխ է,
իսկ հունդերը, որ թողնենք,
պիտի լինեն անթերի...
ՈՒ ավանդենք, խնդրենք ԱՍՏԾՈՒՆ`
շունչ տա, պահի ու պահպանի
հոգով հարուստ ԿԱՏԱՐՅԱԼԻՆ...
     ***
Մրսե՞լ եք ,վայրի իմ մասրենիներ,
Անխիղճ մրրիկը տնավեր արեց,
Թե վաղ եք նիրհել են լի ձորերում,
Իմ վառ մանկության ուրախ օրերում...
                                        1981թ.
       ***
    ԳԱՐՈՒՆ

Գարուն, մի այրիր հույզերս մարող,
Թող զգամ ցավը սիրո ապրումի,
Տեսնեմ ծաղկումը նորատունկ ծառի,
Փթթուն զարթոնքը ,կանաչ սարերը;
Լսեմ կանչերը, մեղվի բզզոցը,
Մանկան ծիծաղը, գետի շառաչը,
ՈՒր մամռոտ ափին հեքիաթ եմ լսել,
Քարեր շպրտել, փրփուրներ համրել,
Շաղոտ ոտքերս օծել եմ ջրով,
Ծոցս հեղել մանուշակներով,
Երազներ հյուսել,գնարբուկ փնջել,
Աղբյուրի ակը ձեռքովս եմ բացել
ՈՒ ամեն անգամ մենակ մնացել;
Գարուն`ծաղկուն-հյուսք, երազ անհատնում,
Անմոռուկների դաշտերի միջով
ՈՒ յուղածաղկի քղանցքը բռնած`
Ցողոտ սարերը գնալ եմ ուզում;
Ինչպես կռունկը հարավից եկած,
Միգոտ դաշտում, մամռոտ ձորում,
Խելակորույս պտտվում է,
Թևափակ ճյուղին թառում;
Քնեմ եղնիկ հորթի գրկում,
Մորի քաղեմ, ծեղին շարեմ,
Կկվին կանչեմ,աղերս լսեմ,
Սարի ճամփով դանդաղ քայլեմ...
Կակաչների խրձեր կապեմ,
Մի լալազար  ծամիս դնեմ,
Հին կածանով ձորը վազեմ,
Ծառ ու թփին մեկ էլ գգվեմ;
Իր աղբյուրը իր տեղում է,
Բուռա լցնեմ ու համբուրեմ,
Թե մտել է ձորը մամռոտ,
Ոտաբոբիկ հետքը գտնեմ...
Գարուն, թե որ ծոցդ չգամ,
Թող վազվզեն ջահելները`
Դեռափթիթ ,նազ -ոսկեծամ,
Գտնեն իրար չհեռանան,
Մազարմատը մայր հողից
Օտար հողում չդնեն,
կածանները կաթնարմատի
Ասֆալտներով չփոխեն...












Այ, իմ խենթ պատանի;

Մի՞թե չար հողմերը
Տարել են շատ հեռու,
Մի՞թե էլ չես գալու,
Չես գալու, կանչելու;

Եթե գաս, ինձ կանչես,
Ես նորից ետ կգամ,
Սիրավոր լորի պես,
Քո գրկու կմնամ;

Այ, իմ խենթ պատանի,
ՈՒ՞ր ես, ու՞ր,էլ չկաս,
Մի՞թե չար հողմերը
Տարել են քեզ անդարձ...
                 1969թ.-ԹԵՂՈՒՏ
              ***
Այնպես եմ ուզում
Քեզ մոտ լինել,
Զրուցել, ծիծաղել,
Թախծել, երազել...
Այնպես եմ ուզում
Քեզնից հեռանալ`
Անունդ,անունդ
Երբեք չհիշել...
       1967թ.
 ***
Երեքնուկների թերթերը պոկում,
Փնտրում են այսօր իրենց երազին,
Հիմար աղջիկներ ընկան տղային,
Հետո`լավը, խելոքն ու բարին,
Թերթերը պոկեց, դրեց գրպանը;
Աղջկան ընկան անմիտ տղաներ,
Տխրեց աղջիկը, լացեց ու ժպտաց.
-Ես չեմ հավատում ճակատագրին;
Պոկված թերթերը թևաթափ ընկա
Քամին  քշեց, մացառը գցեց...
Երկար խորհեցին աղձիկն ու տղան`
Բախտ-ճակատագիր լաբիրինթոսում...

                   ***
Երբ սիրահար զույգ եմ տեսնում,
Ուրախանում եմ սրտանց,
Երբ` ծիծաղկոտ գեղաչ աղջիկ,
Կյանքը հավերժ է թվում...
Երբ` ծաղիկներ գարնան բուսած,
Ինձ երազներն են կանչում,
Երբ` աստղազարդ, պարզ, ջինջ երկինք ,
Սավառնում եմ կապույտներում...
Երբ` ծերացած,դողդոջ ոտքով,
Հենակներով ծերունի,
Սիրտս ցավից է մղկտում,
Երբ` հաշմանդամ պատերազմի,
Երբ մանկություն եմ ապրում...
                    08.02.1970թ.
          ***
Էլ ի՞նչ եմ ուզում կորած օրերից,
Ի՞նչ եմ փնտրում, անգոյ երազում;
Անհանգիստ մարդ եմ` ի ծնե այսպես,
Վազում եմ,վազում, գտնում, կորցնում...

Երազիս գալիս`ժպտում ես անխոս,
Երբ ենք ասելու, որ մոլորված ենք,
Երբ ենք զգալու`խաբված ենք
ՈՒ հազար անգամ ասելու`ափսոս...
               ***
Ինչ-որ մի բան գտնում
ՈՒ կորցնում ենք,
Ինչ-որ մի բան փնտրում,
Չենք գտնում կյանքում;

  ***
       ԿՈՐԱԾ  ԻՄ  ՍԵՐ
Իզուր եկա քեզ փնտրելու,
Մանկությանս միգոտ սարում,
Ջրի ափին, աղբյուրի մոտ`
Ծով ծիրանի զմրուխտ դաժտում;

ՈՒր կակաչն է վիզը հակել,
Շուշանի հետ պինդ համբուրվել,
Լույս արտույտն է տաղը սփռել,
Արտի եզրով ձորը մտել;

Վաղուց անցած աշնան ամպ ես,
Արդեն հանգած տխուր սիրտ ես,
Շատ փնտրելուց օգուտ չկա,
Աստծո կամքով`դու էլ չկաս...

  ***

                  ԿԳԱՄ...
Թևերս փռած դեպի քեզ կգամ,
Կանաչ գարունքին, Լոռվա սարերով,
Վազեվազ մորուտ ձորը կմտնեմ,
Մանուկ օրերի անուշ երգերով ...

Դեպի քեզ տանող ճամփեն կբռնեմ,
 Թեկուզ կրակե լեզվով պարուրվեմ,
Նորից այրվելով` քո տուն կմտնեմ,
Մարած հույզերդ կրկին կվառեմ ...
                                                   1963 թ.
***
             
          ԱՐԴԵՆ ՈՒՇ Է...

Իրիկնային աղջամուղջիս`
Թիկնաթև, սև մութի պես
Դու մի արի,
Չես կարող բալասանով
Սրտիս խորունկ վերքը բուժել,
Խոր է այնքան, ինչպես սև վիհ,
Սպիներով հազար ու մի ...
Թող հեռանամ առանց սիրո`
Բոցավառվող կրակների,
Ինձ մխացող մարխ էր բաժին,
Լույսի հեղեղ այս աշխարհում ...
Մայրամուտս կամարվում է
Կարոտներիս տաճարներում,
Ծիրանագույն անուրջներս`
Հազիվ-հազ ափ հասած ...
Հոգուս խռովք ալիքներում
Քեզ եմ սիրով գուրգուրել,
Դու վախվորած չես մոտեցել,
Փախս ես տվել լռիկ-մնջիկ,
Իմ հոգնաբեկ ժպիտներից ...
Երկու խարույկ` հեռու, անտես,
Մոխրացել են լազուրներում,
Ինչպես սահող ամպի քուլա ...
Ուշ է արդեն,
Մշուշված կարոներս` որպես մասունք,
Տանում են
Անաղարտ երազներիս
Թամբին դրած ...
Փշաքարոտ արահետս
Հատվում է մայրամուտիս ...
Ուշ է արդեն,
Ժամ առաջ գոնե գայիր,
Վերջին միտքս, թռչող խոսքս
Իմանայիր,
Ծոր է տալիս աստղս նազով`
Խոցված, հոգնած ...
Ուշ է արդեն ...
        1993 թ. հուլիս

 ***

                     ԷՅ՜, ԱՆՄԻՏ ՄԱՐԴ
Աշնան մեգը թևերս գրկել,
Նման ձյունե ծանր վերմակի,
Ջահելանման  ուզուն ես փարվեմ,
Մոռանամ օրն իմ տանջանքների;

Ինչպես սարը գրկած ամպեր,
Աչքս առաջը չի տեսնում,
կայծ ես փնտրում, հուր անհատնում,
Աչքս թարթել չես ուզում;

Քայլքս մոլոր ու վհատված,
Առանց հենակ քայլ չեմ  գցում,
Աղաչում ես` մի քիչ քայլենք,
Կորցրածդ ետ ես ուզում;

Քայլքս մոլոր ու վհատված,
Առանց հենակ քայլ չեմ գցում,
Աղաչում  ես` մի քիչ քայլենք,
Կորցրածդ ետ ես ուզում;
    
Դեռ մխացող սրտիս հուրը,
Որ չծաղկեց սիրո բովով,
Ափսոսում ես`չջերմացավ,
Սին ու տկլոր քո խոսքերով;

Սև ծրար էր ցուրտ հյուսիսից,
Մշուշ ու մեգ`սիրո հանդես,
Ինձ համար խորթ լեզվով գրված,
Սիրտս արեց երկուս ու կես;

Ցուրտ եղյամը իջավ գլխիս,
Սիրտս անհագ բոցեր տվեց,
դանդաղ քամուց հուրը մարեց,
Ծիրանագույն մշուշի պես;

Մշուշապատ հոգիս այսօր,
Չի ջերմանա կեղծ խոսքերով,
տասը չափեիր, մեկ կտրեիր,
Չպատվեիր գորշ մշուշով...
                        1992թ.
   ***
      Ա՜խ,ՀՈԳՅԱԿՍ
Ամնեռ է Սերը հավերժ թևածող,
Մրմուռ ու թախիծ իրար շաղախող,
Հոգեթև երգ է մանուկ հուշերի,
Անմար կանթեղ է լազուր երկնի...

սուրբ աղոթքն է ծաղկուն հասակի,
Քնքուշ երազ է լույսի շողերի,
Քաղցր անուրջ է տենդոտ աշխարհի,
Հուշ ու կարոտ է ջահել հասակի;

Որքան էլ ճրը սևով պատվի,
Գարունը ծնվի առանց ծաղկունքի,
Հավքերը չվեն երկրի անհունով,
Սահում է հուշը քարածերպերով;

Ջրերի երգը ջահել շուրթերին,
Ծերության դուռը թակել չի ուզում,
Գիշերեպահին սևով է պատվում,
Առավոտ լուսե փյունիկ է դառնում;

Մի փնտրեք նրան ու մի վանդակեք,
Ճախրանքը թովիչ անտես է մեզնից,
Մրմուռը ամոք,անհաս,երկնային
Կմնա կանթեղ կյանքի ճամփեքին...

Ավա՜ղ,հոգյակս,դեռ չես տարբերում,
սերն ու կիրքը երազ աշխարհում,
Ապրումը, հույզը ներաշխարհների,
Անամոք վիշտը սին պատրանքներից...
                                 1996թ.-հուլիս
              ***
      ԱՐԵՎԸ ԹԵԿՈՒԶ ԻՐ ԱՉՔԸ ՓԱԿԻ...
Անցողիկ ճամփա ն ինչքան է քարոտ,
Ինչքան  տատասկոտ,
Երբ ինքդ ես կածանը բացում,
Հետո ուզում ես մտնել մայրուղի,
ՈՒր ամբոխն է խելահեղ վազում,
Տխուր, ուրախ, թե՞ ներանձնացած...
Անցման համար կամք է պետք,
Թե՞ բահ, քլունգ,դանակ, բրիչ երկաթի
Թե որ ուժ չունես վերամբարձիչի,
,ՈՒրեմն մնաց օգնական ձեռքդ,
ԵՎ այն եղունգը,որ կոտրվում է
Վիտամինների պակասությունից...
Մտքովդ անցավ, դե պիտի մտնես;
ՈՒ սկսվում է անհուն տանջանքը,
Մի օր անձրևը  կավը ցոխ սարքում,
Մի օր ձյունը թզաչափ ծածկում,
Կամ սննդի պակաությունից
Թուլացած ձեռքը չի կարող գործել...
Հալվում, ձուլվում են բոլոր կապերը,
Ինչպես ամռանը կովի քարաղը...
Ինչ էլ լինում է, մի օր հասնում ես;
Հիմա էլ ոտքդ առաջ չի գնում,
Խամությունից,թե՞ պակասությունից,
Քայլքը նման`ոտքի կանգնած մանկան,
Կամ մեջքը ծռած այն ալեզարդին,
Որ թոռի ծուռ կոշիկն է հագել;
Կամաց-կամաց դառնում ես` դու էլ
Նույն ճամփի ճամփորդ, բայց ոչ` պաճուճված...
Վրա է հասնում հատուցման ժամը,
Անցորդն անգամ վիզը չի ծռում,
ՈՒղիղ իր ուղով առաձ է գնում...
Լսվում է ծիծաղ ինչ-որ քաջքերի,
Հռհռոցներ շիկահերների,
ՈՒժեղ սուլոցներ թաղի տղերքի,
Բամբասանքները պառավ -ծերերի,
Իր հավատ խաչով,իր երազներով,
Մահը դժնդակ կարող է խեղդել,
Տանել վիհերը տանջահար մարդուն...
Այդ մժեղները, այդ զինվորները,
Թեկուզ կրակեն, պիտի վրիպեն,
Թե սիրեն,չեն սիրվի, կպարտվեն,
Քանզի տիղմի մեջ շուշան չի աճում,
Հակինթ չի բացվում, սուսամբար նազում;
Սոխակի մասին խոսք ավելորդ է,
Իր այգին չկա, իր վարորդը չկա...
Ինչպես կարող է երգել անընդհատ;
Մարդ-էակը` կատարյալն աշխարհում;
Ելքը գտնում է, թողնում է, գնում,
Հին կածաններում շշուկներ որսում,
Որոնց բերում է մանուկ հովիկը,
Որպես բալասան մայրական ձեռքի...
Մարդիկ անքթիթ իրսր են նայում,
Թե ինչ պատահեց այդ ճանապարհին,
Ինչու՞ են նրանք տնետուն վազում`
Թախծոտ, տատասկոտ, ի՞նչ է պատահել ...
Դե, իրար նման մարդիկ են սրանք,
Կեղտ ու մրի մեջ ապրած, մեծացած:

Տեսնում են ճամփի մեջտեղը կանգնած`
Հպարտ հայացքով մի կին գեղանի`
Ձեռքերը պարզած դեպի Գողգոթա:
Ժպտում է, նազում, նորեն գնում
Դեպի լեռները` անառիկ ու վեհ,
Որոնք մաքուր են, զերծ աղտ ու կեղտից,
Զերծ մարդկային կեղծ ժպիտներից ...
Ու սահող հովը բերում է շշուկ.
-Արևը թեկուզ իր աչքը փակի,
Ժպտացեք մարդկանց մանկան ժպիտով,
Նրանք կարոտ են անմեղ ժպիտի,
Վարակեք նրանց խինդ ու ծիծաղով,
Ուսուցեք` անցնել ճիշտ ճանապարհով ...
                                   1996 թ. հուլիս

***
                       ԻՆՉՈՒ ՞ ԵՏ ԸՆԿԱ ...
Քար լռություն է սարերի գրկում,
Առվի վշտահար երգն է լսվում,
Լսիր, իմ քար սիրտ, միայն մռնչա,
Այս քար աշխարհում քեզ բաժին չկա ...

Երազներս սահուն անցան,
Երամս թռավ` անդարձ  հավիտյան ...
-Ինչու՞ ետ  ընկար,- ինձ մի հարցնի,
Վշտահար առուն` թող ինձ հանգրվան ...
                                       1985 թ. հուլիս, ԹԵՂՈՒՏ
***

                    ԳՈՆԵ ՄԻ ՕՐ 
Ա՜խ, իմ մանկության երազ բալենի,
Թևերդ  փռած ում ես սպասում,
Հովերդ  գրկած ով է արտասվում,
Ում գաղտնիքն ես սիրով ստվերում:

Մի օր կախարդված թիթեռնիկ լինեմ,
Վարդաթերթերիդ նեկտարը խմեմ,
Ազատ թռչկոտեմ ծաղկոտ ստվերում,
Թավիշ կանաչի ցողոտ մարգերում ...
...............................................................
...............................................................
Արևշոր հագնեմ և ուրախ խաղամ,
Ճերմակ թևիդ տակ` անհոգ թռվռամ ...

***
               ՈՒԶՈՒՄ ԵՄ
Աշխարհի գարուններն եմ ուզում,
Աշխարհի ջահելություննե մ ուզում,
Աշխարհի քաղցրությունն  եմ ուզում,
Աշխարհի խաղաղությունն եմ ուզում,
Աշխարհի հավերժությունն եմ ուզում:
Ուզում եմ` զմրուխտ կանաչում
Ծաղիկները մեղմ օրորվեն,
Թևածեն թռչունները լազուրում
Գարնան ծաղկուն ջահելները
Քաղցրանուշ զրուցեն,
Ինչպես կարոտ տատ ու թոռ,
Դրկից մարդիկ ապրեն խաղաղ
Ու բարություն սերմանեն
Բարուրի մանուկներին,
Թոթովախոս նորելուկին ...

***

-Երբ էիր ջահել` գարնան օրերում,
Երբ էիր ուրախ` ուրախ օրերում,
Երբ էիր անհոգ` մանուկ օրերում,
Երբ արբեցիր սիրո աշխարհում ...
Մնայիր գոնե մի նեղ հյուղակում,
Որ հյուսել էի ջրերի ափին,
Ուր արցունքովս սառցե շերտ կապվեց,
Որբ հույզերս գուրգուրեց ...
Նենգ ու չար մարդիկ տնակս մտան,
Լափեցին հրեշի նման,
Մի գրիչ թողին սրտիս բզկտված,
Շողը  խլեցին քո նշխարների ...
Այդ ու՞ր ես թռչում, իմ ջահելություն,
Ի՞նչ տվեց կյանաքը, դու ի՞նչ արեցիր,
Ուրիշի նման ոչ տուն քանդեցիր,
Ոչ էլ տունդ տան նման եղավ  ...
Արագ ես թռչում, իմ ջահելություն,
Ցավերի բովում նորից ես թողնում,
Մի քիչ էլ մնա, իմ հույսի հավատ,
Վշտերի բեմից ինչու՞ ես փախչում ...
-Այդ ու՞ր ես թռչում, իմ ջահելություն:
-Արդեն աշուն է, ես ետ եմ գնում:

***

Կյանքը երազ է,
Մենք երազող ծաղիկներ,
Հավետ կորչող ծաղիկներին
Գարունները չեն բերում ...

***

Արևի մոտ եմ ես ուզում գնալ,
Արևի նման աշխարհին ժպտալ,
Արևի ջերմ շող դառնալ ու մնալ
Աշխարհից հեռու, հեռու անհունում ...

***

Օրը թռչում է, տարիներ դառնում,
Ու ծերանում ենք անցնող օրի հետ,
Մի օր էլ  բռնում հավերժի ճամփան,
Սառ վիհի  գրկում նորից հող դառնում ...

***

Մահը խաղ է, ոչ մանկական,
Որ հրեշի նման գալիս,
Անդարձության ճամփով տանում,
Կարոտներ է ստվերում ...

***

Թփից պոկած կոկոն վարդը
Նորից բացվում է, բուրում,
Աշխարհի չար հողմերում
Տխուր որբն է մեծանում ...
                                             1969 թ.

***

Օրը մթնում է,
Թիկնոցը փռում,
Սպիտակում ենք
Ցավից ու վշտից,
Ուրախանում`
Թեթև հաճույքից ...
Մի օր էլ հանգչում
Սրտի կսկիծից:
...............................
Օրը մթնում է,
Սիրտս ցավում է ...
                          1966 թ.

***

Օրն անցնում է
Քամու նման,
Սպին` մնում,
Հուշը` հիշվում ...

***

Քեզ կաշկանդել է մանկությունդ,
Ու տխրությունը նավդ է լցվել,
Ճոճվել է նավդ, գնացել, եկել,
Կորած օրերիդ կարոտով  ապրել,
Անղեկ է նավդ, գնացել,եկել,
Կորած օրերիդ կարոտով ապրել,
 Անղեկ է նավդ  ջրերի գրկում,
Խեղդող ջրերը  հրեշանման
Նավ ու նավավար ուզում են խեղդել,
Քեզ նորից թողնել առանց հանգրվան..
             1969թ.
            ***
Ծառուղին նեղ,
Ամայի, դատարկ,
Թոշնած մեխակներ,
Ասված, մոռացված,
Սրտամաշ խոսքեր...
Կանգնում եմ, խորհում,
Թե ինչ եմ ուզում
Այս փուչ աշխարհից..
Չէ որ փողոցում
Խոսքեր չեմ թողել,
Սերս չեմ տվել
Անխիղչ հողմերին...
       ***
Է՜յ, հեյ, մանկության
Կորած արահետ,
Քեզ որտե՞ղ փնտրեմ,
Էլ ու՞ր հետ գամ,
Էլ ու՞մ վստահեմ
Մտքերս խոնարհ...
      ***
Խավարը գրկած`
Այս ու՞ր եմ գնում,
Ծովը նետվելու՞,
Ափ դուրս գալու՞,
Թե սիրած վայրում
Հանգրվանելու:
Խավարը գրկած`
Այս ու՞ր եմ գնում ...
          1958 թ.
***
Քաղաքի այգու
Մութ աղմուկներում
Ծաղիկ եմ փնտրում,
Իմ չքնաղ Լոռում
Նոր երգս երգեմ,
Նախշնկար անեմ,
Ինչ-որ  թողել եմ`
Կիսատ-անավարտ,
Հավաքեմ, գրեմ ...
         1965 թ.
***
Դեռ ովքեր, ինչե՞ր են ծնվելու,
Ու ինչքան սրտեր են միանալու,
Սարից իջնող, քնքուշ հովեր,
Քանի՜  սերունդ եք ճամփելու ...
***

                  ԳՆԵԼԻՆ
Իմ թխահեր, ոսկեթև բալիկ,
Թե տաղերումս կարոտներս,
Անկատար երազներս կարդաս,
Հիշիր, խենթ ու խելառ չեմ եղել,
Բախտս պատերազմն է ծռել,
Երազներս անկատար թողել ...
Խնդրում եմ` քո լույս կյանքում,
"Հեքիաթներս, ծաղկով պատես"
Ուր մեծ մայրս լուռ արտասվում,
Մութ ու լույսին` բալա՜ կանչում,
Ու բարություն միայն շաղում,
Կռունկներից է  գութ հայցում ...
                 23.01.1979 թ.