48484
ՎԱՐԴ
Thursday, May 19, 2011
Wednesday, February 9, 2011
ՄԱՆՈՒՇԱԿ
ՄԱՆՈՒՇԱԿ
Մանուշակ, իմ սեր,
քնքուշ, հեզանազ,
թռան տարիներ,
դու չծերացար...
Գարնան օրերին
մեղմ շորորացիր,
ոստդ շարժեցիր,
արցունք ցողեցիր:
Արցունքդ ծորաց,
ցողաց թերթիկդ,
քույր թերթիկներին
գրկեց ու բուրեց:
Գարնան զեփյուռը`
քնարը գրկած,
լեռներից փախած,
հասավ վիհերը:
Մանուշակ, իմ սեր,
մոխրում անթեղված,
մաքուր, անապակ,
ձոնիր նոր երգեր...
ՈՒ այրվիր, այրվիր,
թող կայծը ցոլա,
տաք մոխիր դարձիր`
հոգիս ջերմ մնա...
1.01..2000թ.
Ծխախոտը ծաղկել է.
***
Ծխախոտը ծաղկել է.դաշտը լցվել է վարդագույն
բույրով;կանայք շարքով տերև են քաղում, դարսում
գոգնոցում, տանում- բարձում սայլերին; սայլապա-
նը սուլում է մի հին, տխուր երգ; Սայլը ճռնչում է,
առաջ գնում;Չորանոցում ծխախոտ չկա, շարողնե-
րը թելերն են հաշվում.
-Հինգն էլ շարեմ, հիսունը կլինի; Քո՞նը;
-Երեքով պակաս;
-Սայլը եկավ;
Վազում են, իրար հրելով դուրս գնում;
սայլապանը կարգի է հրավիրում` ձեռք չտաք;
Սկսվում է շարը;Սուր ասեղին հատ-հատ շարում
ու անց են կացնում վուշե թելին, ձեռքով հեռացնում,
դարսում շարք-շարք, իրար վրա; Ծիածան է` միայն
կանաչ գույնի;
Օղակավարը օրվա վերջում հաշվում է շարերն ու
գովաբանում լավ շարողներին; Շարերը լուսնյակի
լույսով կապում են շրջանակներին, չորացնում, հա-
վանգ անում;
Ձմռանը թելից հանում, դարսում, ֆաբ-
րիկա ուղարկում;
Մի քիչ հանգիստ, կանաչ դաշտում նորից սածիլ,
սայլապանի մեղմ սուլոց, կանանց ուրախ երգ...
Քսան տարի անց այդ դաշտն եմ գնում,
ծխախոտ ու կանաչ երգ չկա;Բարձրացել են
երկհարկանի տներ, հուշերս էլ երկտակվում են...
1969թ.
Մի օր կփակվեն աչքերս թախծոտ...
Մի օր կփակվեն աչքերս թախծոտ,
կթաղվի խորքում մի անուշ կարոտ,
քաղցր ձայները կգան դյութելու,
մեղմ զրուցելու, հանգստանալու...
Անուշ ու քաղցր ջուրը կվազի,
թավիշ ծաղկունքով դաշտը կլցվի,
հավք ու հովերը կփարվեն լռիկ,
հավերժի քողը դեմքս կծածկի...
Իսկ այնտեղ` հեռվում, ջրերի ափին,
սոխակ-բլբուլը նորեն կերգեն,
սարի հովերը մեղմիկ շրշյունով
գլխահակ կանցնեն մի նեղ կածանով...
8.03.1997թ.,ՄԱՆԳԼԻՍԻ
Երգերս ձորերն են գրել...
***
Երգերս ձորերն են գրել,
երգերս հովերն են բերել,
երգերս օրերս են ծնել,
երգերս ջրերն են սնել,
երգերս սերնդիս եմ բերել,
երգերս` շքեղ բնաշխարհիս
ձայնագրությունն են,
երգերս`պարզ, անամպ մի կյանք են...
***
Subscribe to:
Posts (Atom)