Wednesday, February 9, 2011

Մի օր կփակվեն աչքերս թախծոտ...


Մի օր կփակվեն աչքերս թախծոտ,
կթաղվի խորքում  մի անուշ կարոտ,
քաղցր ձայները կգան դյութելու,
մեղմ զրուցելու, հանգստանալու...

Անուշ ու քաղցր ջուրը կվազի,
թավիշ ծաղկունքով դաշտը կլցվի,
հավք ու հովերը կփարվեն լռիկ,
հավերժի քողը դեմքս կծածկի...

Իսկ այնտեղ` հեռվում, ջրերի ափին,
 սոխակ-բլբուլը նորեն կերգեն,
սարի հովերը մեղմիկ շրշյունով
գլխահակ կանցնեն մի նեղ կածանով...
                     8.03.1997թ.,ՄԱՆԳԼԻՍԻ

No comments:

Post a Comment