Սարերում
Առավոտյան շաղերի մեջ վազվզում էի, անմոռուկներ քաղում,
ծաղկեպսակ գործում, դնում գլխիս; Տատս էլ ավելուկ էր քաղում
ու ձայն տալիս, որ հեռու չգնամ; Մի քիչ ճանապարհից
բարձրացել էի, ուրթերից աղեկտուր լացի ձայն լսեցի; Երկու
ոտաբոբիկ կին պատգարակով մի սիրուն աղջնակ էին տանում;
Կապու՜յտ-կապու՜յտ խոշոր աչքերը շրջապատված էին երկար
արտևանունքերով; կանայք հեռացան. աղջնակը վիզը ծռած`
թախծոտ աչքերով ինձ էր նայում;
Տատս իմացավ աղջնակի հիվանդության մասին, տխրեց;
Հիշում եմ` մանկությանս սարերի բացվող ամնոռուկների մեջ`
մի տխուր, թախծոտ, տխուր դեմք է երևում;
Անհոգ թռվռում էի. ի՞նչ իմանայի, որ մեր սարերում այդքան
շատ տխրություն կա...
No comments:
Post a Comment