***
Լսիր, Աննա,անուշ բալա,
Թող Լիլիթը ճոճում քնի,
Որ հով քամին գա օրորի;
Դու էլ գնա, տունը մաքրի,
Մայրիկդ գա, ուրախանա;
***
Թավ անտառի մի բացատում,
Կկուն թուխս էր նստել բնում,
Քամին փչեց, բունը փոխեց,
Անձրև մաղեց, բունը փոխեց;
Մի օր բոխուն, մի օր կաղնուն,
Մի օր թխկուն, մի օր լորուն;
Գգվեց կռվեց արուի հետ,
Թռավ գնաց, հեռու անհետք...
ԵՎ ձվեևը սառեցին զուր,
Կկուն մնաց անճուտ, ամուլ...
***
Գարունն եկավ,
Մորին հասավ,
Արթուրիկը
Այգի մտավ,
Մորին կերավ,
Թուփը պոկեց;
Արայիկը նայեց նրան,
Սիրով ասաց.
-Այ դու, անմիտ,
Մորին կերար,
Լավ արեցիր,
Բա խեղճ թուփը
Քեզ ի՞նչ արեց,
որ պոկեցիր...
***
ՏԱԹԵՎԻԿ
Տաթևիկ,Տաթևիկ,
Հովը դառնա քեզ թևիկ,
Գնա այգի ածխատիր,
Մատաղ ծիլը փայփայիր;
Առվի ջրով դու սնիր,
Ծիլն աճի, դալարի,
Աշխատանքով անբասիր
Ա յգում նոր երգ կարկաչի;
***
ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Տատը գնեց նախշուն գրքեր,
Այնտեղ կային շատ ծաղիկներ,
Մեծ-մեծ փղեր, արջ ու աղվես,
Գայլ, բորենի ու կզաքիս...
Աննան նայեց ու զարհուրեց,
տատին խնդրեց,
Որ չստիպի իրեն կարդալ;
-Խելոք բալիկ, բառախաղ է,
Բառախաղով գայլ ու գազան,
Մարդու լեզվով խաղ են ասում,
էլ ինչի՞ց ես դու վախենում...
***
ՍՈՎՈՐԻՐ
Ժամացույցի սլաքը մի շարժիր,
Բայց սովորիր, երկու թվերի մեջը
Հինգ րոպե է, 12-ից դեպի աջ, մինչև
6-ը, ասա`անց, 6-ից`12-ը,ասա պակաս;
Թե որ լինի փոքրը 1-ին, մեծը 12-ին,
Ասա`մեկն է, փոքրը լինի 2-ին, մեծը`
12-ին, ասա` երկուսն է;Այդպես փորձիր...
***
Մայրը մանրեց Լուռ պառկել է,
Չոր հացերը, ՈՒ նայում է
Տվեց որդուն, Ճնճղուկներին,
Որ դուրս տանի, Ճնճղուկներն էլ
Տա ծտերին; Փշուրներն են
Մի քիչ անցավ, Կտցահարում:
Որդին չեկավ; - Արի, մայրիկ,
Մայրը գնաց Նստիր հաշվենք
Եվ ինչ տեսավ, Ճնճղուկների
Ձյան վրա Ատամները:
***
Մի շպրտիր թուղթը փողոց,
Եվ ծացիկներ թառամած,
Մաքուր պահիր բակ-փողոցը,
մարդիկ նայեն հիացած...
***
Բարձրացար տրամվայ, վերցրու տոնսը,
Խելոք նստիր, բարձրաձայն մի խոսիր,
Մի ասա`քեռին խմած `, քույրիկը չար է...
Երբ տուն հասնես, կհարցնես ու կիմանաս
Ո՞ վ է ճիշտ, ո՞վ սխալ...
***
Լսիր, Գևորգ, մի լացիր,
Պաղպաղակը սառն է,
Մի շտապիր, սպասիր,
Շուտով- շուտով կհալվի...
***
Ի՞ՆՉ ԼԱՎ Է`ԿԱՏՈՒ ՈՒՆԵՆՔ
Երեք կոնֆետ
Աննան տվեց եղբորը;
Նա էլ կերավ, թուղթը թափեց;
Տատին ասաց`կատուն կերավ,
Մի քիչ էլ տուր;
-Այ, իմ խելոք, կատուն անձեռք
Թուղթը բացեց, թուղթը թափեց;
-Բա որ չունի ոնց է ճանկռում,
Թաթով տալիս;
Նա դիտմամբ է ձեռքը պահում,
որ քեզ չօգնի...
***
-Մեր Նազիկը
Չի մեծանում,
Ոչ ուտում է, ոչ քնում;
-Ապա, փորձիր
Միայն միրգ տալ
Ու մի խոսիր.
Չի կարելի,
Շատ մի ասա,
Ձեռքը բռնիր,
Ինքդ արա,-
ասաց Աննան
ՈՒ ծիծաղեց;
Մայրիկ, նայիր
Տիկնիկներիս,
Պար են բռնել
Ես եմ նրանց լավ խրատել...
***
ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԶՐՈՒՅՑԸ
/2 և 4 տարեկան/
Երկու եղբայր են լինում, մեծը չար, փոքրը` խելոք;Փոքրը սիրով
խաղալիքները, ծաղկազարդ ափսեն, գնդակն ու մատիտները տալիս էր
մեծին, իսկ մեծը` ոչինչ...
Փոքրը միշտ ասում է. ,, Գոռ, բա ես քո ապերը չեմ, թող ես էլ խաղամ, խաղալիք տուր...,,;
մեծը աքլորանում է;Մի օր մայրը լսում է, ինչպես է մեծը փոքրին ասում, որ իրենք եղբայր-
ներ են , դրա համար է ,,Նու պագադի,, մայկան հագել; Փոքրը ասում է. ,,Բա ինչու՞չես ավ-
տոն տալիս ես խաղամ,,;
-Ապեր, ավտոն շոր չէ, կջարդես;
-Շորն էլ ` դու կպատռես...
***
ՈՎ ՇՈՒՏ, ՆԱ ԿՈՒՇՏ
Չալ հավերը
կտին հասան,
մինչև տատը
ջրամանը
ջուր կլցներ,
նրանք կերան;
Ոսկեփետուր
հավը եկավ.
-Այսօ՞ր էլ ես
սոված մնամ;
-Երբ կանչում են`
ջու,ջու,ջու, ջու,
մենք վազում ենք
անմիջապես;
դու էլ վազիր,-
հավերն ասին;
-Լավ կլինի,
որ բաժինս
առանձին տաք;
-Ոչ,ոչ...
Եվ հավերը
որոշեցին,
իրար մոտից
չհեռանալ,
կտին հասնել
միշտ միասին;
***
Սևիկ,սևիկ, մի լորիկ
Ձու էր ածել չալպտուրիկ;
-Է՜յ, չար տղերք, հեռացեք,
Քար չգցեք էլ բնին,-
ասաց Սեթը ամենքին.
-Թող ճտերը դուրս թռչեն,
այգում, դաշտում թռչկոտեն,
ՈՒրախ երգեն ձորերում,
Առվի նման կարկաչեն...
***
Անի, Անի, շուտ արի,
Տամ քեզ խաչը մեր դարի,
Տար Մասիսը զարդարի,
Թող թշնամին կարկամի...
Թռիր աղջնակ իմ դարի,
Արծվաբունը մեր Վանի,
Ոսոխը թող իմանա,
Որ դուստրն ես հայ ազգի...
Շրջիր Վանում գեղանիստ,
Մուշ ու Սասուն էլ մտիր,
Շենացրու սուրբ Անին,
Որ զանգերը ղողանջեն...
***
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԾՆՎԵԻ ԹՎԱՆՇԱՆՆԵՐԸ
Կլոր-կիոր մի շրջան էր,
ուղիղ կիսվեց,
մեկը ծնվեց, մեկը հատվեց,
ծնվեց չորսը, հինգը, վեցը,
յոթը, ութը, ինը, տասը;
-Ինչպե՞ս, մայրիկ;
-Նկարում եմ, հիմա նայիր;
Մայրը գծեց ու նկարեց;
-Մայրիկ, իսկ չես ասի,
ու՞մ նման են,
ինձ ասում են, քեզ նման եմ;
-Ոչ թե` ու՞մ, այլ`ինչի՞;
-Տես, մեկը գիծ է մեխի նման,
գլխին թեք, փոքրիկ տաշեղ;
Երկուսը`մեր Բոնախի պոչն է`
վերև տնկած;
երեքը ոչխարի եղջյուրներ`
իրար կպած;
Չորսը լ-ն է, մի հատ պոչ;
Հինգը` մանգաղ;
Վեցը`ձու`կողքը կոտրած,
գույնը թափած, դեղնուցը
տակը նստած;
Յոթը`ռախիտ նեկ, մեջքին գոտի;
ՈՒթը`երկու զրո իրար կպած;
Ինը`շրջված վեց;
Տասը`մի մեկ, մի զրո;
Թվանշանները սրանք են,
որ կոչվում են արաբական;
***
Հոպոպ, հոպոպ,
շուտ արի,
ցույց տուր ճամփան
մեր սարի;
Գնամ սարը
ծաղիկ փնջեմ,
ուրախ-ուրախ
գյուղ մտնեմ...
Դպրոց գնամ,
կարդամ, գրեմ,
գրեմ նամակ
տատիկիս;
Բարև գրեմ
պապիկիս,
նախշ-նախշունիկ
քույրիկիս...
***
Վա՜յ, ծիտիկ ջան,
քո կուտիկը`
լավ հատիկը,
հավը տարավ;
Գնամ, բռնեմ,
լավ քոթակեմ,
խլեմ, բերեմ
իր տարածը;
Էլ մի լացիր,
լուսածագին
կուտ կլցնեմ
կալի ծերին...
***
Արի, արի, ջան Աննա,
նորից կրկեմ կաթոգին,
նանիկ ասեմ`օրորվի,
արփին շողա, դու քնի...
Երբ արթնանաս դու քնից,
ուսեմ, գնանք Մոսկվա,
հայրիկդ` որպես ծաղիկ
գրկի, քեզնով հիանա;
Հետո ասես` տատա, ը՜ը,
մատդ տանես շրթունքիդ,
շրթներկ քսեմ շողշողա
ծիծաղատեսք ջինջ դեմքիդ;
***
ՁՈՒԿԸ ՄՈԼՈՐՎԵՑ
Մի տեղ սառույցը
կամուրջ էր կապել,
մոլորված ձուկը
սառել, մնացել...
Հասնի կամրջին,
թարփը կընկնի,
թե տեղում մնա,
թշնամին կգա...
***
ԾՈՒՌԹԱԹԸ
Մրթմրթալով ծուռթաթը,
տրորելով սահնակը,
հոտոտելով թարմ օդը,
աչքին ընկավ փեթակը;
Նա չէր եկել անտառից,
բերել էին վանդակից,
դաս էր առել դպրոցում,
նաև պարի հանդեսում...
Կոնֆետ կերավ ու պարեց,
հինգ-վեց անգամ պտտվեց,
հենց բերանը դատարկվեց,
ոռնաց, գոռաց,կատաղեց...
**
Տոտիկ, տոտիկ,
արի, ծիտիկ,
քեզ տամ կորեկ,
ցորեն-հատիկ;
Ձյունը հալվի,
ցուրտը փախչի,
գարունը գա,
դու երգի.
ծը՜լ-վը՜լ,ծը՜լ-վը՜լ,
ծի՜վ-ծի՜վ, ծի՜վ-ծի՜վ,
ծի՜վ-ծի՜վ, ծի՜վ-ծի՜վ,
կը՜տ-կը՜տ, կը՜տ-կը՜տ...
***
ԵՐԵՔ ՕՐ
Մի նազ թմբլիկ, փափկամազիկ,
չորքոտանի,
երկուսը կարճ, երկուսը երկար,
երբ վազում էր սարն ի վեր`
մրցող չկար նրա հետ,
երբ իջնում էր վազքով ձորը,
գլուխկոնծով, քիթ պռունկ է
արունոտում;
Մոր անուշիկ լիքը կրծքից
երեք օր է նա կաթ ուտում;
Շատ հնուց էխոսվել էսպես,
առաջին շլդիկն էր աշխարհ գալիս,
գայլը հասավ նրան խժռի;
-Ինչքա՞ն մնամ, շատ եմ քաղցած;
-Աշխարհ բերեմ, ձագիս հարցնեմ,
ինչքան ասի, թե մի երկու,
թե վեց, յոթ, ութ, թե շատ տարի;
-Լավ իմացիր, ձագիդ էլ եմ ուտելու;
-Թող արև տեսնի, մի քիչ խաղա
ծաղիկներում ու խոտերում,
սառ ջուր խմի այս ձորերից...
Մռայլ գայլը`բաց երախով, անգութ սրտով,
շատ սպասեց, աչքը թփից չհեռացրեց;
ՈՒ կեսօրին մայր Նազիկը շլդիկ ծնեց;
Մղկտալով հարցրեց ձագին.
-Երեք տարի կաթ տամ, թե՞ երե՜ք օր;
Երե՜ք օրը, որ խեղճ մայրը`
դողդողալով երկար ասաց,
շլդիկին թվաց` դա է լավը;
Բլբլում է` երե՜ք, երե՜ք օր...
Շլդիկը դեռ աչք չէր բացել,
ի՞նչ իմանար, որն է չարը, ուը` բարին...
Դրա համար շլդիկները կարճամիտ են,
մոր կաթն է հարստացնում
որդու միտքն ու խիղճը;
Շլդիկները սկսեցին մորթի փոխել`
անտես մնան որսորդից ու չար գայլից,
որ ձագեր տան ու բազմանան,
դաշտ անտառում ոստոստեն...
***
ԳԻԺ ՄԱՐՏԸ
Ցուրտ ձմեռ էր, պառավ նանը`
չոր խոտ չուներ, գառ,ուլին
կշտացներ...
Գարուն բացվեց, խոտը շլեց,
դաշտ ու անտառ կանաչեց;
Պառավ նանը ուրախացավ.
-Ջա՜ն,գիժ մարտն էլ անցավ-գնաց,
էլ դարդ չունեմ;
Մարտը լսեց, նորից գժվեց.
-Ես դեռ այստեղ, նանը ծաղրի;
Ապրիլին խնդրեց, փոխ առավ
մի քանի օր,
խեղճ ուլերին սովից խեղդեց...
Տխուր մնաց պառավ նանը,
գնաց նստեց կանաչ դաշտում,
խեղճ ուլերին մտաբերեց
ու ավանդեց սերունդներին.
-Էլ չծաղրեք, դուք գժերին,
տեսեք, ինձ ինչ օրը գցեց;
Ապրիլի սկիզբը`
գիժ մարտի օրերն են,
զգույշ եղեք, ձեր գառ, ուլին
գիժ մարտը չգա, խեղդի...
***
ՇԱՏ ԷՐ ՈՒԶՈՒՄ
Գնելը վերցրեց դահուկները, սար բարձրացավ ու սուլելով ներքև
իջավ; Տեսավ հետքեր ձյան վրա; Թե իմանամ արջի հետք է,ուղիղ որջը
կգնամ;Պայման կանեմ, ինձ չգզի,ամռանը մեղր ու հասուն տանձը կտամ
ուտի,մենակ թողնի, մի քիչ որջում մնամ, լավ տաքանամ, թե չէ սառած
ինչպես խաղամ;
Գնելը հասավ ու ի՜նչ տեսավ; Խեղճ շլդիկը թակարդում,կարճ
ոտքերը արունոտված, վնգստում է ու աղերսում; Տղան փրկեց շլդիկին ու
մոռացած արջի որջը`թռչկոտելով գյուղ հասավ;ՈՒզեց խոսել ստից-
մտից, շատ ամաչեց ու մտածեց; Պատմեց ճիշտը, ինչ եղել էր,ինչ տեսել
էր; Մեծ եղբորը խնդրեց` սար գնալիս իրեն տանի, շատ է ուզում մի արջ
տեսնի`որջում քնած...
***
ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ
Պրոֆեսորը փողոցում հանդիպում է իր նախկին ուսանողուհուն,որը
մայրենի լեզվից ութ, թե՞ տասն անգամ անբավարար էր ստացել, երեք
անգամ էլ պետական քննությանն էր մասնակցել;
-Ինչպե՞ս ես, գոնե տարրական դասարաններում կարողացար
աշխատել;
-Երեք դասագրքի հեղինակ եմ;
-Դրա համար է քերականությունը հանվում դասագրքերից;
***
Սարգիս պապիկը աջ ոտքի տրեխը հանեց, հողը թափ
տվեց, նստեց թամբին;
-Պապի, մյուս տլեխտ էլ թափ տուլ,-ասաց թոռը;
-Արմեն ջան, էն մինը երկու համար ոտիս փոքր ա, հազիվ եմ հագել,
քրոջս թոռի կոշիկն է, հող դառնալու տեղ չկա...
***
Տարեց Մարիամ տատը դժգոհեց քաղաքից եկաշ հարսին;
-Լիանս ո՞նց է ընդունվելու, էլ հին ունեցվածքս չկա;
-Քննություն կտա, կընդունվի;
-Ի՜,ի՜նչ քննություն, սաղ փող ա...
-Իմացողի համար փող չի;
-Ոնց չի փող;Մարտիկս,որ ընդունվեց, 56 հավ ունեի, կչկչալով
ածում էին, չխկչխկալով ծախում էի;200 մեղվի փեթակ ծախեցի;
Ստալինը նոր էր մեռել, 1500ռուբլի տվի ընդունվեց, 7-8 էդքան էլ տվի,
ավարտեց, գոմեշն ու կովերն էլ ծախեցի, դատավոր շինեցի;
Մեծ թոռս`արմենը,/հիշու՞մ չես/ երկու ,,Վոլգի,, ծախս արինք,որ
բժիշկ դառավ;
Օրինակնին մեր տանն են;
Ասինք կարգերը փոխվին, կարմիր ժանտախտից պրծնունք, տեհեք`
ինչ կարգեր կլինեն; Հըմի էլ ասում են կանաչ է պետք; ես էլ հենց գիդեմ,
դաշտի կանաչիցն են ուզում, ասում եմ`որի՞ց...
***
ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐ , ԵԿԵՔ...
Միակ 26 համարի դեղնադաչնագույն ավտոբուսը հասվ 9-րդ
զանգված` 9-րդ գյուղ, որտեղ ծառ ու ծաղիկը մուտք չի գործել; Լուցկու,
թե ծխախոտի տուփերի նման շարված են ինը հարկանի շենքերը;
Թաղամասը երիտասարդ է, բնակեցված նաև թոշակառուներով; Եվ
միակ պետական ավտոբուսին մոտենում են դողացող ձեռքերով ու
ոտքերով թոշակառուները, իսկ երիտասարդ վարորդը քմծիծաղով
ձայնում է`եկե՜ք,թոշակառուներ, ձրի տրանսպորտ է, եկե՜ք...
Նրանց տխուր հայացքները խոսուն են, մեկի կրծքին
,,Աշխատանքայն հերոս,,-ի աստղն է խունացած, մյուսի կրծքին`
պատերազմի վետերանի կրծքանշաններ...
Ոսկրացած դեմքերով, արցունքոտ աչքերով գնում են պասիվ
բողոքի, ուր չեն բացվում պաշտոնյաների դռները;
Լավ է, որ շատերը չեն լսում հեգնանքը չեն հասկանում,
թերատ ու սառը ժպիտով բախտակիցները բարևում են միմյանց...
***
ԷՔՍՏԵՌՆ ԹՌԻՉՔ
Վահանը 4-րդ դասարանից մինչև 8-րդ դասարան, շենքերի
նկուղներում շներ էր վարժեցնում, հաճախ էլ, հաճախ էլ դասագրքերի թոխարեն
շների ձագեր էր դպրոց տանում;
8-րդ դասարանի առաջին կիսամյակում երեք գնահատական ուներ
միայն ֆիզկուլտուրայից;Ռուսերենի, անգլերենի տառերը չգիտեր,
հայերենի ձայնավորները բաղաձայններից չէր տարբերում, կարդում էր հեգելով;
Տարվա կեսին մտավ տնօրենի առանձնասենյակը.
-Վկայականս տվեք, գնում եմ Մոսկվա;
-Ի՞նչ վկայական, 12 վատ ունես, մանկխորհը պետք է որոշի`
թույլատրել վերաքննության, թե մնալ նույն դասարանում,-զայրացավ
տնօրենը;
Եկավ կարմիր մայիսը;Վահանը Մոսկվայից եկավ`կաշվե
վերարկուով,փայլփլուն կոշիկներով, ձեռնոցներով, ծամոնը բերանին;
-Զդրայստվույտե, տօվարիշ Վասիլյան, դայ մնե ատեստատ...
-Վահան, քննություններն մասնակցիր, պարապե՞լ ես...
-Չտո՛, չտո՛...
Վահանը, մայիսի 9-ին, կարմիր հրապարակում ընկերուջը` Գևորգին,
ցույց տվեց երեկոյան դպրոցից ստացած ատեստատը` գերազանց
գնահատականներով:
- Արա՛, Վահա՛ն, 10-րդ յոթ տարու՞մ ես ավարտել:
-Երկու անգամ էքստեռն թռիչք եմ կատարել, թող Վասիլյանը մռլտա ...
ՄԱՆՈՒԿԸ
Մանուկը 4-5 տարում, ոչ մի օր ճիշտ ժամին դպրոց չմտավ:
-Ժամը չեմ ճանաչում, գումարում, հանում չեմ կարող սովորել:
Մի օր էլ Մանուկը կանգնեց "Քավորի" սեղանի մոտ: Դասղեկը
հարցրեց, իմացավ դպրոց չգնալու պատճառը:
- Օրական 500 դրամ են տալիս:
- Կարողանու՞մ ես հաշվել,- անհանգստացավ դասղեկը:
Մանուկը ցույց տվեց ավտոմատ հաշվիչը:
- Բա, ո՞վ է կարդում ...
- Գմբոն ...
ՄՈՐԴ ԱՐԵՎԸ ԱՊՐԻ ...
Լույսը բացվելուն պես հարևանները` Սաթենը, Մանեն, Նանեն
միջանցքում նստում, սրճում էին: Ժամի 11-ին Մանեի սիրած տղամարդը
գալիս էր, հյուրասիրում` պաղպաղակով, բանանով, նարինջով, նոր
տեսակի շոկոլադներով:
Սաթենի բերանը 4-5 տարի էր չէր փակվում, Ռազմիկի արևով էր
երդվում: Ռազմիկի, "Վոլգա-24-ը" իրենց ծառայողականն էր` սկսած
Կոշի գաղութից մինչև բժշկական ինստիտուտ ընդունվելը,
Բագրատաշենից Մարտունի:
- Տղա՛ է, տղա՛,- Ռազմիկի ճակատը համբուրելով` ասում էր
Սաթենը: Սաթենը Ռազմիկի արևշատության համար օրը 10 անգսմ
երեսը խաչակնքում էր.
- Մորդ արևն ապրի, անփորձանք ապրես ...
Վարդավառի օրը Սաթենը, տան պատերը բռնելով, հազիվ դուրս
եկավ: Լեզուն բերանում պտտեց, կարծես ջրի կարոտ էր, ատամները
զնդանի նման իրար խփեց:
- Սաթե՛ն, ի՞նչըղ ես մռլտում, ի՞նչ եղավ,- անհանգստացավ
Մարիամը:
Սաթենը երեսը ծամածռեց, հոգոց հանեց ու ճչալով ասաց.
- Նանոս զանգեց, մարդը 2-3 տարի է սիրեկան ունի, սիրուհու
հարևաններին ծառայում է, ինքն էլ իշի անգճում քնած;Բա, էդ
հարևանները մարդի՞կ են, խոսեք `՜...
Գործերը տվել է դատարան,
բաժանվում է, նման մարդու հետ ապրել կեղնի՞...
-Բա, դա տղամարդ ա,-ավելացրեց Մանեն;
- Ի՞նչ տղամարդ,- ծղրտացին մյուսները:
Մարիամն ու Նանեն երեսները խաչակնքեցին` մեղա՜, կանչելով ...
ԿԱՔԱՎՆ ՈՒ ԱՂՎԵՍԻԿԸ
Կաքավն անուշիկ երգեր երգեց ու փառաբանվեց, քանզի մեղմանուշ
ձայնին սպասողներ կային, սիրո մոլուցքով տարված, բայց Կաքավի փե-
տուրն անգամ չքսվեց նրանց պնչին: Կաքավը միայնակ էր, էն ծանր կյան-
քում, բնության պարգև` անգին զենք ուներ ու այդ զինավառ զենքով ուրիշ
ձոր գնաց, ոչ կաքավելու, այլ` աշխատելու:
Աղվեսիկը` դունչը սրած, կրթության օդն էր հոտոտում, որտեղ
աղվեսատոհմի, շատ խելք պետք չէ, գտավ Կաքավին շողոքորթելով
տարավ, որ մերձեցնի աղվեսատոհմին: Ինչ դավեր նոթեց, խորամանկեց,
ապուպապերից ժառանգած սրեր խաչեց, բան չստացվեց.
Կաքավը երգը շրթից չհանեց:
Թռան տարիներ, Կաքավը երկու արու զավակ ունեցավ:
Հրաշք կատարվեց, Կաքավը կիսեց դարը մեջտեղից ու Կաքավ մնաց:
Շատ անգամ թռավ ուրիշ թառի մոտ, թռչներգ լսեց, բայց չխառնվեց:
Աղվեսիկը իր բույնը փոխեց, եկավ Փորձառուն: Կաքավին տեսավ, զնննեց
տոհմ ու ցեղ, թառից թառ թռցրեց: Կաքավը նորեն հիօն երգը երգեց:
Փորձառուն Աղվեսիկի դնչիկը շոյեց.
- Քեզ ի՞նչ էր արել այդ Կաքավը հեզ ...
Ու թողեց երգի` Կաքավն իր սարում, որ սարը սարին նմանվի ...
1998 թ-. հուլիս
ԿԱՔԱՎՆ ՈՒ ՄԺՂՈՒԿԸ
Օրն էր բարի, օրն արևոտ, Կաքավը սարից իջավ գյուղամեջ ու
կաքավային համաչափ քայլով, ոտքն արևոտ, ոտքը շաղոտ, կտկտոցով,
օրոր-շորորով, ակամա շատերն էլ հիացան նրանով...Մեկ փարթամ
վարսերն էր կապում, քանդում ու հյուսում, սև աչք-հոնքը սուրմայով
ներկում, ձայնը զրնգուն, հոգին հարուստ, կարծես մեղմանուշ աղբյուր էր
հոսում; Ինքն էր ու ինքը, իրավ այդպես էր... Մժղուկը տեսավ Կաքավի
տեսքը ու մժեղային միտքը խռնվեց; Կաքավին սիրե՞ն, հարսնանա, գա
ինձ դրկից, չէ մի...
ՈՒ քունը կտրած` հնարը գտավ...
Լեզվի տակ խո՞մ ոսկոր չկար, ասավ ու ասավ...
Կաքավ ու մժղուկ դպրոցից ելան, Կաքավը կաքավ, քայլքը`հմայիչ,
շորոր շարժումով,մժղուկը մժղուկ, քայլքը`ծուռտիկ;
- Շատ ես բարձր, թաթիդ ծայրը, որ սղոցես, հարմար կքայլես...
Հպարտ կաքավը երկու տարի հազիվ դիմացավ, գնաց`իր երգը
ուրիշ ձորերում անուշ երգելու, կաքավ մնալու...
Մժղուկը խնդաց, որ մժզուկ մնաց ու քրքջաց,
-Դե, `լ Կաքավ չկա, ուրեմը Կաքավը ես եմ...
1965թ.-Թեղուտ
Հ.30, 20.08.90թ.-,, Գրական թերթ,,
,, Օրենսդրություն կաշառքի մասին,, նախագիծ
-Վերջապես հասավ սպասված ժամը, ես գրանցվելու եմ
,,Կարմիր գրքի,, առաջին համարում /Գոնե սա օրինական տիրոջը
գտնի/... Խնդրում եմ միտինգայնություն չսկսել...
Լրացման հ.1 կետում կա առաջարկություն` ,,Կաշառակերությունը
որպես ուս. առարկա մտցնել նախադպրոցական, բարձրագույն ուս.
հաստատությունների ծրագրի մեջ,,;Հավաստի գիտեմ, որ այդ
առարկային տիրապետողները մանկավարժների 90 է կազմում, դժվար
կգտնվի իսկական մասնագետ, երբ քիչ ժամերով համաձայնի պարապել
/եթե զուտ մասնագիտականի անցնի/, կարելի է դասավանդողի
դրույքի մոջ փոփոխություն կատարել / բացառության կարգով/;
Ըստ իս, առարկա մտցնելու կարիք չկա ,,ջուրն իր ճամփան վաղուց
է գտել,,, 50-60-ական թվականներից ցայսօր /չնայած մեծ մայրիկս ասում
էր` մարդկանց մի մասը ի ծնե ընչաքաղց են/; կաշառակերությունը հասել
է որոշակի բարձունքի, համարյա բոլոր բնագավառներում, հատկապես
լուսավորության մինիստրության բաժնից մինչև
դոկտոր- պրոֆեսորի աստիճանը;
Խորհուրդ ընթերցողներին /մասն./ բազկաթոռումդ հանգիստ նստիր
և հիշիր, թե ինչպես են արել, անում, դեռ պիտի անես; Չգիտես`թողն ինչ
բան է, ջրի նման ես գործածում; Այսօր տասնհինգ ռուբլի եմ ծախսել, գտնում եմ,
որ հինգ ռ. ավել է... ՈՒ ողջ կյանքում այսպես; Դուք կերեք ու քեֆ արեք,
նազարների կյանքն անմեռ է...
Մսուր- մանկապարտեզ 50-200ռ. /վերջերս ոսկե իրեր/
Թեքումով դպրոցներ /մուտքի վճար/ 100-300ռ.;
Հերթագրում` ուժեղ ծանոթ;
Աշխատանքի անցում 1000-5000ռ.
Տնօրենի պաշտոն` 3000-5000ռ.
Փոխտնօրեն` 1000-2000ռ.
Դասաբաշխում, դասացուցակի կազմում, տոն- ծննդ,ան օրերին
վերաբերմունք;
ՈՒսումնարաններ- տեխնիկումներ -5000-8000ռ.
Կիրովականի մանկ. ինստիտուտ`15000-20000ռ.
Խ. Աբովյանի մանկ. ինստիտուտ` 12000-18000ռ.
Ժողինստիտուտ`35000-65000ռ.
Բժշկական իհստ.`80000-120000ռ.
Գյուղ,` 25000-55000ռ.
Մամուլը, ռադիոն, հեռուստացույցը, ամբիոնները տրամադրված են
բոլոր կաշառակերներին; Մի վախեցեք,դեմոկրատիայի պայմաններում
պահպանվում են նույն չափերը` խիստ զգուշությամբ; ՈՒրեմն կարիք չկա
կադրերի պատրաստման համար մտահոգվել;
Քանի որ ռուսամոլները զգալի են, երկու տերմինն էլ կարելի է
օգտագործել ,,նալոգ,, , ,,կաշառք,,;
Նորընտիր պառլամենտը,անշուշտ, նոր ձեռնոց կհագնի /վա՜յ, մեզ.../;
Հայաստանի հայուհի
Սիրելի խմբագրություն, անունս չեմ գրում, որ ընթերցողները չասեն`
էս ո՞վ է, էս հիմարը, ճանաչողները`քո հիմարությունով ինչի՞ հասար...
***
Ոսկեղեն աշուն էր, եկեղեցու պատին աճած թեղին քրքումի պես
դեղնել էր; Կույսը կանգնել էր արևի տակ`հայացքը հառած
ուխտավորներին; Տարեց ուսուցչուհին քննախույզ մոտեցավ կույսին.
-Ո՞վ է եղել Ձեր մայրը, եթե գաղտնիք չէ;
-Այստեղի 70 տարվա կույսը...
***
Թոշակ-դոշակ...
-Է՜, Մանուշակ, թոշակի գնա, դոշակը ընգի..Էս պետությունը,որ 55
տարեկանում թոշակի է գցում, գիտի, որ 5-6 տարի հազիվ կապրես,
ամեն ինչ հաշվարկված ա...
***
,, ԸՄԲՌՆՈՒՄ...,,
Սառը քամին կոտրած պատուհանից խուժեց սենյակ;
ՈՒսուցչուհիները կծկվեցին հնամաշ վերարկուներում;
-Կոշիկիս կրունկը չկա տասներորդցիների մոտ եմ, ինչպե՞ս գնամ,-
ասաց հիսունն անց քիմիայի ուսուցչուհին;
-Ա՛յ, այսպես, հենվիր աջ թաթին, մտիր դասարան;
Գրատախտակին չմոտենաս, դուրս կգաս 5-6 րոպե ուշ, 7-րդ դասաժամն
է,-խորհուրդ տվեց մաթեմատիկայի ուսուցչուհին;
-Կոշիկիս բերանը բաց է, թելով կապում էի, մի ամիս ոչ մեկդ
չնկատեցիք, համա ոտքերս ջրում գնում գալիս են,- ասաց մայրենիի
ուսուցչուհին;
-Արի՛,արի՛,- պայուսյակից մի մաշված գուլպա հանելով` ասաց
ռուսերենի ուսուցչուհին,-անցկացրու կոշիկիդ վրայից, մտիր դասարան,
ափսո՜ս`կարմիր է...
Ոչ մի աշակերտ էլ մեզ վրա ուշադրություն չի դարձնում, էլ չեն
ծիծաղում, հանգիստ մտեք դասարան; Նախագահը չի ասել
,,ըմբռնումով,, մոտեցեք,-ասաց ֆիզիկայի ուսուցչուհին;
***
Բոթը հասավ նոր թաղերը,
Թե բակերի շները
Ենթակա են հավաքման...
Դռները բացեցին ու փակեցին...
Օրը չանցած`թաղը լցվեց
Վայնասունով...
_Էս վերդի՞ց լուս ընգան,
Ըսին ժողվել ե՞ն...
-Ժողվող ձեն կհանի՞,
Խելառ մարդ, կրակին,
Խո՞մ չարին,
Որ ըսածն ըրին,
Որ էսի էնեն
Քամու լման կթչեն,
Շան նման կհաչեն,
Էդ երբ է շուն
Շան ոտ կոխե...
7.03.97թ.
***
ԽԵՎԻԿԻ ԵՎ ԹԵՎԻԿԻ ՆՈՐՕՐՅԱ ՎԵՃԸ
Խևիկը լսեց բուհ-ի քննություններին մասնակցելու լուրը,ամուսնուն`
Թևիկին, ասաց.
Ինչ լավ է, մի ամիս էլ կվարձատրվեմ, մի կուշտ ծիրան կուտենք;
-Իզուր պարի մեջ չմտնես, դա քո տեղը չէ,նրանք քեզպեսների
համար չեն տվել այդ հայտարարությունը;
-Կասկածում ե՞ս, Թևիկ ջան, դեռ գիտելիքներս տեղն են, նույն
թեստերն են, որ բուհ-ի համար պարապում եմ,- կարճ կտրեց Խևիկը;
Խևիկը մրցույթին հանգիստ մասնակցեց, գրեց,վստահ դուրս եկավ;
Միջանցքում Դեղձանիկը,Նուշիկը,Թուշիկը իրենց տիրունական
ձայնով գովերգում էին նոր նախարարի տրամաբանական
մտածողությունը;
-Ոչ եղել է, ոչ էլ կլինի այսպիսի նախարար,-ծվծացին
Թռչնիկները;
Խևիկը, Փշիկը, Մրջնիկը նայեցին-վերանայեցին իրենց գրավոր
աշխատանքվերն ու զարմացան, ստուգողներ Թաթիկն ու Թութիկն էլ
զայրացան;
-Ինչպե՞ս ես պարզեցրել, ոչ թե անդունդի վրա է կախված, այլ`
պատշգանբը... հասկացա՞ր...,-բազմանշանակ ասաց Թաթիկը;
-Չէ,- պատասխանեց Խևիկը;
-Դե որ չես հասկանում, էլ ինչ ասեմ,-դժգոհեց Թաթիկը;
-Շարունակեք,-կիսահեգնանքով ասաց Խևիկը;
-Ոչ թե բազուկը քաղհանեց,մոլախոտը լցրեց լցրեց առուն, ա՞յլ...
-Այլ ի՞նչ,- չհամբերեց Խևիկը;
-Քաղհանել, գիտե՞ս` ինչ է նշանակում`քաղել, հանել,ուրեմն
բազուկն են լցրել, ոչ թե մոլախոտը,- պնդեց Թաթիկը;
Խևիկն զգաց,որ Թաթիկն ու Թութիկը այն հազվագյուտ
սովորողներից են եղել, որոնք ոչ բուսաբանություն գիտեն, ոչ
ֆիզիկա, ոչ էլ տրամաբանություն ունեն;
Զրույցն անցավ ,,ապահով,, խավին`միջանցքի թառահեղ
Թռչնակներին;
-ՈՒրեմն քսաներեք տարի է բուհ-ի համար պարապում եմ,
երեսունհինգ տարվա մանկավարժ, դեռ քաղհանել բառը չեմ հասկանում,
նախադասություն պարզեցնել չգիտեմ,-դժգոհեց Խևիկը;
-Էն ժամանակ ի՞նչ լեզու, լեզու լեզու հիմա է,-ծվծվացին
Թռչնակները;
-Լեզվի մեջ նոր ի՞նչ փոփոխություններ կան, եթե կա ինչու՞
դպրոցները տեղյակ չեն;
Խևիկը մի քանի ձեռքով մի քանի տեղ դիմեց; Գրավոր աշխատանքը
արգելեցին հանել ,ի՞նչ պատճենահանում, ի՞նչ բան... Մի պրոֆեսոր
հրավիրեցին, պնդեց Թաթիկի ու Թութիկի տեսակետը...
Շտապ ներս կանչեցին Թռչնակներին և Ագռավի օգնությամբ
անսխալ գրավորներ ,,կառուցեցին,,; Եվ 80-ից ավել հարյուր տոկոսանոց
գրավորներ դարձան...
Ինչ լավ է ասել Պ. Պռոշյանը...
Խևիկն աչքի տեսածն ու լսածը պահեց հոգու խորքում`որպես
անմար հուշ...
Վրա հասավ ամառը; Բոթը Իջևանից հասավ Երևան, Երևանից մյուս
մարզերը`մայրենի լեզվի քննությունը գտնվում է վստահելի, կյանքի
ուղիղ ճանապարհ անցած մարդկանց ձեռքերում; Խևիկը քնել
չկարողացավ, Թևիկը վշտացավ;
-Ցավող տեղ ունե՞ս, լեզվիդ տակ վալիդոլ դիր...
Լեզուն երեք օր հետո բացվեց;
-Թևիկ ջան, երկաթե հավերը`ՀՀՇ -ի հավերը,ձվերն անպատմելի...
Բանիմաց դասախոսներ եմ ունեցել, ոչ մեկն իրեն այդպես չի պահել,
ինչպես Թաթիկն ու Թութիկը; Դոցենտ-պրոֆեսորները նրանց համար
ոչնչություններ են, զարմանում եմ`անազնիվ մարդն ինչպե՞ս է
գրականություն պարապում, ազնիվի, գեղեցիկի, բարոյականի մասին
խոսում,մի՞թե նրա խոսքը կեղծ չի հնչում;
- Է՛, դրանք անտիկվար բաներ են;
-Չհասկացա՞, դրանք էլ են սեղանիկի ապրանք...
-Դու մեր շրջանի Կաչաղակին լավ գիտես;
-ՈՒ՞մ;
_Տիկին սարսափելուն; Մի օր ասաց, կնիկդ անխելք է,
թևիս տակ չմտավ, մարդավարի ապրեր...
-Բա ճնճղուկը Կաչաղակին կընկերանա...
-Թևիկ ջան,ներիր, կարապիս վերջին երգն էր; Միայն մի խնդրանք
ունեմ համայն աշխարհի նորարներին`ստեղծել անթերի ռոբոտ, դրանով
լեզու դասավանդել դպրոցներում; Դիմորդների գրավորները
վերանայելիս պարզվում է,որ միավորներն անգամ ճիշտ չեն գումարել
,,բռնելու,, տեղ են թողել; Առևտրի աշխատողի նման միշտ մանրը ետ
տալիս են սխալվում; ՈՒրագ են, ուրագ,անուշ էլ երգում են.
-Մի բան արեք` մտնեմ բուհ,
տիրեմ աթոռ`թիկնաթոռ,
ելնեմ սարը, ստի սարը
որ թոռներս ինձ հիշելիս
ասեն`ապրի մեր Տատիկը,
մենք էլ կապրենք`ճիշտ նրա պես...
1996թ.-հունիս
20-ՐԴ ԴԱՐԱՎԵՐՋ /ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐԱԳՐԻՑ/
Սկսվեց1999-2000 ուս. տարին, իմ աշխատանքային 36-րդ աշունը;
Օգոստոսի 27-ին, բնակարանիս լույսը կտրեցին`պատճառաբանելով,որ
տասնմեկ հազար դրամ պարտք ունենք, ըստ էլեկտրացանցի աշխատակցի`
տեխնիկական սխալի պատճառով, ամսի վերջին 100-126 կվ առաջ է
ընկնում /երևի գիտի` ծանր ճգնաժամը/; Ինչևէ; Օրենք է, չմուծեցիր, լույս
չես ունենա; Վճարիր, պետությունը ի՞նչ մեղք ունի, որ դու ուսուցիչ ես,
փող չունես, աղքատ ես, մի ապրի, գրողի ծոցը...
-Օրենքի կտրած մատը չի մղկտա,-վաղուց է ասված;
Սեպտեմբերի մեկին դպրոցից տուն եկա, ,,Հայաստան,, թերթից
հարցում արեցին, ես էլ հպարտորեն ասացի` գոհ եմ, որ ուսուցիչ եմ,
լավատեսորեն եմ նայում ապագային...
Մի կտոր մոմ գտա,վառեցի, սկսեցի շնորհավորել
բախտակիցներիս`նոր ուս. տարվա առթիվ; ՈՒրախացա, որ հեռախոսը
չեն անջատել, չնայած երեք ամսվա վարձը չեմ մուծել...
ինձ պատասխանում են.
ա/Սեդա-Էսօր նստեցի ավտոբուս`ամչնալով իջա, վճարունակ չեմ,
ինչ էնեմ...
Մի քանի օր առաջ արձակուրդայինս ստացա, տունը
երեք օրվա հացի փող ունիմ, չիդեմ` ինչ անեմ; 12 ժամ էլ դաս ունիմ; Մի
տեղ հավաքարարի աշխատանք էղնի, գնամ աշխատիմ; Ըսպես բան
կեղնի, 40տարի կյանքդ մաշիս, էսօր սոված նստիս...
բ/ Ռուզան-100 դոլար պարտք եմ արել,երկու տղայիս նորել եմ, էս
երկուսը դպրոց կգնան երկու ամիսհ հ ետո, երբ շոր, կոշիկ ունենան; Կամ
ինչ դպրոց, նշանակում են, ոչ էլ դաս են անում...20 տարվա ուսուցիչ եմ,
ոչ հագիս կա, ոչ վրես...
գ/ Գուրգեն- Ես, տիկինս ամռանը ծանոթի միջոցով գերեզմանոցում
աշխատանք գտանք; Ես թոս էի փորում տիկինս գերեզմաններն էր
մաքրում; Մեռելների հին շորեր են տվել, նորի նման հագել ենք; Թելոն
ասաց` քեզ համար էլ է շորեր վերցրել; տեսնեմ ինձ կպահեն, թե
կազատեն /30 տարվա մանկավարժ/;
դ/ Մարիամ-Տան վեց անդամներն ինձ են նայում, թոռանս կաթի
փողն էլ է վերջացել; Չգիտեմ` ինչ անեմ, խելագարվել կարելի է;
Ամուսնուս հին շալվարից շրջազգեստ եմ կարել, ներկել հարսս էլ հոր
տնից բերած մի վերնաշապիկ էտվել, կներկեմ կհագնեմ /32 տարվա
; մանկավարժ/;
ե/ Տաթևիկ-Աղջիկս բժշկականի 3-րդ կուրսում է սովորում,վճարի
պատճառով դուրս է մնալու, չորս գնահատական միայն ինստիտուտում
ստացավ; Փոքրիս էլ իններորդից հանել եմ, տվել ավտոլվացող, օրը400
դրամ են տալիս, չոր հացի հարցը լուծված է...
Ամուսինս ասաց`Ռուսաստանի վիճակը ծանր է,փող չի ուղարկելու,
երևի սանտիրուհու հետ էլ ամուսնանա, մեզ էլ կկանչի...Գլուխ
պահելու դար է, ինչ անենք.../24 տարվա մանկավարժ/;
No comments:
Post a Comment