Աշակերտուհին ոտքերը քաշեց նստարանի տակ;
ՈՒսուցիչը նայեց ոտացոբիկ աղջնակին,հայաց-
քը փախցրեց. ,,Պատերազմը ինչե՜ր չբերեց մարդկու-
թյանը; Այս դասարանում 25-ից 18-ը հայր չունեն...,,;
Ամաչկոտ, թխահեր աղջնակը գրատախտակին գրեց
ուսուցչի թելադրած բառը,նախադասություն կազմեց,
նստեց, արտագրեց, հիշեց մորը և, այն օրը, երբ մեծ մայրի-
կը առաջին տառը գրել սովորեցրեց և ձեռքը համբուրեց...
Աղջնակն արտասվում էր, ուսուցիչը մոտեցավ, շո-
յեց փարթամ վարսերը.
-Գոհար, աղջիկս, մայրդ երկու օրից հիվանդանո-
ցից կգա, մի տխրիր;
Դասի վերջին րոպեներն էին; Գոհարի մեծ քույրը
մտավ դասարան`ձեռքին մի զույգ ռետինե կրկնակոո-
շիկ, և դրեց վերջին նստարանի տակ; գոհարը դասամի-
ջոցին հագավ, բայց բակ չգնաց, ոտքերին մեծ էին; դա-
սերի վերջին միայնակ բռնեց տան ճամփան; ամեն օր
երկուսուկես կիլոմետր ճանապարհը գնում, գալիս էր;
հասավ իրենց տներին, կանգնեց, մտամոլոր նայեց ան-
ցորդներին.
-Ա՜խ, երանի մայրս այսօր գա, թեկուզև անթև... Ախր
ինչու՞ չեն տանում հիվանդանոց... երևի մահացել է...
Բա տաստս ինձ ինչպե՞ս է պահելու, ո՞վ կաշխատի;
Կեսօրն անցել էր, աղջնակը քաղց չէր զգում; Ճամփ-
եզրին դեղնել էին խոտերը, թոշնել աշնանային դա-
լուկ ծաղիկները; Վայրի կիսահաս տանձը թափվել էր
ճամփին, տխիլը կեղևից անջատվել, լցվել էր առվի մեջ,
ընկույզը` փոսերը;Սկյուռիկները ձմեռվա պաշար էին
ժողովում...
Տատը կալի ծայրին թոռանն էր սպասում; Գրկեց ու
թռչունների երամը ցույց տալով` ասաց.
-Մարդն էլ թռչուն է, բայց իր տուն ու տեղին կպած
է մնում, սրանք գալիս են, մեզ ուրախացնում ու գնում;
Տես, ինչ սիրուն են գնում`շարվեշարան...
Տատը կաթով ալյուրի ճաշ տվեց, մի կտոր էլ հաց;
-Գոհար ջան, դասերդ կկարդաս, գնամ ջուրը,
գնամ,- մեջքը հազիվ ուղղելով` ասաց տատը;
Փայտե սյան մեխից, որի վերևում ցուլի եղջյուրներ
էին, տատը վերցրեց խուրջինը, կոպին հանեց, դրեց
սնդուկը, դրսի գոգնոցը կապեց, դարպասի սողնակը
բացեց, ետ եկավ, մածնի փաթաթանը ետ գցեց ու մտա-
մոլոր բռնեց ձորի ճամփան; անցավ հոնի ծառի տակով,
ճյուղը կպավ թևին. ,,Էհ՜ է`, դու՞ ինչ ես ուզում, իմ կար
միր օրերը վաղուց սևացել են, ոչ քեզ եմ հիշում, ոչ մոշ,
ոչ մասուր,,;
Հասավ գետին, քթոցները դրեց կապույտ քարի
կողքին, մեջը` հինգ-վեց գլաքար, որ գիշերը ձկները մե-
ջը լցվեն;
-Էս բարիքները որ չլինեին, երեխաներիս ինչպե՞ս
էի պահելու, մենակ կաթ ու մածունով պահե՞լ կլինի...
Փառքդ շատ, տեր Աստված... հարսիս ձեռքը, որ օձը
չկծեր,ամեն ինչ լավ կլիներ; Գնամ ,Նազիկս եկած կլի-
նի, Շավարշս ու Լենիկն էլ գնացին բերք ստանալու ու
չեկան... Է՜, տվածներն ինչ է, քանի՞ օր կբավականաց-
նի;
Նանը մտքի ետևից ընկած` մի փեշ վայրի տանձ ու
խնձեր հավաքեց, դույլն աղբյուրի ջրով լցրեց ու նեղ
կածանով բարձրացավ տուն; Ճանապարհին տասն
անգամ ախուվախ արեց. ,,Քո տունը քանդվի, Հիտլեր,
ինչի իմ տունը քանդեցիր; Բա քեզ մայր չէր բերե՞լ,,;
Նանը տեսավ իրեն մոտեցող թոռներին;
-Ձեր ջանին մատաղ, թռչուններ ջան, հաց ե՞ք կե-
րել, Հասմիկս ինչպե՞ս է, երբ է գալու;
Հենց իմացավ, որ հարսը երկու օրից գալու է, ուրա-
խությունից պարեց;
-Գա, ձեզ տեր դառնա, էլ ձեռումս ուժ չկա... Սիրտս
քրքրվեց` ուժ որտեղի՞ց...
Երեկոյան գոհարը դասը սովորեց, նորից հարցրեց,
իմացավ որ մայրը գալու է; Թռչունի պես վերև թռավ,
թռչկոտեց ու պառկեց քնելու;
Աքաղաղները առաջին թևին տվին, կանչեցին, լույ-
սը բացվում էր;
Նանը ձու խաշեց, կաթ տաքացրեց; Չորսն էլ նստե-
ցին իրենց հոր ձեռքով պատրաստված սեղանի շուրջը;
Նանը ուտելուց նորից հրաժարվեց;
-Ես գնամ գոմ, դուք կերեք;
ես տանն եմ, ինձ ինչ
կա, սովորողը դուք եք, լավ սնվեք;
Փոքրիկ աղջնակի համար երկու օրը տարի թվաց;
Մայրը պառկել էր փայտե թախտին` ձախ ձեռքը
կրծքին կպած;գունատ դեմքին սառել էր նախկին ու-
րախ ժպիտը;
-Նանի, երանի մեռնեի, ամո՞թ չի, պատերազմի
հաշմանդամ հո չե՞մ; Կինարմատը անձեռ կլինի՞...
-Կարևորն այն է, որ ողջ ես... Մենք երեխաների հա-
մար ենք ապրում...,-մխիթարեց նանը, իսկ հակինթ աչ-
քերից արցունքներ էին հոսում;
1969թ.
Տղամարդն ուսապարկը դրեց գլխի տակ, աջ ու
ձախ նայեց, մթության մեջ ոչինչ չտեսավ, մի-
այն զգաց, որ ինչ-որ մեկը կանոնավոր շնչում է, մյուսը`
խռմփացնում;
-Ո՞վ ես, երիտասարդ, առաջին անգամ ե։ս բանտ
նստում;
Տղամարդու ձայնը երիտասարդին հուսադրեց, բայց
երիտասարդը չպատասխանեց Ձայնի կողմից լույս
երևաց, ճրագ էր, կամ` մոմ;
Երիտասարդը շորերը հանեց, կոկիկ դասավորեց
իրեն հատկացված տեղում; Պառկեց, քնել չկարողա-
ցավ.միտքը պտտվում էր ծեր ծնողների, ջահել կնոջ
շուրջ; Երեխաներին էլ չհասցրեց համբուրել.կարթնա-
նան, հարցուփորձ կանեն, ինչ են ասելու` իրենց հայրն
ինչի՞ համար է նստել, դաշնակցական մամուլ կարդա-
լու՞, թե տղաներին ճիշտը ասելու՞ համար...Չէ, չէին
կարող սարերը բարձրանալ, Գեղամին ու Գարեգինին,
Լեվանին կհասնեին...
Բաղիշը շուռումուռ էր գալիս չոր տախտակին, իրեն
մոռացել, ընկեր-բարեկամ տղաներին էր հիշում; կոպե-
րը փակվեցին...
Մի ծանր բան զգաց թիկունքին, աչքերը բացեց, լու-
սացել էր, իսկ մեկը իր թիկունքն էր ծածկում;
- Տղաս, ենթարկվիր բանտային կարգ ու կանոնին,
խորհրդային կարգեր են...
Զգաց` երեկվա հուսադրող ձայնն էր;
-Ներող եղեք, ինձ համար ամեն ինչ անսովոր է...
-Կսովորես...
Մութը փռել էր թևերը, տարեցն արդեն ծանոթացել
էր երիտասաևդին, խորհուրդ տվել հարմարվել վիճա-
կին;
-Ինձ հաշված օրեր են մնացել,այստեղից ինձ
փրկություն չկա...
Ամիսը չէր լրացել`տղայի մայրը եկավ տեսակցության;
-Քույրիկ, գյուղում Բաղիշի նման ջահելներ շատ
կա՞ն, ինչ էլ բարեկիրթ է, օրհնվի ծնունդը...
-կան, եղբայր, բայց տղայիս նմաններին հանգիստ
չեն տալիս; կեսին բանտարկեցին, կեսը սարերը բարձ-
րացավ, մի մասն էլ ռսի հողը գնաց; թափթփուկները
իշխանությունը վերցրին,գրագետներին հալածում են,
ուզածներն ի՞նչ է, մարդ բան չի հասկանում;
Գիտե՞ս քանի դուռ եմ գնացել, որ տեսակցություն
են նշանակել...Տղաս պատմեց, նամակներում էլ էր
գրում, որ մի արժանավոր մարդու հետ է նստում,վեր
կենում; Էս մինուճարն է, աչքիս լույսը;Մեծս Թիֆլիս սո-
վորում էր, 14 թվին գնաց, լուր չկա... ջահել հարսին ինչ
ասեմ, ո՞րն է իմ տղի մեղքը...
-Քույրիկ, տղայիդ հասկացրու խորհուրդս կատա-
րի...
-Մինուճարս քեզ, դու` Աստծուն... Շնորհակալ եմ,
եղբայր...
Հսկիչը շտապեցնում էր, մայրը տղային համբուրեց
ու շտապ դուրս գնաց;
Անցան շաբաթներ, Բաղիշը գյուղ նամակ գրեց և
պարտավորեցրեց, եթե տղա շնվի, անունը դնեն Շա-
վարշ`բանտային ընկերոջ, հարգարժան մարդու անու-
նը;
Բաղիշին տեղափոխեցին Տաշքենդ; Տաշքենդի
բանտից ազատվելուց հետո գնաց Երևան, փնտրեց,
գտավ Շավարշենց տունը; Մի կին զգուշացրեց, որ
այլևս իրենց կողմերը չերևա, Շավարշից լուր չունեն...
Մեծ հայրենականն ավարտվեց, Բաղիշը դժգոհում
էր, որ իր անունը կրճատում` Շավո են ասում, իսկ նանը
օրհնում էր արժանավոր մարդուն ու մրմնջալով
ասում. ,,Հնձեցին, հնձեցին, բանիմացներին հնջեցին...
որդիս, քո անունը էն մեծ մարդու անունն է, որ հորդ
մահից փրկեց, ինքը դարձավ կրակի բաժին, ինչ է թե`
դաշնակ է...,,;
Բայց հայրդ ցուցմունքը չէր փոխել...
1959թ.
***
Ճերմակ ամպը սահեց, գգվեց,
Գեր, հեզանազ գորշ անպերին,
Ջերմ համբույրից, թե՞հպումից,
Ամպեց երկինքն ու լացեց;
լացեց լորին ու թեք կաղնին,
Ջրվեց խոտը թավ անտառի,
Որսորդն առավ
Հոտը թարմ, գտավ հետքը մարալի;
Ձորի ջուրը գլոր-գլոր
Ծառի արմատն էր լիզում,
Շեղաչք հորթը դունչը առվում`
Սառնորակ ջուրն էր խմում;
Կրակոցից, մոր բառաչից,
Հորթը սուրաց ձորն ի վայր,
Բայց եկավ, մորը տեսավ`
արյան ծովում գլխիվայր...
1959թ.
ՀՈՒՇ
Կորած սիրո մի փշուր,
Մեղմ երեկո, մեղմիկ սյուք,
Սև թթենի քաղցրանուշ,
Օրորում եք կորած հուշ;
Հեզ լուսինն է նազում,
Ծաղիկներին ստվերում,
Միայն մի ձեռք` հեզ,քնքուշ,
Ճյուղը հպում մեղմանուշ;
Աղջկական թեք ժպիտ,
Խոսք-զրույցը միամիտ,
Երազներով խելամիտ,
Կոտրեց անուշ, սիրող սիրտ...
1969թ.
ՄԻ ՔԻՉ ԴԱՆԴԱՂ
Մի քիչ դանդաղ սահեք, օրեր,
Մի քիչ հանդարտ ու կենսաբեր,
Քանզի խոսքս չեմ սկսել,
Անելիքս ավարտել;
Հավք չեմ` թևիս տամ ու թռչեմ,
Ոչ անօրեն, որ ավերեմ,
Սառ ձյուն չեմ, հալվեմ, կորչեմ,
Ոչ էլ կարկուտ, որ ջարդոտեմ;
Ոչ էլ անձրև` մանր մաղվող,
Մանկան խաղում` հոգսաշատ կին,
Լավ ու վատին` լույս արարող;
Մի քիչ դանդաղ անցեք, օրեր,
Մի քիչ հանդարտ...
1979թ.-հուլիս
***
Անթեղված կրակի մոխրում` շշուկները նման են
կաղնու կոճղի կրակին, որ մխում է լուռ, անտառի թա-
վուտներում, հովիվների հետքը կապող արահետում...
ՇՇուկներ կան, սիրո կայծեր` բուռ-բուռ արցունք ամեն
կանչում, հույս ու երազ, ավեր, խավար, խավարի մեջ`
երազ ու սեր...
Ինչպես ծաղիկը փոշոտվելիս ցավ չի ապրում, ծաղ-
կաթերթը ծաղկաթերթին չի համբուրում հպանցիկ է հո-
վը խաղում, առէջները մրմուռ ցավով չի ապրում, այդ-
պես էլ տմարդները մարդկայինը չգիտեն...
1969թ.-հուլիս
***
Երբ ետ կգան գարունները,
քեզ լուր կտան մեղմ հովերը.
-Թեև թևդ կոտրած մնաց,
Բայց քո երգը թևեց, գնաց...
***
ԻՄ ՍԻՐՈ ԳԱՐՈՒՆ
Իմ սիրո գարուն,
Այդ ու՞ր ես գնում,
Իմ երազները
ՈՒ՞ր ես անթեղում...
Նրանք թևել են
Ծառ ու ծազկի մեջ,
Հովերի գրկում,
Մանկան կանչերում;
Եկել, ծվարել
Իմ ջահելության,
Թուխ ու մթամած,
Երազ օրերում;
Եկել է աշուն,
Որ թևի, տանի,
Վիհերը գցի
Երազս անհուն;
Իմ սիրո գարուն,
Երգերս պահիր,
Աշունը նորեն
Երգս չմարի...
***
Արցախ աշխարհի հողը մեզ ձայնեց`
Եկեք կորյուններ` հողի պաշտպաններ,
ՈՒ մենք ազգովի ֆիդայի դարձանք,
Որ հող հայրենին օտարին չտանք...
***
Իմ երգերը բաց վերքեր են,
Դարի գրկում, դարից քիչ դուրս,
Իմ խոհերը զուտ սերեր են,
Դարում ապրող` լուռ, սուս ու փուս...
Ծաղիկներս քնքշաթերթ են`
Սև քարերի, փշերի մեջ,
Իմ երգերը բաց վերքեր են...
Իմ երգերը`սեր են անշենջ...
***
ԵՐԱԶ ԲԱԼԵՆԻ
Շքեղազարդ, ճերմակաթույր,
Դու ծաղկում ես ամեն գարնան,
Օրոր -շորոր ինձ ես կանչում`
Երազներս թողած հեռվում...
Սահող արփին շող արձակում,
Շեղ է գնում, ոստդ օրորում,
Մատղաշ ճյուղիդ ձեռքս դրած,
Պատանիս է դեմս կանգնած;
Նա էլ արբած գարնան բույրով,
Արևշողից սեր է հայցում,
Ամաչում է, ետ էգնում,
Մնում եմ ես քո ստվերում..
***
ԴՈՒ Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ...
Ավերված վանքից դու ի՞նչ ես ուզում,
Մի չոր տեղ չկա, որ մոմը վառես,
Քարեր շաղախված սիրո արցունքով,
Մի մատ տեղ չկա,որ մոմը այրես...
Վաղուց ավերված սիրուդ վանքը`
Պահում է խորքում սիրո անթեղը,
Մի թեթև սահքից նա վեր է թևում
ԵՎ անուրջների գիրկն է ընկնում;
Սուրբ սիրո վանքից դու ի՞նչ ես ուզում,
ՈՒր լոկ սիրո մոմերն են վառվել,
Այրում են իրար, հուշը` երկուսիս,
Ավերված վանքից դու ի՞նչ ես ուզում...
***
ԵԿԱՎ ԱՇՈՒՆՍ
Իմ դեղնահարս բարդին այսօր
Աչքիս շատ է սիրունացել,
Օրորվում է աշնան գրկում,
Կարծես նոր է դեռ հարսնացել;
Ամեն աշնան գուցե այսպես,
Օրոր, շորոր պար է բռնում,
Լուռ նազում է արփու գրկում,
Շողին անհաս հողում մնում:
Հոգսը այնքան շատ է կյանքում,
Ինձ ոչ մի բան էլ չի գերում,
Ոչ գարունը կանաչավարս,
Ոչ ձմեռը ճերմակաթույր:
Իմ աշնան հետ աշուն եկավ,
Եվ չգիտես` ի՞նչ կտա ինձ`
Տառապանքի ուղի՞ անդարձ,
Թե՞ հուշերի նոր վերադարձ...
***
Ճերմակաթույր ծաղիկները
Ամաչում են քամու գրկում,
Մեկ վախվորած ինձ են նայում,
Մեկ էլ` անցնող տղամարդուն:
Նրանց կյանքում էլ կարոտ կա,
Որ հեզանազ են բուրում,
Վառ կարոտ կա աիկներում,
Սպասում կա երազուն...
1960թ.
Ի՞ՆՉ ԿԱ ՎԵՐԵՎՈՒՄ
Ճերմակ աղավնին ճերմակ ամպերից
Մի կում ձուր խմեց ու ամպին ձուլվեց,
Դրանք ամպե՞ր են, թե՞ աղավնիներ,
Վերև են սահում, տանում են,բերում,
Միայն մարդակերպ ոչ թե ծառ-ծաղիկ,
Մեկ ձյունաթույր ձի,սև թամբած ձիեր,
Թմբուկ ու զուռնա, հեզնազ աղջիկներ,
Միայն հարազատ պատկեր ու դեմքեր,
Ուրախ մանուկներ, դահուկ ու սահնակ,
,,Միգ,, ինքնաթիռներ, գրիչ ու տետրակ,
Մի խորախորհուրդ, ճերմակ ծերունի,
Աղոթատեղի ու ջահել հարսներ,
Ամենը` ինչ կա կյանքում,աշխարհում:
Լոկ երազնե՞ր են, հարազատ պատկե՞ր,
Թե մեր միտքն է ամպերի վրա
Նկարներ անում, ինչ-որ բան գրում,
ՈՒզու՞մ է տեսնել կյանքի հեքիաթը,
Որ անհաս երազ մնաց մեզ համար:
Մենք ի՞նչ իմանանք`կյանքի երազը
Սու՞տ է, անցողի՞կ, թե ընդմիշտ գերող,
Թե՞ հոգի հանող,անմիտ թևածող:
ԿԵՆԴԱՆԻ ԵՄ ԴԵՌ
Վերջին պատառը ծամեց զինվորը,
Սողեսող գնաց դեպի դիրքերը.
,,ՈՒր որ է մեկն իրեն ձայն կտա,
Կամ մեկ ուրիշի, սպասում են, չէ՞...,,:
Սուրաց գնդակը, հողը գալարվեց,
Խոտածաղիկը կոպերը փակեց,
Միայն զինվորի մրմունջը լսվեց;
Ծորաց արյունը, հողը տաքացավ;
Սահեց գիշերը, լույսն աչք թարթեց,
Արևը դանդաղ շողն արձակեց
ՈՒ արնաքանված զինվորին գրկեց;
Ջահել զինվորը աչքերը բացեց,
Լսեց հևոցը թշնաիլների:
Զենքը շոշափեց, առանց հապաղման
Ձգանը քաշեց, նռնակը նետեց,
Վերև բարձրացող անարգ թշնամին
Ետ շրջվեց, փախավ, սև փոշի մնաց:
Թվաց` զորքն է սարերից իջնում:
Հասան տղերքը, Արային գտան,
Դիակ էր արդեն, տաք ու սառ դիակ:
Թեք ծաղիկների լուրթ աչիկներում `
Մահի սարսափի արցունք էր դողում...
13.07.93թ.
***
Թռչում է ջուրը, նազում է ուռին,
Մեղմիկ հովիկին գրկում է պարում:
Հենց որ փչում է ուժեղ փոթորիկ,
Հերարձակ ճյուղը ջուրն է մտնում:
Ճակատագիր է, պիտի օրորվի,
Ժպտա ու խնդա, լացի ու թախծի,
Իր երգը խառնի գնացող - եկող,
Գարնան ու աշնան պղտոր ջրերին...
,
No comments:
Post a Comment