Tuesday, December 21, 2010

եռածալ նամակներ

             ԵՌԱԾԱԼ  ՆԱՄԱԿՆԵՐ
    Սահակ դային տղայի հարսանիքի օրը նշանակեց շոգ
հունիսին; ծանոթ- բարեկամ դժգոհեցին, թե սար ու չոլ թողած,
ապրանքն անտեր` մասնակցե՞ն, չմասնակցե՞ն, ո՞նց չմասնակ-
ցեն;Սահակ դայու մինուճարն էր Արսենը; ՈՒսումական տղա է,
տարին երկու անգամ հազիվ է Գորիս մտնում, նշանածն էլ երեք
տարի է, վարժապետ է;
    Սիրանն ու Արսենը պսակվեցին;
  Սահակ դայու ասած` օրորոցից էին սիրահարված; թաղի
աղջիկ-տղա էին, միասին էին խաղում, միասին դպրոց  գնացին,
միասին միջնակարգն ավարտեցին; Արսենը գնաց Երևան
սովորելու, Սիրանին նշանակեցին տարրական դասարանների
ուսուցչուհի;
    Սիրանը մնաց երկու տան ծաղիկ;
    Պատերազմի լուրը ցնցեց աշխարհը; Արսենին կանչեցին
զինկոմիսարիատ, հաջորդ օրը մեկնեց ռազմաճակատ; Գյուղա-
քաղաքում տղամարդ չմնաց; Դաշտային եռծալ նամակները
մեկ-մեկ հասցեատիրոջն էին հասնում;
      Սիրանն սկսեց նամակներ հորինել` հինը նորացնելով
կարդալ; Տասնվեց տարի ապրեց անտրտունջ, մնաց հարս-
աղջիկ, աչքը ճամփին;
     Սյունյաց աշխարհում գարունն աճքը թարթեց,
քարածերպերում բացվեցին կոկոնները;
    Գարնանային սյուքը մեղմիկ խաղում էր Արսենի տնկած
տանձենու  ծաղիկների հետ; Սահակ  դային Սիրանին ու կնոջը
կանչեց իր մոտ, տանձենու  ծաղկաբույլերին նայելով, արցունքը
խեղդելով` ասաց.
  - Ամեն տարի ծառը ծաղկում է, բերք տալիս, մարդն էլ պետք
է ապրի իր կյանքը, գնացողի հետևից ո՞վ է գնացել, որ մենք
գնանք, կգնանք աստծո կամքով; Դեմքը խոժոռեց, ներքին ցավը
խեղդելով արտաբերեց.
-Սիրան, քեզ ամուսնացնելու եմ, կարող է Արսենը...
 Երեքով լուռ արտասվեցին;
-Չէ, ես էս տնից չեմ գնա...
-Տան վրա կբերեմ...
-Չէ,-ծղրտաց Սիրանը;
   Սահակ դային, սիրանի կանքին հակառակ, հարսին
տեղափոխեց Երևան, տուն վարձեց, ուսուցչական աշխատանքի
տեղավորեց; ,, Մենակ մնա, միգուցե մտքափոխվի,, ,-կարկաչուն
աղբյուրի մոտ թիկնած` մտորում էր Սահակ դային;
    Տարիներ անց Սիրանի ձեռքը խնդրողը գնաց գյուղ`Սահակ
դայու մոտ; Սահակ դային տասնինը տարվա հարս-աղջկան
պսակեց Երևանում;
    Ծնվեց Սիրանի անդրանիկ զավակը` Արսենը, երկրորդը`
Սահակը; Ճերմակահեր, վաստակաշատ ուսուցչուհին մեկ
տարում ամուսնու հորը և Արսենի  հորը հուղարկավորեց;
   Կյանքը ծաղկել էր Արսենի տնկած տանձենու նման,բայց
սիրո թելերը փաթաթված մնացին երկու-երեք խունացած
դաշտային եռածալ նամակներին;
    -Արսեն ջան,թե հնարավոր լինի, ինձ թաղի Արսենենց գյուղի
գերեզմանոցում,-հիվանդ ժամանակ խնդրել էր Սիրանը;

No comments:

Post a Comment