Արևի նրբագույն շողերն իջան; Այծյամը հեռացնում էր
անմոռուկները, նորածիլ թավիշ խոտը պոկում, ինչ-որ ձայն
հանում, կանգնում` վիզը ծուռ;
Երևի որսորդ էր երևացել կամ ձագին էր կորցրել;
Արևոտ օրը մռայլվեց, սև ստվեր գցեց անտառին; Անտառի
ստվերները հասան բացատի կեսը; կայծակը փայլեց, ահռելի
ձորը հեղեղով լցվեց; սարերի բլուրներից գետակներ հոսեցին,
միացան ու սև լավայի նման ուրթերը լցվեցին;
Խուճապահար մարդիկ իրար հրելով վազվզում էին; Հեղեղը
խլացրեց ամեն ինչ... Ձայնիկին միրգ էին ուղարկել, միայն ինքն ու
բերողը գիտեին գաղտնիքը; Մատիտը բերանն էր տանում,
թքոտում ու մրոտված թղթի վրա գրում; Մտքերը խռնվել էին...
,, Էլ չեմ պատասխանի, երեխամայր եմ...Գալուստը չլսի...,,;
Հարևանի ութ տարեկան աղջնակն օրորում էր մանկանը;
լսեց Ձայնիկի ասածներն ու աննկատ դուրս գնաց;
...Սև ջուրը լցվեց դագեն, օրորոցը ճոճվեց; Ձայնիկը
օրորոցից հանեց մանկանը, բարձրացավ թախտին, դագեն
փետուրի նման հեղեղի բերանն ընկավ;
ՈՒրթվորը քարացավ, հեղեղը լափեց մորն ու մանկանը;
Գալուստը վազելով ուրթը հասավ, մազերը պոկեց...
Միայն իրենց դագեն չկար; Կորած սիրո գաղտնիքն էլ ջրի
հետ գնաց...
Օրը բացվեց, ամպերի քուլաները հեզանազ սահեցին;
Հանգչող արևը տխուր նայեց ուրթերին...
No comments:
Post a Comment