Գրքի առաջին մասում ներկայացված է ետ-
պատերազնյան շրջանի գյուղաշխարհն իր մեծ
ու փոքր հոգսերով:Որբություն ճաշակած գյուղի
աղջնակին բախտ է վիճակվում ապրել քաղա-
քում, ապրել նոր կյանքով, սակայն նա միշտ հա-
վատարիմ է մնում իր սկզբունքներին, կարողա-
նում է հաղթահարել խոչընդոտներով լի իր ճա-
նապարհը:
/Առաջին գիրք/
Արևը այրում էր հողը, ծխախոտի դաշտը լըց-
ված էր մեղվի բզզոցով: Ամառային շուտա-
հաս տանձն ու խնձորը լողում էին առվի մեջ:
փոքրիկ տափարակը նման էր եդեմական վայրի:
-Սուրմա՛,Սուրմա,-լսվեց Առաքել քեռու ձայնը:
Ծխախոտի մարգում աշխատող կինն արձագանքեց`
քեռի՜...
- ՈՒլ ա իմ Լաքել քելին, ասա դա,- ծվծվաց ճոճից
կախված Գոհարը, որին սուրմա էին անվանում խաղո-
ղանման աչքեր ունենալու պատճառով:
-Ալվարդ, ուր է Սուրմաս,-հարցումով Առաքել քե-
ռին մտավ ձորը, որը տասը- քսան մետրով էր բաժան-
վում խնձորենիներից:
/էջ3-ից 121-ըչի գրվում:Գրվում է էջ 121-ից վերջ:/
ՈՒստարին ավարտվեց, Գոհարը, ըստ պայմանա-
վորվածության, մորաքրոջ հետ գնաց ծովափ:Հուլիս-
յան գիշեր էր, երկնքում փայլփլում էին աստղերը, գըգ-
վում ծովի մանրիկ կոհակները: Գոհարը օրագրում ար-
տագրեց ,,Չուղարկված նամակը,, , որը գրված էր 1960թ.
հուլիսի 29-ին`իր ծննդյան օրը:
Բարև Գոռ, թեթևսոլիկ ջահելների հետապնդումնե-
րը պատճառ դարձան, որ մի օր փորձեմ դառնալ լեռնա-
յին կատաղի գետի բաժին, բայց ընկերուհիներս փրկե-
ցին:Դա տարիներ առաջ էր: Կյանքի անարդարություն-
ները, հատկապես բուհ ընդունվելու հետ կապված,
ծանրացան հոգուս:
Թռչում են տարիներս:Քայլում եմ մեն-մենակ,
անտրտունջ, քանզի ամեն ինչ իմ ցանկությամբ է լինում,
իհարկե, կյանքի գնով...
Ընդամենը տասնութ տարեկան եմ, բայց հարյուրա-
վոր տարիների կյանք եմ ապրել:
Մտովի 2002 թվականի ամառն է, ես վաթսուն տարե-
կան եմ, դու` վաթսունհինգ: Քաղաքի նույն բակում ենք
ապրում: Ես միայնակ, դու...
Հանդիպում ենք, նայում ենք իրար ու անխոս հեռա-
նում...
Ինչ լավ է, որ ամեն ինչ եթերային է... Քո ասած հրաշք
աղջիկը ցանկանում է իր կյանքի ընթացքը փոխել, բայց
ափսոս,աշխարհավեր պատերազմական տարինե-
րը... Դու հայերեն կարդալ չգիտես, գրածս քեզ կպատ-
մեն կիսատ-պռատ, գուցե ընտրած անունս քեզ որևէ
բան հուշի` Լարիսա..
Երազով արի, իմ երազ տղա, ու ինձ ներիր, որ մե-
խակները ձեռքիդ մնացին: Տար տուր ուրիշի, ով կյան-
քում կարող է թռչկոտել ծաղկից ծաղիկ, տրորել սուրբ
երազներ...
Ինչքան կուզենայի` հազարների նման թեթև սահեի
կյանքի վրայով, տեսած չլինեի մեծ մայրիկիս ու մորս
աչքերի արցունքները...
***
Ծովը մռվչում է, ցավ ունի ներսում;
1969թ., հուլիսի 29, Գուդաուտա
.
No comments:
Post a Comment