Tuesday, February 8, 2011

21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ


 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ

Մի մարխ բռնկվեց Հայոց աշխարհում`
Նման քարայրի լույսի թույլ շողի,
Արյունով շաղված աչքերը գոցեց,
Ճաքճքված հողը շրթունքը բացեց;

Ճերմակ աղավնին, ինչպես մի փետուր,
Թևեց լազուրում, հանց փրփուր սահեց,
Ժայռեղեն քարի ելուստին կանգնեց
ՈՒ հոգեպարար, անուշիկ երգեց..

Ծառս եղավ ծովը, ժայռերը լիզեց,
Գոռում -գոչյունով սև լեռը ճեղքվեց,
քարե արծիվը գլուխն ու թևը
Փոթորկի  պահին դեպի վեր շարժեց...

Ու սուրաց, ճեղքեց երկնի կպույտը,
Աղավնին թևին`վիրավոր մեր պես,
Ինչպես ամեհի 9-րդ ալիք,
Ավետեց կյանքի կանաչ գարունը...
Ճերմակ աչքերը թարթեց Մասիսը,
Լեռների գրկից թռավ Արաքսը.
-Պանդուխտ զավակներ Հայոց աշխարհի,
եկեք, տեր կանգնեք ձեր ծեծված հողին;
   ***

No comments:

Post a Comment