Tuesday, February 8, 2011

Ծաղիկները փնջով ձեռքս տաս...


   ***
 Ծաղիկները փնջով ձեռքս տաս,
Թե մի հատ,
Բույրը նույնն է, նոր ընկեր;
Նկարիս նայես, թե ինձ,
Հուրը նույնն է,
Հին ընկեր;
Լեռներում հանդիպես,
Թե փողոցում,
Քայլվածքս նույնն է
Մարդ-ընկեր;
Մենակ լինեմ, թե ընկերով,
Միտքս  նույնն է ամենուր;
Հինն ու նորը թե որ խառնես,
Նորից նույնը կմնամ;
Երգերս չեմ խառնի
տաղերիդ անիմաստ,
Չեմ էլ ասի` երգս լսիր,
Քանզի այն բյուր վերք ունի...

     ***

No comments:

Post a Comment