Tuesday, February 8, 2011

Ի՜նչ հրաշք ես...


   ***
Ի՜նչ հրաշք ես,
ով վեհ բնություն,
մի մաքրություն ես,
հեզ ու նազ հավերժող
մի նրբություն ես...

Ո՞վ  քեզ արարեց,
հրաշքներ տվեց,
մեղմություն բարի,
անվերծանելի...
քո ծոցում բեղուն
հասակ են առնում
արմավն ու նոճին,
կաղնին ու բոխին,
գետնատար մորին,
սունկը հովանոց,
աղավնի և օձ...
.....
Արևը նազով`
ծերպից ծերպ անցնում,
ինչ-որ խորհուրդ է
ավետում մերուն,
ինչպես մեծ մայրը
իր թուխ թոռներին,
Ամանորին,
Զատկի տոնին...
.........
.......
Ի՜նչ հրաշք ես դու,
ով վեհ բնություն...
  ***

No comments:

Post a Comment