ՔՉՔՉԱ, ԳԵՏԱԿ...
Քչքչա, իմ գետակ,քչքչա,
Թռչում եմ, գուցե անդարձ,
Քչքչա,քչքչա, չվում եմ անթև,
Իմ քնքուշ գետակ...
Բարի լույս եմ ասել,
Բարի երեկո,բարին ցանկացել,
Միշտ բարին մաղթել,իմ գետակ,
Երկար, շատ երկար ենք զրուցել,
Գաղտնիքներ ասել; Պահիր այն`
Գարուն լինի, թե ձմեռ,
Քչքչա ու կանչիր,
Կգամ գարնան զարթոնքին,
Կզուգեմ մամռոտ ափերդ,
Քչքչա, իմ գետակ, քչքչա,
Ես անցողիկ եմ,դու` հավերժ ճամփորդ;
1966թ.
No comments:
Post a Comment