ԽՌՆՎԵԼ ԵՆ...
Խռնվել են մտքերս բազում,
սանձակարոտ սուրում են, թռչում,
մեկ` միգոտ սարերը,
մեկ`ջահելության ամիները,
մեկ` ծովափնյա գողտրիկ անկյունը,
մեկ` անհատակ սիրո ծովակը,
մեկ` խունացած եռծալ նամակը,
մեկ`կենսախինդ պարահանդեսը,
մեկ` կորստյան լուռ ցավերը,
մեկ` հարազատ հուշ- երամը...
Բնության հրաշք աշխարհները,
ուր մեղմ բուրում են ծաղիկները`
երփնազան, հեզանազ,մեղմանուշ...
Առվի ջուրն է հովը բերում,
բույրը` սար ու ձորի շնկշնկան;
Մեղմիկ սյուքը նազում է, վազում,
գրկում հունդերը, հպարտ մարդուն,
ու կորստյան ցավի մրմուռը
անթեղում կարեվեր սրտի ու
խամրող մտքի խորունկ ծալքերում...
5.06.2001թ.
No comments:
Post a Comment