***
Գարուններ բերող սիրուն ծիծառներ,
Դուք սերեր ծնող անուշ բուրմունքներ,
Դուք աշուն ցրող չվող թռչուններ,
Դուք ձմեռ գրկող ցրտաշունչ հողմեր,
Դուք լույսի, հույսի իմ քաղցր օրեր,
Թեթև սահեցիք, թռաք-գնացիք...
Դուք լեռներ սգո, սիգապանծ լեռներ,
Վշտից քարացած հայացքս թողեք
Քարածերպերում ծվարած մնա,
Որ թեթև հողմից նորից արթնանա...
***
No comments:
Post a Comment