ՈՐԲԱՑԱՎ
-Ինչ թանկ ու ջերմ ես, հող իմ հայրենի,
ինչ լուրթ-կապույտ ես, երկիր մայրենի,
ձեզ մոտ եմ սուրում`թևերս փռած,
հույզ ու ցավերից վաղուց ծերացած...
Լուռ ցավերը հոգումս ամբարել,
ձյուն-ճերմակով եմ վարսերս օծել,
իմ տարիները թևել են, սահել,
որբացավս է մոխրով պատվել...
.....................
Լույսի եղջյուրը ծովի ծթանքում,
գրկում է նորեն իր կույս-դիցուհուն,
սիգապանծ լեռան սևկիր կատարին
արծվի բույնն է փոթորկից ճոճվում...
No comments:
Post a Comment