***
ՈՒզում եմ նորից սիրտս ծիծաղի,
Մորս քաղցրանուշ երգերը լսեմ,
Անհոգ վերցնեմ ճամպրուկս գյուղի,
Ընկերներիս հետ ես ճամփա ընկնեմ;
Ժպիտը դեմքիս գնացք բարձրանամ,
Էն չքնաղ Լոռում երեք օր մնամ,
Շիրիմներիս ես ծաղիկներ դնեմ,
Զգամ բուրումը վարդաթերթերի,
Պատվաստումներիս բողբոջը տեսնեմ,
Սառն աղբյուրներից մի կուշտ ջուր խմեմ,
Տեսնեմ գեղաչյա, սիրուն բալիկներ,
Գրկեմ մամռոտված սուրբ, սուրբ մասունքներ...
***
No comments:
Post a Comment