Tuesday, February 8, 2011

ՈՂՋՆ `ԱՆՑՈՂԻԿ


                    ՈՂՋՆ `ԱՆՑՈՂԻԿ 
Ճիչս ծվարեց լեռների գրկում`
ուրուրից փախչող հավի ճտի պես,
ճիչս ծվատեց լոկ սիրտս դալուկ,
որ վաղ էր խողվել ցավով աղեկեզ...

Ողջ տառապանք էր կյանքս անցողիկ,
որ տարա հանգիստ, անմռունչ, լռիկ,
ժպտացի դրսում, տանը լացեցի,
վիշտս ամբարած`լուռ հառաչեցի;

Սերս չծաղկեց մեր բալենու պես,
ընկեր չգտա,զգոն,կարեկից,
մեկին չգտա,որ սիրտս բանար,
հույզ-ապրումներս աշխարհներին տար...

No comments:

Post a Comment