Tuesday, February 8, 2011

ՀՈՎԸ


                           ՀՈՎԸ
Լուսնի   հեղեղը շղարշը ցրեց,
Մասիսն արթնացավ, աչքերը ճմլեց,
ծովի պես ժպտաց, հովը մրմնջաց.
-Բարի՜ լույս,բարի՜ գիշեր...
ՈՒ խաղաղ ՀՈՎԸ` գոհ իր խոսքերից,
Արաքսն անցավ, Մասիսին հասավ,

որ Վանին,Մուշին մայրություն անի,
մինչ այգը շողա, դռները   բացվեն,
ու հայը մտնի իր մամռոտ տունը,
աղոթի վանքում, օջախը վառի,
իր հողը հերկի ու սերմը ցանի...
              1960թ.     

No comments:

Post a Comment