Tuesday, February 8, 2011

Ձյունի անհամար փաթիլներ իջան...


***
Ձյունի անհամար փաթիլներ իջան...
Շղարշվեց սևը և չարն ու բարին,
Ճերմակ  վերմակը փռվեց ձորերում,
Ժայռերի կրծքին ու բացատներում;

Ձյունն ի՞նչ իմանար, միամիտ է նա,
Չարը և բարին նա չի տարբերում,
Չարին է նաև բարություն անում,
Ծածկում քնքշանքով մինչև նոր գարուն...
   ***

No comments:

Post a Comment