ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻՆ
Ձորաբերանի մասրենու վերջին ծաղկաթերթիկը
օրորվեց քամու բերանին, ընկավ... Կողքի մասրենու
կանաչ պտուղն ուռեց...
Աշնանը կարմիր հյութով կլցվի, դողահար կնայի
Որոտանին;Դաղձի ծաղիկը գլուխը հունդ արարող
ավելուկին կհենի ու կսկսվի բնության սիմֆոնիան...
Սահյանական երգը կհնչի ուժգին, վեր թռած
քարափները կզարմանան, որ բնաշխարհի երգիչը
բռնել է հավերժի ճամփան...
Էլ ո՞վ կգրի իրենց մասին, ո՞վ կարող է լեզու տալ
ամեն մի քարի, թփի, հավքի, ջրի, մամուռի...
No comments:
Post a Comment