ԿՅԱՆՔՆ` ԱՆՑՈՂԻԿ
Կայտառ գետակը խլրտում,
մտնում փոսերը, դուրս վազում,
տաղերգուի փրփուր բերնից
մի մանկության երգ է ծորում;
Երգն անուշ ու մեղմանուշ,
հնչյուններով իր քաղցրանուշ,
թավջութակի լարած լարից
դեռ կանչում է`արի՜, արի՜...
Մեր հեռավոր մոլոր վտակ,
ոտքդ շաղոտ եթե լինի,
ձեռքիդ ցողոտ նոր անմոռուկ,
կյանքդ ծիծաղ էլ կծնի;
Փրփուրի պես`արի՜, արի՜,
ծանր ու թեթև էլ մի արա,
անցողիկ է կյանքը`լավ, վատ,
խոհերիդ հետ նորեն արի՜...
No comments:
Post a Comment