Tuesday, February 8, 2011

ԱՂԵՐՍ


      ԱՂԵՐՍ
Ոչ փնտրեցի քեզ, ոչ պայքարեցի,
Բացեցի չամփադ, որ հեշտ հեռանաս,
Ես իմ աստղի հետ, ես իմ հույսի հետ
Գիշերում խավար մեղմ զրուցեցի..

ՈՒ հոգիս տրտում, միտքս`թևավոր,
Կյանքի չամփեքին մեն ու մենավոր,
Քայլեցի հպարտ, չերերացի,
Հողին ապավեն` լուռ տառապեցի;

Հայրենի տունս, բունս լուսավոր
Չընդունեց տմարդ մահկանացուին,
Որն ընդունակ է ստել ու կեղծել,
Ավերել ճամփին ինչ-որ պաահի;

Աղերսս լսիր, սուրբ Հող դարավոր,
Ամուր պատնեժիր նահատակներին`
Հին մասունքները մեր արնաշաղախ,
Արյամբ ձեռք բերված երկիրն անկախ;

Ով ազնիվ Ոգի`հեռու հեռավոր,
Եկ, արծվաթռիչք, զորավիգ դարձիր,
Հիշիր, գալիքի դեմ ենք պարտավոր,
Ջանանք, որ լույսը վաղվան փոխանցվի...
        22.01.2000թ.

No comments:

Post a Comment