ՄԱՅՐ ԻՄ
Հովի թևի հետ գալիս ես խաղաղ,
Նստում քո տեղը, հին գորգի վրա,
Թեթև ժպտում ես, աջ ու ձախ նայում.
-Բալա, այս ժամին ինչու՞ ես անքուն...
Ինչու՞ ես տանջվում, ինչու՞ ես լռում,
Մորդ որ չասես, ու՞մ ես ասելու,
Սիրտդ բաց արա, մի լռիր, բալա,
Կենդանի եմ ես, էլ չվախենաս...
Քո լռությունը,տես, քեզ ինչ արեց,
Ջահել օրերիդ երգերը խառնեց,
Դուրս արի վիհից,արևին նայիր,
Միշտ հիշիր, որդի, ինձ նման ապրիր...
No comments:
Post a Comment