***
Խաղա, մանկիկ գեղանի, խաղա, բռնիր արևը,
կգա օրը, կիմանաս արևի պատմությունը, կպաշտես
Մաշտոցին ու Սահակին, նահատակ Վարդանին,
երգի արքա Սայաթ-Նովին, երգահան Կոմիտասին,
կախարդ լոռեցուն,,,
Երկնքում կսավառնի նոր Նելսոնը` քաջ բազեն,
քո ժամանակակիցը աստղի ճամփով քեզ կտանի
տիեզերքի անհունը, կտա մատյան ու գրիչ, կգրես
պատմությունը, որ չընդհատվի սուրբ գործը...
Կենացնես աշխարհը, սրտիդ հուշը կդարձնես
դարերին հուշարձան;
Խաղա, մանուկ գեղանի...
***
No comments:
Post a Comment