***
ՆԱԽՆԻՆԵՐԸ
Նրանք վաղուց հուշ են դարձել,
աչքերում`սեր, կրակ ու բոց,
արյան հեղեղ, քար-հուշարձան,
Քարաստանում ամուր պահվոլ...
Նրանք վաղուց հուշ են դարձել,
խաչքարերում, տապաններում,
արցունքներս` արյան շիթեր
ու կարոտներ, բոց կրակներ...
Նրանք վաղուց համբառվել են
էն կապույտը հորիզոնի,
մութ ամպերը շատ են եկել,
ծածկել դեմքը կորյունների...
Սակայն նրանք, թևեր առած,
համբարձվել են դեպի Լեռը`
հայացքները դեպ մեզ հառած,
Լեռը ձյունոտ, Լեռը հավերժ...
Նրանք վաղուց հուշ են դարձել,
որ դարերում թևեն, ապրեն,
սերունդներինմնիրհից հանեն,
խաչքարերը հավերժ պահեն...
***
No comments:
Post a Comment