Tuesday, February 8, 2011

ՈՒԺ ԱՄԵՆԱԶՈՐ


           ՈՒԺ   ԱՄԵՆԱԶՈՐ
ՈՒժ ամենազոր, երկնային պարգև,
Գարնան ցողի պես գիշերը իջար,
Կնճիռ տվեցիր  դեռ ջահել դեմքիս,
Կարկաչուն  ծիծաղը  ձորը տարար,
Հոգնությունբերիր, միտքս լափեցիր,
Վշտի հյուլեներ բուռ-բուռ տվեցիր,
Ես էլանտեղյակ աշխարհի ցավին,
Ծաղիկ սիրեցի, գնդակ խաղացի
ՈՒ թռվռացի թիթեռների հետ,
Մանուկ երազներ երկրպագեցի...

Ով վեհ բնություն, քո ուժը գիտեմ,
Թող ոտք ու ձեռքով հոգնաբեկ ապրեմ,
Չդառնամ ստրուկ, ոչ էլ մուրացիկ,
Որ չասեմ,Աստված, փրկիր էս կյանքից...

No comments:

Post a Comment