***
Երկնի աստղեր,
Այդպես գողունի
Նայում եք սրտիս,
Փնտրում գաղտնիքներ,
Սուրբ սիրո կայծեր
ՈՒ մոլորվում եք,
Որ պարգևները
Բնության տված,
Մարել են, հանգել,
Միայն ձեր սիրո
Կայծերն են մնում;
Երկնային աստղեր,
Թե մի օր հանգչեմ
Հեռու լեռներում,
Կգաք գողունի,
Կգաք, կսգաք,
Չթողնեք անտեր...
Մութ գիշերներին
Լույս-ծաղիկ կտաք
սև հողաթմբիս...
1968թ.
***
No comments:
Post a Comment