Wednesday, February 9, 2011

ՈՐԴԻՆԵՐԻՍ


     ՈՐԴԻՆԵՐԻՍ
Փոշոտ ձեռքերով մարդկանց մոտ կապրեք`
կյանքում կփնտրեք ազնիվ հոգիներ,
աղքատի նման վիզ չծռեք,
քրտինքով կապրեք,հալալ հաց կուտեք;

Չփնտրեք հարուստ ընկերներ,
անարժան մարդկանց երբեք չսիրեք,
հովի պես սահող թզաչափ կյանքում
էությամբ հարուստ մարդկանց կփնտրեք;

Թող մարդիկ ձեզ չհասկանան, հեգնեն,
ասեն` համբակ են, հիմարի մեկը,
ձեր հալալ հացին չդավաճանեք,
չնայած կյանքն, ա՜խ, անցողիկ է...

No comments:

Post a Comment