Tuesday, February 8, 2011

ԳԻՇԵՐՎԱ ՊԱՀ


       ԳԻՇԵՐՎԱ ՊԱՀ
Թիրուզ լճում հովը խաղում,
գրկում եղեգ,շոյում շուշան,
փրփուր գրկած`ափը հանում,
կոհակի պես հալվում,սուզվում...

Աստղ-աչքը ճրագալույց
շուշանաթույր ջրի ցոլքում,
ճքճքում են, թաքչում, փախչում,
ինչպես արփին թավիշներում;

ՈՒ սևավոր ուռիները
ցող-արցունքոտ լի աչերով,
ջրի ցոլքում ժպտում, նիրհում,
անցած օրերն են վերհիշում;

ՈՒ ծփում է, լիճը նազում,
թուխ ամպերը ծաղկով զուգում,
կապույտ ջուրը գնում-գալիս,
մեկ խնդում է ու մեկ` լալիս...

No comments:

Post a Comment