***
Նազ-նազ լուսինն է սահում,
թավ անտառի եղնիկի պես,
հոգիները մեղմ սահում են
էն երազուն կապույտներում;
Մութ գիշերվա սև խավարում
նորեն մեր բախտն են գրում,
սահում, գալիս, մեղմ զրուցում
ու ամենից հեռու փախչում;
Նրանք անտես, թեթև սահքով
քամու նման սվսվում են,
անուժ, հոգնած գալիս ողբում,
բարուն ձայնում, եթեր թռչում;
Մեր բախտն է կապույտներում,
ուր միշտ բարին է թևածում,
մի օր պիտի երկինք թևենք,
հույզ ու ապրումը անթեղենք...
***
No comments:
Post a Comment