ԳԱՐՈՒՆ Է...
Ոսկե ծամերը փռեց արևը,
հողի ճաքճքված կուրծքը մղկտաց,
աղետյալների ճիչերը նորից
հողաշերտերից կանչեցին մարդկանց...
Ինչ նրբածաղիկ ծառեր են ընկել
ու խոր նիրհել են սև- մութ հողերում,
հիմա արևն ինչպես տաքացնի,
որ տաք վերքերը ցավից չբացվեն...
Հողն ուշագնաց երբ խելքի կգա,
արդյոք կամոքի արևը վերքեր,
աշխարհի ցավը գրկած հայերիս
երկունքացավը ինչ գարուն կտա...
30.03.1989թ.
No comments:
Post a Comment