ԻՆՁ ԱՍՈՒՄ ԵՔ...
ՈՒրախություն,բարձրացող բաժակ,արցունքներ;
Մեծացա, իմացա`ծննդյանս օրը զինվոր հայրս վի-
րավոր է եղել...
ՈՒ քանի՜-քանի՜ կյանք է խամրել այդ օրը...
Սրտերի հավետ բաժանում, արև օր , արևներ
խամրող;Ես այդ օրն եմ ծնվել, ասում եք... Գինին
արյուն է թվում; Արցունքն է խեղդում...
Եկեք խմենք, խմենք անհայտ կորածների, լուռ
հողաթմբերում հանգչողների հիշատակին; Գիտեմ,
նրանք ընկել են, որ ծննդյանս օրը նշեմ;
Չեմ կարող, ինձ մի մեղադրեք, ծննդյանս օրը զինվոր հայրս
վիրավոր է եղել...
29.07.1962թ
No comments:
Post a Comment