Tuesday, February 8, 2011

Ես ինչ եմ անում այս աղմուկներում...


Ես ինչ  եմ անում այս աղմուկներում,
հոգիս երկնքի լազուրն է սուրում,
ուր մեգ է, մշուշ, ամպի պատառիկ,
անձրևը կարծես արցունք է բերում...

Ծանր ու թեթև ինչքան էլ անեմ,
չափեմ ու ձևեմ, գումարեմ, հանեմ,
մնացորդը հաճախ քիչ է լինում,
միայն` ապրած վայելքս է մնում...

Էս խենթ ու խելառ մարդկային ցեղև,
որ դար ու դարեր սրեր է ճոճել,
հիմնել թանգարան, գրել պատմություն,
արձան քանդակել, բլուր սրբացրել;

Նորից մի զենքրց մյուսն է ձուլում,
քարտեզներ  գծում,վեճեր լուծում,
գլուխ է կոտրում առաջ անցնելու,
նորից այս կյանքը դժոխք դարձնելու...

Ժամն էհասել`կետը դնելու,
վեճը լուծելու, դարը մաքրելու,
հեքիաթը թղթից կյանքին տալու,
մի քիչ էլ մարդավայել ապրելու...

No comments:

Post a Comment