Tuesday, February 8, 2011

ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ /301-2001թ.թ./


      ՔՐԻՍՏՈՆՅԱ  ՀԱՅԱՍՏԱՆ
             /301-2001թ.թ./
Հազարան բլբուլ, երփներանգ գարուն,
Արփի ոսկեծամ,Արև կենարար,
Զանգերի ղողանջ`Աշխարհին արար,
Անեզր ծովում փնտրում եմ Մարդուն`
Րաբբիներին,հանճարներին,
                 Լույս սփռողներին,
                 Հույս սերմանողին...
Յոթ հազար տարի, թե տասնյոթ,
Որթատունկ է եղել քարայրում,
Թունդ գինին է ծփացել գավում...

Հարսների քողն է վիրակապ դարձել,
Արեգակն է ճառագել, նիրհել,
Րաֆֆու  ,,Կայծերն,, են կայծկլտացել,
Յոթ գազ խոր է թծնամին մտել...
ՈՒրիշի տունը ազգս չի պղծել,
Րոպե անգամ հույսը չի կորցրել;

Արեգնակածին Վահագն եկել,
Մասիս սարի գագաթն է ելել,
Յոթ սար էն կողմ է թևածել, թռել,
Արագած սարը ջերմորեն գրկել,
Կրակ ու հուր է դարերին տվել...

Որ բոցը պահենք, դարերը տանենք,
Մուրալով չապրենք, կրակ փոխ չառնենք,
Օջախի ծուխը դեպ եթեր գնա,
Նորամանուկը լույսով մեծանա...
                  28.05.2001թ.

No comments:

Post a Comment