***
Արև, ես ու դու իմ Ձորագյուղի խոտերի ու
ծաղիկների հետ շատ էինք խաղում;Իրիկնամուտին
դու գնում էիր, բակը ստվերում;Մորս խնդրում էի, որ
քեզ բռնի, դնեմ գրպանս, տանեմ տուն; Ծիծաղում
էր, անմիտ հարցիս պատասխանում.
-Շատ կեր, շուտ մեծացիր, ամեն ինչ իմացիր...
Իմացա, դու րնձ համար մի կարոտ,երազներիս
անհաս բարձունք մնացիր;
Արև, ինձ ստվերում մենակ չթողես, մեր սարերը
տար, ուր գարնան հովին մանուշակագույն նժույգն է
իջնում, ուրթերը լցնում ուրախ խրխինջով, ուր մա-
նուկ ու ծեր իրիկվա հովին, թեժ խարույկի կողքին
զրույց են անում...
Լուսադեմին դագի ճրագը մարում է, նիրհում,
միայն արխաջի շներն են հաչում...
Սիրահարները չեղի արանքից իրար ծիկրակում,
աչք-ունքով խոսում, կարոտ են առնում...
1979թ.
***
No comments:
Post a Comment